Երևան
12 °C
«Գնացել էի Տիգրան Աթանեսյանի գրասենյակ` պարզելու համար, ինչու է պարբերաբար սոցիալական ցանցում իմ մասին վիրավորական արտահայտություններ գրառում, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում իմ եւ ընտանիքիս հասցեին»։
Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց, ըստ Աթանեսյանի իրենց վրա հարձակում գործած փաստաբանների դպրոցի նախագահ Սիմոն Բաբայանը: Նա ասաց, որ ցավում է կատարվածի համար եւ դատապարտում բռնությունը:
Նշենք, որ երեկ իր գրասենյակում հարձակման են ենթարկվել հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը: Ըստ Աթանեսյանի՝ հարձակվողներն են ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը եւ ոմն Արսեն:
Խոսելով միջադեպի նախապատմության մասին, Բաբայանն ասաց հետեւյալը. «Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը, Երվանդ Վարոսյանը եւ մի շարք այլ փաստաբաններ երկար ժամանակ իրենց անձնական էջերում՝ ֆեյսբուքյան էջերում, հրապարակային, բազմաթիվ անգամ վիրավորել են ինձ, պալատի աշխատակազմին գործընկերներիս...: Տիգրան Աթանեսյանը փաստաբանական փակ խմբում սեռական բնույթի հայհոյանքներ է գրել, որոնք ուղղված են ինձ, ընտանիքիս: Նշվածի հետ կապված ցանկացա հանդիպել Աթանեսյանի հետ եւ պարզել, որն է պատճառը:
Գնացինք իր գրասենյակ Արսեն Հարությունյանի հետ, խնդրեցի, որ պարզաբանում ներկայացնի կատարվածի վերաբերյալ, վերջինս հայհոյեց ու հարվածեց ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն, ու եղավ այն, ինչ եղավ: Արմեն Սողոմոնյանը հարվածեց Արսեն Հարությունյանին ինչի հետեւանքով նա ստացավ դիմածնոտային կոտրվածք: Բարեբախտաբար, մեր հետ էին նաեւ Վրեժ Խաչիկյանը եւ Գեւորգ Մկրտչյան, որոնց հանդիպեցինք պալատի շենքում»: Նա պարբերաբար կրկնում էր, որ առաջին հարվածողն ու հայհոյողը Տիգրան Աթանեսյանն էր. «տղայական հողի վրա այդ քաշքշուկը ստեղծվեց, իհարկե, չէին ցանկանա նման իրավիճակ լիներ, բայց այլ տարբերական չունեի, քան պարզաբանում պահանջելու նրանցից:
Սիմոն Բաբայանի հետ ասուլիսին ներկայացրել էր նաեւ Արսեն Հարությունյանը, որը ըստ Բաբայանի՝ չի կարողանում այժմ խոսել՝ քանի որ բժշկական միջամտություն է տեղի ունեցել: Փաստաբանների դպրոցի տնօրենն ասաց, որ քաշքշուկի հետեւանքով ինքը եւս վնասվածքներ է ստացել: Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ վնասվածքներ է ստացել, Սիմոն Բաբայանն այդպես էլ չասաց:
Սիմոն Բաբայանն ընդգծեց, որ միջնորդություն են ներկայացնելու, որ ոստիկանությունից նյութերը տեղափոխեն քննչական կոմիտե։ «Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը, եւ որպեսզի գործն ընթանա օբյեկտիվ, թող նյութերը տեղափոխվեն քննչական»,- ասաց նա։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է միջադեպից հետո հրաժարական տա փաստաբանների դպրոցի տնօրենի պաշտոնից, Բաբայանը պատասխանեց. «Որեւէ հրաժարական ներկայացնելու կարիք չունեմ, քանզի կարծում եմ, որ տեղի է ունեցել իրավախախտում, ուրեմն նախաքննությունը կպարզի մեղավորներին եւ չեմ կարծում, որ այս միջադեպին որեւէ մեղավորություն ես ունեմ»:
Նշենք, որ հարձակման ենթարկված փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը երեկ մեր զրույցում պնդեցին, որ այս ամենի ետեւում կանգնած է Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Լրագրողների այս հարցին ի պատասխան Սիմոն Բաբայանն ասաց, որ Արա Զոհրաբյանն առնչություն չունի կատարվածի հետ:
Հարցին` Դուք փաստաբան եք, ինչո՞ւ չընտրեցիք հարցն իրավական դաշտում լուծելը, այլ գնացիք այս ճանապարհով, վերջինս կրկին նույն պատասխանը տվեց. «Որևէ վիճաբանության նպատակով չեմ գնացել, նպատակս եղել է այն, որ որպես տղամարդը տղամարդու պատասխան տա: Որպես հայ տղամարդ` կուզեի տեսնել նրան, մի քանի անգամ այդ տիրույթում կոչ եմ արել հանդուրժողականություն դրսեւորել ու քանի որ շարունակվել է, ես որոշեցի գնալ»:
Մեր հարցին՝ դուք որեւէ առարկայով հարվածե՞լ եք Արմեն Սողոմոնյանին, Սիմոն Բաբայանը պատասխանեց. «Որեւէ առարկայով հարված, կամ որեւէ հարված ես Արմեն Սողոմոնյանին չեմ հասցրել, տեղի է ունեցել քաշքշուկ, այն հիմնականում եղել է Տիգրան Աթանեսյանի հետ, հարվածներ՝ որպես այդպիսին չեմ հասցրել: Որեւէ նպատակ չեմ ունեցել այնտեղ քաշքշուկ սարքել, քանի որ ինքս հասուն մարդ եմ»:
Հարցին, այդ դեպքում ինչպես է Սողոմոնյանը նման վնասվածք ստացել, նա ասաց. «Դրա բացատրությունը տալ չեմ կարող, գիտեմ, որ Արմեն Սողոմոնյանը առաջին հարվածը հասցրել է Արսեն Հարությունյանին: Ես հաստատ կարող եմ ասել, որ մեր 4-ից որեւէ մեկը սուր կտրող երկաթյա գործիք իր հետ չի ունեցել, դրա նպատակը ոչ կար, ոչ՝ էլ»: Լրագրողները Սողոմոնյանին վնասվածքի հետ կապված մի քանի անգամ նույնը հարցը տվեցին Բաբայանին, սակայն վերջինս այդպես էլ չասաց, թե ի վերջո, եթե ընդամենը սովորական քաշքշուկ է եղել, ինչպես է Սողոմոնյանը քթի եւ ճակատի պատռվածք վնասվածք ստացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT