Երևան
12 °C
Իշխանությունները կարծես թե ի սկզբանե այնպես էին պլանավորել այս տարվա խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, որ դրանք ոչ միայն միմյանց չխանգարեն, այլեւ՝ օգնեն: Նման վիճակ ապահովելու համար նրանք ամեն քայլի դիմեցին՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրության խախտումը:
Հայտնի է, որ խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելը հակասում էր գործող Սահմանադրությանը, ճիշտ հաշվարկ կատարելու դեպքում այն պետք է անցկացվեր հենց վաղը կամ հաջորդ կիրակի: Ու երբ այդ մասին առաջինը բարձրաձայնեց «Համախմբում» կուսակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, եւ աղմուկ բարձրացավ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առանց սեթեւեթելու արձագանքեց, թե դա «ներսահմանադրական անհամապատասխանություն է»: Բայց նա ոչ թե այդ անհամապատասխանությունը կամ թույլ տրված իրավական կազուսը էական համարեց, այլ կարեւորեց հետընտրական հավանական գործընթացները` նշելով, որ կարող է հանկարծ ընտրությունները մի փուլով չավարտվեն, եւ երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջանա, ինչն էլ կարող է խաթարել ընտրական գործընթացի բնականոն ընթացքը: Եվ խորհրդարանի ընտրությունները առանց երկրորդ փուլի ունեցան նրա ասած «բնականոն ընթացքը»:
Մինչդեռ իշխանությունները չէին ցանկանում խորհրդարանական ընտրությունների օրը Սահմանադրությանը համապատասխանեցնել, քանի որ այն կարող էր համընկնել Երեւանի ավագանու քարոզարշավի մեկնարկի հետ: Երեկ արդեն այդ քարոզարշավը սկսվել է եւ այն տեւելու է մինչեւ մայիսի 12-ը: Պատկերացրեք, որ վաղը նոր տեղի ունենային ապրիլի 2-ի ընտրությունները, եւ անգամ եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն չառաջանար, այդ երկու ընտրական գործընթացները կմիախառնվեին ու հատկապես իշխանությունների վրա բացասական ազդեցություն կթողնեին: Ահա թե ինչու իշխանությունները Սահմանադրություն խախտեցին ու ամեն ինչ իրենց ուզածով արեցին:
Իսկ հիմա արդեն եկել է նոր Ազգային ժողովը, այնուհետեւ՝ կառավարությունը ձեւավորելու փուլը: ԱԺ-ն իր առաջին նիստը պետք է աներ ապրիլի 27-ին, բայց քանի որ Սահմանադրական դատարանը դեռ պետք է քննարկի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը, այն կտեղափոխվի մայիսի 18-ին: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները մայիսի 14-ին են: Դրանք կավարտվեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կներկայացնի արդյունքները, իշխող Հանրապետական կուսակցությունը հույս ունի, որ երկրորդ անգամ եւս ընտրություններում հաղթանակ կտոնի, հետո նոր կանցնի վարչապետի նշանակմանն ու նոր կառավարության ձեւավորմանը:
Թերեւս վստահաբար կարելի է ասել, որ կառավարության ձեւավորման թեմային անգամ կուլիսային քննարկումների, նախարարների թեկնածուների որոշման մակարդակով անդրադարձ չի լինի, մինչեւ ՍԴ-ն իր որոշումը չկայացնի, եւ մինչեւ Երեւանի ընտրությունները չավարտվեն: Դատելով Սերժ Սարգսյանի գործելաոճից՝ նա չի սիրում դեպքից, իրադարձությունից մեկ ամիս, երկու շաբաթ կամ մեկ շաբաթ առաջ տվյալ մարդուն տեղեկացնել, որ դու ազատվում ես այս պաշտոնից, դու չես վերանշանակվի այդ պաշտոնին, կամ դու կնշանակվես այս պաշտոնին: Նա դա անում է անհրաժեշտ ժամկետի գրեթե նախօրյակին, լավագույն դեպքում՝մի քանի օր առաջ: Դրա համար էլ ՀՀԿ-ում այդ առումով անորոշություն է տիրում: «Այդ ամենը պետք է լինի ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ, իսկ դա պետք է գումարվի Երեւանի ավագանու ընտրություններից հետո»,- մեզ հետ զրույցում վերը նշված դիտարկումը անուղղակիորեն հաստատեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Քաղաքական կուլիսներում անգամ կարծիք կա, որ ապագա պատգամավորների ցանկը չի հստակեցվում այն պատճառով, որ այդպիսով հավանական թեկնածուների մեջ անորոշությունը պահպանվի եւ նրանք մանդատ ստանալու համար եւս մեկ փորձություն անցնեն՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նորից ձայներ ապահովեն ՀՀԿ-ի համար: Խոսքը վերաբերում է հատկապես խորհրդարանական ընտրություններում Երեւանի ընտրատարածքների ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներին, մասնավորապես շատ ձայներ ստացածներին: «Չկա նման բան, ձեր տպավորությունները իրականությանը չեն համապատասխանում,- չհամաձայնեց Գագիկ Մինասյանը, բայց հետո միանգամից ավելացրեց: -Ես կարծում եմ, բոլորս պետք է աշխատենք: Երեւանի ավագանու ընտրություններն իրենց կարեւորությամբ երկրորդն են: Մեր կուսակցությունը շատ լուրջ է մոտենում, բոլորս էլ մեր հնարավորությունների սահմաններում պետք է օժանդակենք եւ հնարավորության սահմաններում պետք է ավելի շատ ձայն ապահովենք մեր ավագանու համար»:
Ի դեպ, առաջիկա քաղաքական կարեւոր իրադարձություններից մեկն էլ այն է, որ ՀՀԿ-ն պետք է Դաշնակցություն կուսակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ հայտարարություն անի: Բայց այդ հարցը ՀՀԿ-ն չի կարող հետաձգել մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունների ավարտը: Հակառակը, այդ մասին ազդարարելու են մինչեւ ընտրությունները, որ քվեարկության օրվան հաջորդող հինգշաբթի՝ մայիսի 18-ին էլ գումարվի նոր Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Իսկ ՀՅԴ-ին տրվող պորտֆելների եւ նրանց նախարարների թեկնածուների հարցն էլ կորոշվի հաջորդ 10-20 օրերի ընթացքում:
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT