Սյունիքում ընտրությունները թեժ են լինելու. ներկա ու նախկին մարզպետների շահերը բախվելու են

Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուների միջեւ թեժ պայքար է սպասվում: Ընդ որում, պայքարը հատկապես իշխող կուսակցության թեկնածուների միջեւ է խոստանում սուր լինել:

Հանրապետական կուսակցությունն այս ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին եւ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին: ՀՀԿ-ն այլ թեկնածուներ եւս առաջադրել է, օրինակ, ոչ հանրահայտ Պավել Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի եւ այլոց: Բայց հիմնական մրցակցությունը, բնականաբար, Հակոբյանի եւ Արսենյանի միջեւ է ընթանալու: Թվում է, թե այնտեղ դժվար թե այդ թեկնածուների ուղիները խաչվեն, քանի որ նրանք տարբեր մարզեր են ներկայացնում, Վահե Հակոբյանը Սյունիքում է, Աշոտ Արսենյանը՝ Վայոց ձորում:

Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք, որը կարող է բախման բերել այս  թեկնածուներին: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է: Վերջինս արդեն իսկ հայտարարել է, որ պաշտպանելու է «իր ընկերոջը»՝ Աշոտ Արսենյանին: Ուրեմն, ինչ է անում հիմա Սյունիքի նախկին մարզպետն այդ ուղղությամբ: Սկսե՞լ է գործի դնել իր լծակները,  հանդիպո՞ւմ է այդ մարզերում ազդեցություն ունեցող մարդկանց հետ ու նրանց համոզում՝ աշխատել Աշոտ Արսենյանի օգտին: «Ամեն ինչ էլ անում ենք: Որ հայտարարել եմ, ուրեմն կատարելու եմ: Ձայները հո դրա՞ծ չի այնտեղ, որ ով որքան ուզի՝ տանի, ժողովուրդը պետք է ձայն տա: Իսկ Սյունիքի ժողովուրդն իր գործը գիտի: Մի մտահոգվեք, եկեք Աստծուց առաջ չընկնենք, ժամանակը ցույց կտա»,- կարճ պատասխանեց Սուրիկ Խաչատրյանը: Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս պետք է ազդեք սյունեցիների վրա, որ Վահե Հակոբյանի փոխարեն Աշոտ Արսենյանին ընտրեն. Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Սյունեցիների վրա ոչինչ չի ազդում: Հերոսական, հպարտ ժողովուրդ են, ուրիշ էլ ի՞նչ ունեք էս երկրում հպարտանալու»:

Իսկ թե ինչու է նա Սյունիքում պաշտպանելու Աշոտ Արսենյանին, պատասխանը, թերեւս, ակնհայտ է: Նախ, ՀՀԿ-ն, ավելի շուտ վարչապետ Կարեն Կարապետյանը, նրան ազատեց մարզպետի պաշտոնից, իսկ Սերժ Սարգսյանը փոխարենը նշանակեց Վահե Հակոբյանին: Վերջինս մարզում Սուրիկ Խաչատրյանից վերցրեց նաեւ կուսակցական պոստերը եւ դարձավ ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը: Այնուհետեւ, մամուլի հրապարակումների համաձայն, մարզպետը սկսեց գործից ազատել եւ լծակներից զրկել Սուրիկ Խաչատրյանի կադրերին, ընկերներին ու բարեկամներին:

Այսքանից հետո Խաչատրյանը, ենթադրվում է, 1 ձայն անգամ չի բերի Վահե Հակոբյանին օգտին, եթե անգամ դա կարգադրի Սերժ Սարգսյանը: Եվ ահա նա ամեն ինչ անելու է, Սյունիքում իր ողջ ազդեցությունն ու հնարավորություններն օգտագործելու է, որպեսզի առավելագույն ձայներ ապահովի Աշոտ Արսենյանի համար: Ու որքան էլ Վահե Հակոբյանն իր պաշտոնավարման ընթացքում փորձած լինի Սյունիքի մարզից ջնջել Սուրիկ Խաչատրյանի հետքերն ու կապերը, միեւնույն է, նախկին մարզպետն այնտեղ ունի իր լծակները: Չունենա էլ, կփորձի ձեռք բերել: Իսկ ձեռք բերելու համար Արսենյան-Խաչատրյան զույգը ֆինանսական միջոցների պակաս չունի:

Սերժ Սարգսյանն, իհարկե, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներին պատվիրել է՝ մեկը մյուսին չխանգարել, բայց այս դեպքում դա կարող է չաշխատել: Հանրապետականներն իրենք էլ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ նախկին մարզպետը կարող է ընտրատարածքում բախումներ առաջացնել: Եթե Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ օգնելու է Աշոտ Արսենյանին, ենթադրվում է, դա կարող է շատ դաժան լինել Վահե Հակոբյանի համար: Խաչատրյանն ինքը չժխտեց այդ հնարավորությունը, ընդամենն ասաց. «Ավելորդ բաներ եք ասում»: Ճիշտ է, նա հիմա չի համարձակվում նախկինի նման բացահայտ առճակատման գնալ, բայց գոնե ընտրությունները կարող է օգտագործել ու մարզպետից, ինչու չէ՝ նաեւ ՀՀԿ-ից իր դժգոհությունն այդպես արտահայտել:

Իսկ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզում ոչ միայն ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, այլեւ նախընտրական շտաբի պետը: Տվյալ դեպքում դա վերաբերում է թիվ 12 ընտրատարածքին՝ ներառյալ նաեւ Վայոց ձորի մարզը: Այդպիսով, նրա ընդհանուր համակարգման տակ պետք է լինի Աշոտ Արսենյանի եւ Սուրիկ Խաչատրյանի նախընտրական գործունեությունը: Եվ, բնականաբար, մարզպետը ձգտելու է ընտրատարածքում կուսակցական ու վարչական ողջ լծակներն առաջին հերթին իր օգտին աշխատեցնել: Ճիշտ է, նա մարզպետի իր պաշտոնը չի թողնի եւ ԱԺ չի գնա, բայց նրա համար պատվի հարց կլինի իր ղեկավարած տարածքում առաջինը լինելը, ՀՀԿ-ին ամենաշատ ձայներ բերելը: «Չեմ կարծում, որ նախընտրական շրջանում այդ հանգամանքը կարող է մարզում առաջացնել լարվածություն եւ որոշակի բախում»,- իր հերթին պատասխանեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ չժխտելով դիտարկումը, որ կողմերից յուրաքանչյուրը կփորձի առավելագույն ձայները ստանալ:

Մենք փորձեցինք նաեւ ՀՀԿ-ից մեկնաբանություն ստանալ՝ նախկին ու ներկա մարզպետների միջեւ առկա լարվածությունը նկատի ունենալով՝ ինչպե՞ս պետք է անեն, որ չթողնեն այն ընտրությունների ժամանակ ավելի սրվի: «Ոչ մի խնդիր էլ չի առաջանա: Դա Սուրիկ Խաչատրյանի իրավունքն է, Աշոտ Արսենյանն էլ մեր խորհրդի անդամն է, մեր թիմակիցն է: Ի՞նչ մի տարօրինակ բան նրան պաշտպանելու մեջ»,-  փորձեց չհամաձայնել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8581 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ