Որոշվեց լուծարել Նաիրիտը. նաիրիտցիները դատախազություն կդիմեն՝ ընդդեմ գործարանը թալանողների

Հաշվի առնելով, որ սահմանված ժամկետում «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի առողջացման ծրագիր չի ներկայացվել՝ ընկերության նկատմամբ պետք է սկսվի լուծարման գործընթաց: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված պարտատերերի առաջին ժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը:

Իսկ սահմանված ժամկետը, որի մասին նշել է Ասատրյանը, հենց այսօր էր: Մինչ վերջնաժամկետը «Նաիրիտի» առողջացման որեւէ ծրագիր այդպես էլ չի ներկայացվել: Չնայած սրան՝ Ասատրյանը վստահեցրել է, որ լուծարման գործընթացից հետո եւս հնարավոր կլինի գործարանի առողջացման ծրագիր ներկայացնել:

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ գործարանում արդեն կարեւոր սարքավորումներ են ապամոնտաժում, ինչից կարելի է ենթադրել, որ այլեւս որեւէ ներդրող չի գա, այնտեղ ներդրումներ չի անի:

«Այսօր վերջին օրն էր, որ պետք է ներկայացվեր սնանկության վերաբերյալ առաջարկ, որը չի ներկայացվել ու այսօրվանից սկսվել է «Նաիրիտի» սնանկության գործընթացը: Իսկ դա նշանակում է գույքի օտարում: Ստացվում է, որ գործարանում ներդրումների պատրաստակամություն հայտնած «EU-Asia Business Finance Center Holding»-ի համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդիկ չկարողանան գալ: Որովհետեւ, եթե գործարանը թալանվեց, այդ հոլդինգը չի կարող իր նախատեսած 100 միլիոն դոլարով գործարկել այն: Կարող է անհրաժեշտ լինել 200 միլիոն դոլար, որին պատրաստ չեն: Սա խայտառակ վիճակ է: 12 կուսակցություն դիմում գրեց վարչապետին՝ առաջարկելով կասեցնել սնանկության գործընթացը, սակայն անպատասխան մնաց»,- նշեց Իսրայելյանը:

Վերջինս նաեւ վստահեցրեց, որ իրենց ջանքերը շարունակելու են ներդնել գործարանը ոտքի կանգնացնելու համար: «Համակարգող խումբը որոշել է, որ եթե կառավարությունը շարունակի այսպես, ինչպես շարունակում է, դիմելու են դատախազություն, որ Նաիրիտի թալանի հարցով զբաղվեն, քրգործ հարուցեն, պարզեն, թե ում պատճառով է հասել այս վիճակին: Իսկ այնտեղ բավականին շատ են յուրացումները, որոնք արվել են գործարանի ղեկավարության կողմից, կառավարության թույլտվությամբ եւ մասնակցությամբ»,- եզրափակեց նա:

Գործարանի նախկին աշխատակից, բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց պայքարը կանգ չի առնելու:

«Մենք շարունակելու ենք, թույլ չենք տալու գործարանի լուծարում, եւ կարծում եմ կուսակցությունները մեզ հետ կլինեն: Վերջապես սա հեղինակության հարց է, ո՞նց կարելի է այսպես անտեսել: Ո՞նց կարելի է չմտածել աշխատատեղ բացելու ուղղությամբ: Հասկանում եմ, որ ամենահեշտ բանն է լուծարել, վաճառել այդ ամենը ու գրպանել, ինչը շարունակվում է տարիներ ի վեր: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում հանրապետությունում, բայց վերջապես այդ վերջին մոհիկանը, այդ հսկան պետք է աշխատի՞, թե՞ ոչ: Նաիրիտ աշխատեցնելով մենք կարող ենք այլ արտադրություններ հետ բերել: Իսկ մենք հասնելու ենք դրան: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր գործարանն աշխատի»,- ասաց Շահվերդյանը:

Հ.Գ. Այսօրվա պարտատերերի ժողովի ընթացքում հրապարակվել է, որ շուրջ 290 պարտատեր կա, որոնցից 261-ը գործարանի աշխատակիցներ են, որոնք 4-5 ամսվա աշխատավարձ ունեն ստանալու: Ամենախոշոր պարտատերերից ձեւավորվել է պարտատերերի խորհուրդ, որում ընդգրկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունը, Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն, «Գազպրոմ Ամենիա»-ն, «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ն եւ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4527 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ