Երևան
12 °C
«Նաիրիտ» գործարանի գույքը վաճառքի հանելու վերաբերյալ լուրերը համառորեն շարունակում են շրջանառության մեջ մնալ: Ներկա եւ նախկին աշխատակիցները թեեւ այս մասին հստակ տեղեկությունների չեն տիրապետում, սակայն հիմնավոր կասկածներ ունեն, որ շատ շուտով գույքի վաճառքի գործընթաց կմեկնարկի: Լրատվամիջոցների հետ զրույցներում այս մասին ասել է «Նաիրիտ»-ի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
Արդյոք գույքը վաճառքի հանելու մասին լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Armtimes.com-ը զրուցեց «Նաիրիտ» գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանի հետ:
- Պարոն Սաղաթելյան, ճի՞շտ է, որ «Նաիրիտի» գույքը հանվում է վաճառքի:
- Եթե սնանկության գործընթաց է գնում, իհարկե, հետագա շահագործման համար ոչ պիտանի որոշակի գույք պետք է վաճառքի հանվի: Դրանք նախկինում դուրս գրված սարքավորումներ են:
- Ի՞նչ երաշխիքներ, որ անպիտանների հետ միաժամանակ չեն վաճառվի նաեւ պիտանի սարքավորումներ ու հաստոցներ:
- Բոլոր ստորաբաժանումներում ստեղծվում են գործարանի աշխատակիցներից կազմված մասնագիտական հանձնաժողովներ, որոնք էլ կազմում են օտարման ենթակա գույքի անվանացանկը:
- Ե՞րբ է մեկնարկելու գույքի վաճառքի գործընթացը:
- Դեռ չգիտենք, տեսնենք:
- Պարոն Սաղաթելյան, ովքե՞ր են գույքի պոտենցիալ գնորդները, արտերկրի՞ց են, թե՞ Հայաստանից:
- Դեռ կոնկրետ բան ասել չեմ կարող: Իհարկե, մարդիկ կան, որ հետաքրքրված են: Իմ իմանալով՝ ոնց որ թե Հայաստանից են, ավելի հստակ կիմանա սնանկության կառավարիչը:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում կառավարության կողմից ներդրողների համար հայտարարված տենդերին:
- Դե, սա էլ երեւի կարելի է առողջացման ծրագրի բաղկացուցիչ համարել: Տենդերի պայմանները հայտնի են, տեսնենք, թե ում հետ հնարավոր կլինի հետագայում աշխատել:
- Հայտնի է, որ նաիրիտցիները 4 ամսվա չվճարված աշխատավարձերը ստանալու պահանջով դիմել են դատարան: Ե՞րբ եք պատրաստվում մարել կուտակված պարտքերը:
- Այո, բոլոր պարտքատերերը հաշվառված են դատարանում: Երբ բոլոր պարտքատերերը կկազմավորվեն, ըստ «Սնանկության մասին» օրենքի՝ նրանց պարտքերը կմարվեն: Սնանկության կառավարիչը պետք է այդ ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարի: Մինչեւ դա՝ ավանսային կարգով մարել ենք 2016-ի դեկտեմբերի աշխատավարձի 80 տոկոսը:
Հիշեցնենք, որ գործարանը սնանկ էր ճանաչվել 2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցած արագացված դատական նիստի ժամանակ: Չնայած նրան, որ «Նաիրիտ» գործարանին սնանկ ճանաչելու պահանջով հերթական դատական նիստը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր 2017 թվականի հունվարի 25-ին, սակայն գրեթե գաղտնի պայմաններում այն տեղի էր ունեցել մոտ 2 ամիս շուտ:
Ըստ դատական ակտի՝ որոշվել էր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT