Նիկոլ Փաշինյանը ներքին ուժ ունի՞. ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը

Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հ1»-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչեւ մեր օրեր եւ մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում:

Սա նշանակում է, որ այսօր Արցախի անվտանգության գոտին համարվող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, դա կլինի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հաղթանակը, իսկ Արցախի ժողովուրդը պետք է խաղաղ, անկախ  եւ անվտանգ ապրի իր հողում, եւ դա կլինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հաղթանակը:

Արդեն երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է գտնել այն լավագույն բանաձեւը, որը թույլ կտար համադրել այս սկզբունքները եւ հակամարտությունն ի վերջո լուծել: Սակայն դա առայժմ չի հաջողվել: Ադրբեջանը, կարծես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունում է այնքանով, որքանով որ այն պետք է կիրարկվի իր տարածքային ամբողջականության սահմաններում: Այսինքն, նրա տեսանկյունից Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշման, բայց միայն Ադրբեջանի կազմում: Սա թերեւս այն է, ինչի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, որ «բանակցություններում կողմերը փորձում են որքան հնարավոր է շահեկան դարձնել վիճակն իրենց համար»:

Միջազգային իրավունքից շատ բան չենք հասկանում, բայց կարծես թե սույն մոտեցմամբ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայում է եւ խախտվում է երկու սկզբունքների հիման վրա հարցը լուծելու միջազգային պայմանավորվածությունը:

Առաջին նախագահը, ինչպես մի քանի շաբաթ առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ասաց, որ այս սկզբունքների հիմքով սեղանին դրված փաստաթղթի կետերի մեծ մասի շուրջ կողմերը եկել են համաձայնության, մնացել է 2-3 կետ: Նախկինում գրել ենք, որ չհամաձայնեցված կետերը վերաբերում են Արցախի կարգավիճակին, հանրաքվեի անցկացման պայմաններին եւ տարածքները վերադարձնելու ժամանակացույցին:

Ընդունված կարծիք կա, որ Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման շրջանառում է, որովհետեւ դա պետք է Սերժ Սարգսյանին: Մամուլում գրում են նաեւ, որ Սարգսյանը ՀԱԿ-ին ամեն գնով խորհրդարան անցկացնելու խնդիր է դրել, որովհետեւ առաջին նախագահի թեզերը նրան պետք են:

Այս տեսակետները կարող են հիմնավորված լինել միայն մի պարագայում, եթե այդ 2-3 կետերն առաջիկայում համաձայնեցնելու հավանականություն կա, եւ Սարգսյանին պետք է հասարակությանը պատրաստել տարածքների վերադարձին: Բայց քանի որ նման հավանականությունը մինիմալ է, եթե չասենք` առհասարակ չկա, նշանակում է՝ այս ճանապարհով փորձ է արվում ընդամենը պատրանք ստեղծել, թե ՀՀ ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է խաղաղության:

Ինչպես հայտնի է, ներկայում անգամ բանակցություններ գոյություն չունեն, բայց որ պահին որ դրանք վերականգնվեն եւ ինչ ընթացք էլ ստանան, Հայաստանի քաղաքական ներկապնակում կլինեն անհրաժեշտ բոլոր ուղղությունների կրողներ` հողերը վերադարձնելու եւ խաղաղության կողմնակիցներ, հողերի վերադարձը բացառողներ, որոնք անգամ պատրաստ են ահաբեկչության գնալ հանուն այդ պլանի ձախողման, եւ ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ: Ըստ անհրաժեշտության ցանկացած պահի այս ուղղություններից մեկը կարող է առաջին պլան բերվել:

Այս ամենը, սակայն, Հայաստանի ներկա իշխանական դասավորվածության պարագայում: Բայց այս կիրակի խորհրդարանական ընտրություններ են, որոնց արդյունքներով ամեն ինչ կարող է փոխվել:

Շաբաթ օրը Արցախում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել զինծառայողների եւ նրանց ծնողների առջեւ եւ նախընտրական խաղասեղանին է նետել իր եւ իր կուսակցության`«կոզրի տուզը»: Պատերազմական երկրում դա գերագույն գլխավոր հրամանատարի տասնամյա փորձն է, հատկապես երբ այդ ընթացքում ակտիվ պատերազմական գործողություններ են եղել, որոնց հետքը դեռ շատ թարմ է մարդկանց հիշողության մեջ: Սարգսյանն իր ելույթում փորձել է առավելագույնս օգտագործել դա, նույնիսկ տարածքի կորուստը իր համար շահեկան դիրքերից է ներկայացրել: Սարգսյանի ելույթի ամենաինտիգային հատվածը, սակայն, հետեւյալն է.

«Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է նա։   

Տանիքների վրա քարոզարշավ անցկացրել է միայն «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդյո՞ք Փաշինյանը բավարար ներքին ուժ ունի «համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տալու համար»: Սա մի հարց է, որի շուրջ արժե մտածել, թեեւ դրա պատասխանը, կարծում ենք, շատերը վաղուց  ունեն: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17637 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ