Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անպատասխան թողեց իր հրաժարականի մասին հարցը

Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 դպրոցում, որտեղ սովորել է ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Ադամ Սահակյանը, երեկ` նոր ուսումնական տարվա առաջին օրը, նշանավորվել է նրա անունը կրող դասարանի բացումով: 10-րդի «5» դասարանի աշակերտները, որոնք երեկ հպարտությամբ Ադամի նկարով շապիկներ էին կրում, այսուհետ սովորելու են նրա մշտական հայացքի ներքո: Դասարանում` պատերից կախված բազմաթիվ լուսանկարների միջից Ադամը շարունակ իրենց է նայելու` մերթ ժպտացող, եւ մերթ լուրջ ու խոհուն: «Ադամ Սահակյան, ներկա՛...»,- գրված է գրատախտակի վերեւում` ազդարարելով հերոսացած երիտասարդի մշտական ներկայությունը: Դասարանի բացման արարողությանը երեկ մասնակցում էին նաեւ Ադամի ընտանիքի անդամները, որոնք տխուր էին, ուրախ ու հպարտ միաժամանակ: Մորը` տիկին Գայանեին, չի զարմացրել որդու արիասրտությունը: Ասում է, որ տղան տարված էր առասպելական հերոսներով, ու գուցե դա պատահական չէր: Նա ոչ մի վայրկյան չի դատապարտում Ադամի անձնազոհությունը, նրան ընդունում է այնպիսին, ինչպիսին եղել է` իր բոլոր որոշումներով հանդերձ:

Իսկ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում նոր ուսումնական տարին նշանավորվել է դասադուլով: Աղավնաձորցիները, որպես բողոքի նշան, իրենց երեխաներին չեն ուղարկել դպրոց, քանի որ չեն կարողանում ստանալ անցյալ տարի «Վեդի Ալկո» գործարանին հանձնած խաղողի գումարը:

Երեկ նշանակալից օր էր նաեւ Երեւանի Անանիա Շիրակացի ճեմարանի համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճեմարան էր այցելել` առաջին դասարան ուղեկցելով իր թոռնուհուն` Ջուլիետա Աբրահամյանին: Վարչապետը ճեմարան ժամանեց կնոջ, հարսի (ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր) եւ թոռնուհու հետ, որոնց ծաղիկներով դիմավորեց կրթահամալիրի ղեկավար կազմը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ եւ ուղեկցեց կրթահամալիր: Այդ ընթացքում վարչապետը մի պահ կանգ առավ, պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:

Ինչո՞ւ որոշեցիք, որ ձեր թոռնիկը պետք է այս դպրոցում սովորի` հետաքրքրվեցին լրագրողները: «Քանի որ իր մայրիկն այս դպրոցում է սովորել, մենք որոշեցինք, որ ինքն էլ այստեղ պետք է սովորի»,- ասաց վարչապետը: Այս դպրոցի վարձը առաջին դասարանի երեխաների համար թանկ է, ավելի քան 2 միլիոն դրամ է, ինչպե՞ս պետք է վճարեք` հարցին Աբրահամյանը պատասխանեց. «Կվճարենք, կմտածենք, միջոցների մասին կհայտնենք»: Լրագրողները նկատեցին, որ աղավնաձորցի երեխաների համար այսօր տոն չէ: «Աղավնաձորցիների բողոքը վերաբերվում է խաղաղի մթերման գումարները չստանալուն: Հիմա մարզպետը եւ համապատասխան գործարանի ղեկավարը, որը խաղողը մթերել է… բանակցություններ է ընթանում, եւ առաջիկա 10-15 օրը կլուծենք խնդիրը: Այն լրատվամիջոցները, որոնք լուրեր են տարածում, թե իբր վարչապետը խոստացել է վճարել եւ ստել է, դրանք անհիմն խոսակցություններ են եւ դատարկ, եւ որեւէ կապ չունեն իմ խոստումների հետ»,- ասաց վարչապետը:

«Խոսակցություններ կան, որ կառավարության կազմում փոփոխություններ են լինելու եւ հրաժարական եք տալու»,- հարցը վարչապետն անպատասխան թողեց ու շտապեց հանդիսությունների սրահ: Միջոցառման բացման արարողությունից հետո փոքրիկ բեմականացում ցուցադրվեց, որտեղ տարբեր հեքիաթների հերոսներ կարեւորեցին կրթության դերը: Դրանցից մեկում էլ մի ավազակ խոստացավ, որ այլեւս երբեք գողություն չի անի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3942 դիտում

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը