Երևան
12 °C
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր մոտ է հրավիրել Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Սերինե Հայրապետյանին, հայտնել, որ նա ազատված է աշխատանքից: Պատճառաբանել է, որ հակաքարոզչություն է իրականացնում: Բայց թե ում դեմ եւ ինչ է քարոզում կամ ում օգտին, չի բացատրել:
Այս մասին տեղեկացանք Սերինե Հայրապետյանի հետ զրույցում: «Ես, ինչպես միշտ, այսօր էլ եկել էի աշխատանքի, իմ աշխատանքային գործունեությունն էի ծավալում, եւ հանկարծ ինձ ասացին, որ մարզպետն է հրավիրել: Ես գնացի մարզպետարան, նա ինձ ընդունեց, ասաց` դուք հակաքարոզչությամբ եք զբաղվում պոլիկլինիկայում, ձեր կոլեկտիվից կան դիմում-բողոքներ, որի համար ազատված եք աշխատանքից: Ասացի` ի՞նչ է նշանակում` հակաքարոզչություն: Իսկ դուք ունե՞ք ապացույցներ, հիմքեր: Այո` պատասխանեց մարզպետը: Հարցրեցի` կարո՞ղ եմ ծանոթանալ այդ հիմքերին: Մարզպետը պատասխանեց` ես ձեզ ապացուցելու ոչինչ չունեմ: Ասացի` եղավ, դուք չունեք, ես ունեմ ապացուցելու բաներ»,- պատմեց Սերինե Հայրապետյանը` հավելելով, որ կատարվածն իր համար բոլորովին անակնկալ է եղել:
Հետաքրքրվեցինք, թե մարզպետն ակնարկում էր, որ ինքը Հանրապետակա՞ն կուսակցության դեմ է քարոզչություն իրականացնում: «Չեմ կարող սուտ խոսել, ինձ բացարձակ ոչ մի անուն չի տվել` ո´չ Հանրապետականի, ո´չ «Բարգավաճի», ո´չ մի դաշինքի, ոչ մի Դաշնակցության: Ինձ ուղղակի ասել է` հակաքարոզչություն: Ինչ է հակաքարոզչությունը, ես չգիտեմ: Հակաքարոզչության համար մարդուն աշխատանքից ազատո՞ւմ են, որը երեսուն տարի աշխատում է նույն հիմնարկում ու մի ամբողջ կոլեկտիվ կանգնած է իր կողքին: Եվ դրա ապացույցն այսօր էր, որ ամբողջ աշխատակազմը միահամուռ դռները փակեց ու դուրս եկավ: Չի կարելի այդ ձեւով գնահատել մարդու աշխատանքը»,- ասաց պոլիկլինիկայի վարիչի պաշտոնից ազատվող Հայրապետյանը:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպելուց հետո նա վերադարձել է պոլիկլինիկա, քանի որ նախ, ինչպես նկատեց, իրեն պաշտոնից ազատելու իրավասությունը ոչ թե մարզպետինն է, այլ բժշկական կենտրոնի տնօրենինը, եւ հետո պետք է այդ ամենի մասին խոսեր պոլիկլինիկայի աշխատակիցների հետ: Վերջիններս էլ, տեղեկանալով իրենց վերագրվող գրության մասին, դիմում-բողոք են կազմել եւ աշխատանքը դադարեցնելով` շտապել Արարատի մարզպետարան:
Սերինե Հայրապետյանն ասաց, որ ինքը երբեւէ կոլեկտիվում չի խոսել իր քաղաքական համակրանքների կամ հակակրականքների մասին: Ավելին, բժիշկներին նույնպես հորդորել է հեռու մնալ դրանից: «Ես ամեն օր ասում եմ` ընկերներ, մենք գործ չունենք, մենք քաղաքականության մեջ չկանք, մենք բժիշկ ենք, զբաղվում ենք մեր բժշկությամբ: Մենք հիմա այնքան ծանրաբեռնված ենք պոլիկլինիկայում, ժամանակ չունենք նույնիսկ իրար հետ զրուցելու, ուր մնաց թե հակաքարոզչություն անենք` քարոզարշավը դեռ չսկսած»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե ինչու էր անհրաժեշտություն առաջանում այդ ամենը բուժաշխատողներին ասելու: «Երբ որ գալիս են, ասում են` ինչ պիտի անենք, կամ նույնիսկ ես որ լսում եմ, ասում եմ` ոչ մի բանի մի խառնվեք: Զբաղվեք ձեր գործերով»,- պատասխանեց պոլիկլինիկայի ղեկավարը:
Մեր դիտարկմանն արձագանքելով` նա նաեւ վստահեցրեց, թե որեւէ կապ չունի ՀՀ նախկին վարչապետ, օրեր առաջ Հայաստանի հանրապետական կուսակցությունը լքած Հովիկ Աբրահամյանի հետ, որպեսզի համարվի, թե ինքն այդ թեւի ներկայացուցիչ է: «Ոչ մի կապ չունեմ: Աշխատել եմ, աշխատում եմ, ոչ մի բանի չեմ խառնվել, չեմ էլ ուզում խառնվել»,- ասաց Սերինե Հայրապետյանը:
Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչին աշխատանքից ազատելու մարզպետի հայտարարության մասին որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալու մեր փորձերը հաջողություն չունեցան: Մարզպետարանի լրատվական ծառայության պատասխանատուի հետ կապ հաստատել չհաջողվեց: Չկարողացանք պարզաբանումներ ստանալ նաեւ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանից: Պարզվեց` այսօր նա եւս ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առողջապահության բաժնի պետը պատասխանեց, որ ինքը ոչինչ ասել չի կարող եւ անջատեց հեռախոսը: Իսկ թե այս ամենի մասին ինչ է մտածում Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենը, պատրաստվո՞ւմ է արդյոք պոլիկլինիկայի բաժնի վարիչին ազատել զբաղեցրած պաշտոնից, առայժմ մնում է անհայտ: Նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT