Երևան
12 °C
Նաիրիտցիների պայքարը համակարգող խումբը ծրագրում է գալիք երկուշաբթի մեծ քննարկում անցկացնել, որին հրավիրված կուսակցությունների անդամներն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչները կփորձեն կանխել գործարանի գույքը վաճառքի հանելու գործընթացը: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:
Նրա տեղեկացմամբ՝ գույքի վաճառքը կասեցնելու խնդրանքով իրենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններին դիմել են դեռեւս հունվարի 11-ին: Առանց անուններ բարձրաձայնելու՝ մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն ընդունել է հարցը լայնորեն քննարկելու իրենց առաջարկը եւ ներկա կգտնվեն կայանալիք խորհրդակցությանը (քննարկումն, ամեն դեպքում, որեւէ կուսակցության գրասենյակում չի ծավալվի, այլ չեզոք որևէ վայրում՝ խմբ.):
«Հանդիպմանը կհրավիրվեն անհատներ, որոնք հետաքրքրված են «Նաիրիտի» ապագա գործունեությամբ, էկոլոգներ, որոնց հետ կքննարկենք թափոններն արտանետելու փոխարեն վերամշակելու հարց եւ այլն: Ընդհանուր առմամբ, բավականին լայնամասշտաբ միջոցառում է նախատեսվում»,- ասաց Կարինե Շահվերդյանը:
Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ «Նաիրիտի» նախկին աշխատակիցները խիստ վրդովվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունից, թե գործարանի վերագործարկման ծրագիր գոյություն չունի: Կարինե Շահվերդյանի խոսքով, «ԵՄ-Ասիա Բիզնես Ֆինանսական Կենտրոն»-ի կողմից ծրագիր ուղարկվել է՝ 2 անգամ:
«Երբ Կառավարությունը հայտարարեց, որ ծրագիրը կորել է եւ իրեն այդպես էլ չի հասել, կենտրոնի ներկայացուցիչը 3-րդ անգամ այն անձամբ տարավ գործադիր մարմին, ստորագրությամբ հանձնեց վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանին: Վերջինս խոստացավ, որ ծրագիրը չի կորի եւ, անկասկած կհասնի հասցեատերերին:
Ծրագիրը ուղարկվել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն։ Այս գերատեսչությունը եւս պնդում էր, որ «Նաիրիտի» վերագործարկման ծրագիր չկա: Հատկանշական է, որ 2015-ի ամռանն այդ նախարարությունը հավանության արժանացրեց այդ ծրագիրը եւ ներկայացրեց Ազգային ժողով: ԱԺ-ն իր հերթին «Նաիրիտի» հարցերով ենթահանձնաժողով ստեղծեց, որը գլխավորում էր Վարդան Այվազյանը»,- նշեց Կարինե Շահվերդյանը:
Հիշեցնենք, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցում «Նաիրիտ» գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը հաստատել էր գործարանի գույքի վաճառքի մասին լուրերը՝ տեղեկացնելով, որ բոլոր ստորաբաժանումներում ստեղծվում են գործարանի աշխատակիցներից կազմված մասնագիտական հանձնաժողովներ, որոնք էլ կազմում են օտարման ենթակա գույքի անվանացանկը: Բայց թե երբ է մեկնարկելու օտարման գործընթացը, Սաղաթելյանը չէր հստակեցրել՝ նշելով, որ նման տեղեկություն չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT