Մարտուն Գրիգորյանին տրվելիք հավանական պաշտոնը վարչապետը մեկ ուրիշին տվեց. ով է նա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրով՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրում։

Սա հենց այն պաշտոնն է, որը  շուրջ երկու ամիս քննարկվում էր, թե բաժին է հասնելու նախկին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Փաստորեն, վերջինիս այդպես էլ այս փոխնախարարի պաշտոնը չտվեցին:

Հիշեցնենք, որ այսօր armtimes.com-ը Մարտուն Գրիգորյանի հետ հարցազրույցի ընթացքում հետաքրքրվել էր, մինչեւ այս պահը թափուր մնացած փոխնախարարի պաշտոնի զբաղեցման՝ իր հավանական թեկնածության մասին: Վերջինս տեղեկացրել էր, որ մամուլից ընդամենը տեղեկացել է, որ փոխնախարար է աշխատանքից ազատվել:

«Էն մարդկանց է ձեռնտու նման խոսակցություններ տարածել, ովքեր իմ ցավով տապակվում են եւ մտածելու կամ կորցնելու բան ունեն`քաղաքական առումով: Վրա-վրա պատվերներ են տալիս կամ արագի մեջ մի գործի են տեղավորում, որ իրենց հաշվին ինչ-որ բան չլինի: Ում ձեռքը 50 հազար դրամ է ընկնում, պաշտոնը չկորցնելու վախից մի անգամից պատվեր է տալիս»,-հարցազրույցի ընթացքում ասել էր Գրիգորյանը:

Ի դեպ, մայիսի 26-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀՀԿ վերնախավը Շիրակից պատգամավոր չընտրված  Մարտուն Գրիգորյանին եւ Սուքիաս Ավետիսյանին անգործ չի թողնելու: Թե ՀՀԿ-ն նրանց համար ինչ պաշտոններ է նախապատրաստել, բոլորը լռում են:

Անդրադառնալով նորանշանակ փոխնախարարին, նշենք, որ Գագիկ Գրիգորյանը նոր մարդ չէ այս նախարարությունում: 2017 թվականի փետրվարից նա զբաղեցնում է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ այսօրվանից՝ նախարարի առաջին տեղակալի:

Գագիկ Գրիգորյանը 61 տարեկան է, ծնվել է Երեւանում: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Ստորեւ ներկայացնում ենք նրա զբաղեցրած պաշտոնները:

1981-1983 թթ.- «Հայուղևորտրանս» տրեստ` ավագ տնտեսագետ:

1983-1998 թթ.- «Հայավտոկայարան» ՓԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2002 թթ.- ՀՀ տրանսպորտի նախարարություն /2000 թ.-ից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն/` արտաքին կապերի վարչության պետի տեղակալ, վարչության պետ:

2002 - 2012 թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ:

2012 - 2013 թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:

2013 - 2017 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, աշխատակազմի ղեկավար:

2017թ. փետրվարի 4-ից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար:

2017թ. մայիսի 31-ից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10127 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին