Երևան
12 °C
Փաստաբանների պալատում խորհրդի ընտրությունների հաշվարկը, որը սկսվել էր երեկ երեկոյան, ավարտվել է այսօր: ՓՊ նոր խորհուրդը ձեւավորվել է առավելագույն քվե ստացած առաջին 12 թեկնածուից.
նրանք են.
1. Բաբայան Սիմոն
2. Առուստամյան Մելանյա
3. Մեժլումյան Կարեն
4. Ղազարյան Արայիկ
5. Խուրշուդյան Տիգրան
6. Հարությունյան Հարություն
7. Սարդարյան Կարեն
8. Սիմոնյան Տարոն
9. Հարությունյան Նելլի
10. Աղաջանյան Կարապետ
11. Ասատրյան Սեդրակ
12. Անանյան Հրանտ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք Խորհրդի ընտրությունների համար առաջադրված թեկնածուներն այսպես ասած բաժանվել են երկու խմբի. մի խմբում պալատի աշխատակիցներ են եւ նրանց միացած այլ փաստաբաններ, մյուս խմբում փաստաբաններ են, այդ թվում՝ հայտնի, որոնք, իրենց խոսքով, կարեւորում են անկախ փաստաբանների առկայությունը խորհրդում. մասնավորապես նրանց շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:
Նկատենք, որ հայտնի փաստաբաններից կազմված խմբի անդամներից ոչ ոք չի ընտրվել խորհրդի կազմում: Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.
«Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները հաստատեցին իմ այն միտքը, որ Պալատ փաստացի գոյություն չունի, դա «փաստաբանական վարչություն» է, որն իր էությամբ մեծագույն և իրական սպառնալիք է փաստաբանության գաղափարին։ Ավելի մանրամասն եւ ամփոփ հայտարարությամբ ես եւ իմ գործընկերները հանդես կգանք վաղը։ Շնորհակալ եմ մեկ առ մեկ ինձ քվեարկած փաստաբաններին, ձեր ձայները ապացուցում են, որ փաստաբանությունը այս երկրում կարող է ունենալ այլ ապագա, քան նախագծված է որոշ շրջանակների կողմից»:
Հիշեցնենք, որ խորհրդի անդամի ընտրություններին մասնակցելու համար առաջադրցել էր 39 փաստաբան: 1779 փաստաբանից քվեարկությանը մասնակցել է 1163-ը:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT