Երևան
12 °C
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը համաձայն չէ, որ ՀՀԿ-ն օգտագործել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այնուհետեւ նրանց հեռացրել:
- Պարոն Նիկոյան, ՀՀԿ-ի համար Հովիկ Աբրահամյանի արած տարիների աշխատանքն ինչո՞ւ ըստ արժանվույն չգնահատվեց եւ այս փուլում նրան զրկեցիք որեւէ պաշտոն կամ կուսակցական դերակատարում ունենալուց, որ նա էլ դժգոհ հեռացավ ձեզանից ու պատրաստվում է այլ ուժերի հետ քաղաքականությամբ զբաղվել:
- Պարոն Աբրահամյանի հեռանալու վերաբերյալ ես եւ իմ գործընկերները մեր տեսակետները հայտնել ենք: Եվ բոլորիդ խորհուրդ եմ տալիս առաջ նայել:
- 2008թ. դուք շատ ավելի դաժան վարվեցիք ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի նկատմամբ, երբ նրան ստիպողաբար հեռացրիք, որպեսզի այդ պաշտոնին նույն Հ. Աբրահամյանին նշանակեք: Ընդ որում Տ. Թորոսյանը ձեր կուսակցության հիմնադիրներից էր, օրենսդրական աշխատանքի շատ ավելի մեծ կարողություն ուներ եւ, իսկապես, քաղաքական գործիչ էր:
- Քաղաքականության մեջ եկեք չօգտագործենք դաժանություն բառը: Քաղաքականության մեջ յուրաքանչյուրը պետք է հստակ իմանա, որ իր գործունեության ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կարող են շատ խնդիրներ առաջանալ: Եվ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դրանց դիմակայելու կամ լուծումներ գտնելու: Միշտ չէ, որ կուսակցությունից դուրս գալը լավագույն լուծումն է: Ես կարծում եմ, այն ժամանակ էլ եմ եղել այդ կարծիքին, որ Տ. Թորոսյանը իրավիճակին լավագույն լուծումը չտվեց, որովհետեւ ինքը կուսակցության մեջ ուներ տարիների փորձ ու ներդրում: Նա պետք է մնար ու տեր կանգներ դրան: Ես այն ժամանակ էլ եմ ասել, որ ԱԺ նախագահի պաշտոնից նրան հեռացնելը եւ արդեն նրա կողմից ՀՀԿ-ից հեռանալը ինձ համար անընդունելի էին: Ես հորդորում էի, որ նա կուսակցությունից դուրս չգա, նա մեծ ջանքեր է ներդրել կուսակցության մեջ: Քաղաքական գործիչը պետք է բոլոր տիպի փոփոխությունների պատրաստ լինի:
- Ստացվում է, որ կուսակցության ղեկավարությունն օգտագործում է այդ անձանց ինչպես անհրաժեշտ է համարում, հետո՝ հեռացնում:
- Կան իրավիճակներ, որ յուրաքանչյուր կուսակցություն այդ պահին գտնում է, որ իր առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծի կուսակցական որոշ լիդերների միջոցով եւ այդ պահին նրանց է ակտիվացնում, որոշներին էլ՝ պասիվացնում է: Ինչքանով է դա արդյունավետ կամ ճիշտ, դա այլ հարց է, բայց յուրաքանչյուր կուսակցություն ունի նման քաղաքականություն: Եվ կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է շատ ըմբռնումով մոտենա նման փոփոխություններին: Իհարկե, պետք չէ ամեն ինչ որպես դոգմա ընդունել, պետք է փորձել խնդիրները քննարկման առարկա դարձնել, հակափաստարկներ ներկայացնել, բայց ամեն դեպքում պետք չէ արմատական քայլի գնալ եւ կուսակցությունից հեռանալ: Բայց այս ամբողջ տարիներին Տ. Թորոսյանը որեւէ քայլ չի արել, որ իր կուսակցությանը կամ կուսակցական ընկերներին վնասեր, նա չի պայքարել իր կուսակցության դեմ: Ավելին՝ նա դուրս է եկել քաղաքականությունից եւ անգամ փորձել է օգտակար լինել:
- Փոխարենը Հ. Աբրահամյանը հեռանալիս հայտարարություն տարածեց, որ ՀՀԿ-ից դուրս է շարունակելու քաղաքականությամբ զբաղվել, հետո այլաբանորեն հավելեց, թե իրեն փոխարինողները «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրեր են, որոնք կմխտռեն մայր գետի հունը»:
- Դուք ինձ մի ներքաշեք ինտրիգների մեջ: Ես չեմ ուզում համեմատել, հակադրել, գումարել ու հանել: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ երբ Տ. Թորոսյանը դուրս եկավ կուսակցությունից, քաղաքականությամբ չզբաղվեց, չգնաց մեկ այլ կուսակցություն, որը մրցակցում է մեզ հետ:
- Արդյոք Հ. Աբրահամյանի հեռանալը չի՞ նշանակում, որ ինչպես դուք եք անհատներին օգտագործում կուսակցության շահերի համար, նույնպես էլ այդ անհատները կարող են կուսակցությունն օգտագործել իրենց շահերի՝ պաշտոն ստանալու, ազդեցություն ունենալու, հարստություն կուտակելու համար, այնուհետեւ հեռանալ:
- Եթե դուք ուշադիր լսել եք ՀՀ նախագահի 2015 թ. փետրվարի 12-ի եւ հետագա ելույթները, կտեսնեիք, որ նա խոսում է սկզբունքի, խնդիրների եւ ոչ թե անձերի մասին: Մեր հանրությունը եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները քաղաքական դաշտի ու կառավարող կուսակցության առջեւ դրել են շատ խիստ պահանջներ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ՝ կուսակցության մեջ: Այդ բարեփոխումների անհրաժեշտությունն է խիստ կարեւոր, եւ ոչ թե որեւէ անձի, այդ թվում՝ իմ շահերը:
- Փաստորեն Հ. Աբրահամյանին ազատելով՝ Ս. Սարգսյանը ընդունում է, որ սխալ քայլ է արել, որ նրան նման բարձր պաշտոնների է նշանակել: Եվ հիմա Հ. Աբրահամյանը չտեղավորվեց նրա ասած բարեփոխումների մեջ: Վեց-յոթ տարի՞ էր անհրաժեշտ դա հասկանալու համար, թե՞ այժմ ձեր կուսակցության շահերի մեջ նա չի տեղավորվում:
- Դա ձեր գնահատականն է, որի հետ ես համաձայն չեմ: Ես ասում եմ, որ ցանկացած կուսակցություն ինչ-որ ժամանակ ուզում է իր առջեւ դրած խնդիրները լուծել ինչ-որ դեմքերի միջոցով կամ վեց-յոթ տարի հետո հակառակ պրոցեսն անելով: Ցանկացած առաջնորդ իր որոշումը կայացնում է այդ օրվա պահանջների հիման վրա: Եվ ընդհանրապես հանգիստ թողեք Տ. Թորոսյանին ու Հ. Աբրահամյանին:
- Այն ժամանակ ձեր առաջ վերարտադրվելու խնդիր էր դրված, որին հասնելու համար անհրաժեշտ էր չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սպառնալիքը: Հ. Աբրահամյանի միջոցով դուք դա արեցիք, վերջինս էլ իր հերթին դրա շնորհիվ երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրեց:
- Յուրաքանչյուր կուսակցության մոտ շատ բնական եւ շատ նորմալ պահանջ է, որ ցանկանում է ընտրվել ու վերարտադրվել: Աշխարհում ցույց տվեք որեւէ կուսակցության, որը չի ցանկանում իշխանության գալ: Հակառակ դեպքում ես կասեմ, որ այդ կառույցը կուսակցություն չէ եւ պետք է գնա հասարակական գործունեությամբ զբաղվի:
- Վեց-յոթ տարի առաջ այդ նպատակին հասնելու համար ձեզ անհրաժեշտ էին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ, հավելեմ նաեւ Մհեր Սեդրակյանին: Հիմա վերարտադրվելու համար փորձում եք մի փոքր ավելի ցիվիլ դեմքերով ներկայանալ:
- Այդ ձեւակերպումները դուք լրագրողներդ եք հնարել ու կապել որոշ անձերի հետ: Դուք ասում եք, թե նման անձերը ձեր համակարգի մասն են, բայց եթե նրանք դուրս են գալիս այդ կուսակցությունից, նրանց սրբեր, ժողովրդի իղձերն ու ցանկություններն արտահայտող մարդիկ եք համարում: Ընդդիմադիր դաշտը սիրով ընդունում է այդ մարդկանց այն դեպքում, երբ իշխանության մեջ նրանց քննադատում էր: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ քաղաքականության մեջ յուրաքանչյուր ոք ազատ է իր տեղը, դիրքը որոշելու համար: Մեր կուսակցության դռները բաց են եւ ցանկացողների, եւ դուրս եկողների համար, դա նոր բան չէ, 20 տարի այդպես է եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT