Երևան
12 °C
Ուսումնական տարին մոտենում է ավարտին, եւ դեռ մարտի վերջից սկսած` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թեժ գծով ստացվել են բազմաթիվ բողոքներ` կապված ավարտական դասարաններում իրականացվող դրամահավաքության հետ:
Կրթության պետական տեսչության պետից մի քանի րոպե ժամանակ պահանջվեց, որպեսզի թվարկի այդ առումով իրենց ուշադրության կենտրոնում հայտնված դպրոցների ոչ ամբողջական ցանկը: Ահազանգերը (այդ թվում վարչապետին հասցեագրված, ապա կրթության պետական տեսչությանը վերահասցեագրված) ստացվել են թե´ մայրաքաղաքի, եւ թե՛ մարզային դպրոցներից:
Դրանք են.
Երեւանի թիվ 166, 122, 130, 7, 23, 3, 5, 197, 180, 105, 11, 122, 114, 87, 128, 37, 21, 80, 195 դպրոցներ, ոչ պետական «Անգելս» կրթահամալիր, տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց, Արմավիրի մարզի Առատաշեն, Արարատի մարզի Լուսաշող, Սիսավան, Այգեստան համայնքների, ինչպես նաեւ Այնթապի թիվ 2 դպրոցներ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոց, Չարենցավանի թիվ 1, Աբովյանի թիվ 2 դպրոցներ, Լոռու մարզի Ախթալայի թիվ 1, Վանաձորի թիվ 11, ինչպես նաեւ Դարպաս գյուղի դպրոցներ, Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոց, Գագարինի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Բյուրականի դպրոց, Վայոց ձորի Արծվաբույն գյուղի դպրոց, Շիրակի մարզի Հառիճ գյուղի, Արթիկի թիվ 4 դպրոցներ եւ այլն:
Կրթության տեսչության պետը մանրամասնեց, որ բողոքները վերաբերում են ավարտական 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում աշակերտներից գումար պահանջվելուն: Խոսքը 3 հազարից մինչեւ 50 դրամի մասին է: Բայց, ինչպես նշեց Արամ Կարապետյանը, ահազանգերը հիմնականում անանուն են: Չնայած դրան` կա նախարարի հանձնարակական` անպայման զբաղվել նաեւ դրանցով:
Կրթության տեսչության պետը նկատեց, որ դպրոցների մեծ մասում ծնողները հավաքվում են ու կա´մ պնդում, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում, կա´մ էլ հավաստիացնում, որ գումար հավաքելու նախաձեռնությունն իրենցն է, իրենք ուզում են իրենց երեխաներին տոն պարգեւել, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները տեղյակ չեն եւ այլն:
Նույնը կրկնվել է Երեւանի թիվ 11 դպրոցում, որի վերաբերյալ ահազանգի հետքերով գնացել է Արամ Կարապետյանը: «Երեւանի թիվ 11 դպրոցի մասին նշվում էր, որ պարբերաբար կազմակերպվում է դրամահավաք` համազգեստի, դպրոցի բակում ծաղկանոցներ կառուցելու, բարձր գնահատականներ նշանակելու համար: Ես անձամբ այցելել եմ դպրոց` այդ ամենի իսկությունը ստուգելու: Խնդրեցի, որ ծնողներին, դասավանդող ուսուցիչներին հավաքեն: Մոտ 200-300 մարդ: Անձամբ գնացել եմ, այդ ժողովին մասնակցել եմ, ասել եմ, որ եթե դուք քաղաքացիական ակտիվություն չցուցաբերեք, մենք չենք կարող միայնակ պայքարել այդ երեւույթների դեմ»,- մեր զրույցում նշեց կրթության տեսչության պետը:
«Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ բոլոր դպրոցների տնօրենները անշուշտ տեղյակ են` չնայած չքմեղանում, ասում են, թե մենք չգիտենք, ծնողներն են անում եւ այլն: Երկու դեպքում էլ դա նրանց օգտին չի խոսում` ե´ւ վատ է, եթե չգիտի` դպրոցում ինչ է կատարվում, ե´ւ վատ է, եթե գիտի: Դրամահավաքությունն արվեստի աստիճան են հասցրել, բարձր մակարդակի, որ իսկապես ոչ մի իրավական կռվան չկա, որով կարողանաս դրա դեմ պայքարել»,- արձանագրեց տեսչության պետը:
Նշված դպրոցներից միայն Երեւանի թիվ 3-ում են պատժամիջոցներ կիրառվել, որովհետեւ այս պարագայում նաեւ ձայնագրություն է եղել, որը վկայել է, թե գումար է հավաքվում նաեւ անձամբ տնօրենի համար: «Օրինակ, թիվ 3 ավագ դպրոցում պարզվեց, որ 15 հազարական դրամ են հավաքում: Ուսումնասիրության ընթացքում դրամահավաքի փաստը ապացուցվել է, կիրառվել են տույժեր, դպրոցի դաստիարակչական գծով աշխատանքների կազմակերպիչը, որը ղեկավարում էր դրամահավաքության պրոցեսը, ազատվել է աշխատանքից, տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Դժբախտաբար, միշտ չէ, որ մենք կարողանում ենք ապացուցել, թե դրամը, որը հավաքվում է, ուր է գնում»,- ասաց կրթության տեսչության պետը:
Նա, ի դեպ, չբացառեց, որ որոշ ծնողներ նույնպես շահագրգռված են դպրոցում գումար հավաքելու հարցում եւ առնվազն շահում են այնքանով, որ այդ գործում ակտիվ դերակատարում ունենալով՝ իրենց երեխաների գումարը չեն վճարում: «Մեղք գործել չեմ ուզում, բայց համենայնդեպս այդ ծնողները հենց այնպես գլուխ չեն ջարդի, թե մենք ենք դա անում, ձեր ինչ գործն է եւ այլն»,- ասաց Արամ Կարապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT