Երևան
12 °C
Երեկ ամբողջ օրը քաղաքական կուլիսներում շրջանառվում էր լուրը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա ղեկավարած կառավարությունը հրաժարական են տալու, եւ վարչապետ է նշանակվելու «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որն այժմ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում բարձր պաշտոն է զբաղեցնում: Հիշեցնենք, 2011 թվականին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա նշանակվեց ռուսական «Գազպրոմբանկի» փոխնախագահ, ապա «Գազպրոմ» ընկերության դուստրը հանդիսացող «Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի զարգացման եւ ռազմավարության գծով տեղակալ: Որոշ տեղեկությունների համաձայն, Կարապետյանն արդեն այդ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Երեկ երեկոյան «Մեժռեգիոնգազի» պաշտոնական կայքից Կարեն Կարապետյանի տվյալներն արդեն ջնջված էին:
Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, մեր տեղեկություններով, կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում, եւ այդ հարցը քննարկվելու է այս շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում: Չի բացառվում, որ Աբրահամյանի հրաժարականը հնարավորինս ոչ սկանդալային ներկայացնելու նպատակով այդ պաշտոնանկությունը իշխանությունների կողմից կրկին մեկնաբանվի այն պատճառաբանությամբ, թե նա 2017թ. խորհրդարանական ընտրություններին նշանակվելու է ՀՀԿ շտաբի պետ: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս «Սասնա ծռեր» խմբի գործողությունների ժամանակ էինք նշել, որ իշխանությունները որպես իրավիճակից դուրս գալու ելք քննարկում են կառավարության հրաժարականի հարցը: Իսկ այդ խմբի անդամների կալանավորումից հետո Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում հայտարարել էր, թե «այս փուլում մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է»: «Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- հայտարարել էր նա:
Չի բացառվում, որ իշխանություններն առաջիկայում նման մի կառավարություն ձեւավորելու նախաձեռնությամբ հանդես գան: Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության 4,3 տոկոս անկում էր գրանցվել: Եվ քաղաքական շրջանակներում խոսվում էր, թե իշխանությունները դիտմամբ են վիճակագրության ծառայությանը հանձնարարել նման կտրուկ անկում ցույց տալ՝ այդպիսով նախապատրաստելով Հովիկ Աբրահամյանի առաջիկա պաշտոնանկությունը: Իրականում ՀՀ տնտեսությունն այսօր աղետալի վիճակում է, արդեն տեւական ժամանակ է, կառավարությունն անգամ աշխատավարձերը եւ կենսաթոշակները վճարելու խնդիր է ունենում ու այդ հարցը լուծում է վարկերի հաշվին: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս երկուսուկես տարիների ընթացքում չկարողացավ որեւէ դրական փոփոխություն արձանագրել:
Հ.Գ. Քաղաքական շրջանակներում խոսվում է նաեւ պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության մասին: Մամուլն արդեն գրել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության եւ նրան կրկին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին. փոխարենը քննարկվում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ԱԳ նախարար նշանակելու տարբերակը: Խոսվում է նաեւ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին այլ պաշտոնում նշանակելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT