Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գիշերն Իջեւանի բնակիչ Դավիթ Մելքումյանը ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 11 Ա շենքի 12-րդ հարկից:
Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։ Մանրամասներն այս պահին դեռ պարզվում են:
Մեզ հայտնի է դարձել 34-ամյա տղամարդու ինքնասպանության երկու վարկած: Իջեւանում տարածված խոսակցությունների համաձայն՝ նա Երեւան էր եկել հետազոտվելու եւ երբ պարզել է, որ լուրջ հիվանդություն ունի՝ ինքնասպան է եղել:
Մյուս վարկածի համաձայն մասնագիտությամբ ճարտարապետ Դավիթը դեռ չէր էլ հասցրել հետազոտվել: Իջեւանի հոգեբույժը նրա հարազատներին երկու օր առաջ խորհուրդ է տվել անպայման Երեւան տանել՝ հետազոտման: Դավիթը փեսայի հետ Երեւան է եկել, որպեսզի գիշերեն Երեւանում եւ այսօր գնան բժշկի: Մինչ կհասցնեին բժշկի գնալ՝ Դավիթը երեկ գիշերն ինքնասպանություն է գործել:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում Դավիթ Մելքումյանն անհավասարակշիռ վիճակում է եղել, նրան անընդհատ թվացել է, որ անբուժելի հիվանդ է, խոսել է կյանքին վերջ տալու մասին:
Եղբայրը Դավիթ Մելքումյանի ավտոմեքենայից ավելի վաղ հայտնաբերել է գրություն, որում նա խնդրել է իր երեխաներին, կնոջը տիրություն անել, հետազոտման տանել: Նա նույնիսկ խնդրել է ազատվել պտղից, որ կրում է կինը (Դավիթ Մելքումյանն ունի երկու դուստր, կինը տղա երեխայի է սպասում):
Իջեւանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Համլետ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքն է խորհուրդ տվել Դավիթ Մելքումյանին տանել Երեւան՝ հետազոտման:
- Պարոն Հարությունյան, Դավիթ Մելքումյանը ձեզ մոտ հաշվառվա՞ծ է եղել:
- Չէ, նոր էր սկսվել, առաջին դեպքն է, որ ինձ դիմում էին նրա հարցով: Երկու օր առաջ հրավիրեցին տուն, գնացի կես ժամ նայեցի, ասացի անհապաղ հիվանդանոց տեղափոխեք: Հենց գիշերն էլ տեղափոխել են, բայց չգիտեմ ինչու միանգամից հիվանդանոց չեն տարել: Հարազատներին դեռ չեմ տեսել, որ հարցնեմ:
- Ինչպիսի՞ն էր նրա վարքը, որ միանգամից հորդորեցիք տեղափոխել հիվանդանոց:
- Դե, հոգեկան խնդիրներ ունեցողները միշտ էլ սովորականից տարբերվում են:
- Այսինքն՝ ակնհայտորեն ուներ շեղում:
- Նա ուներ հիպոխոնդրիկ խանգարում. դա այն է, որ մարդուն թվում է, թե անբուժելի հիվանդություն ունի: Պարզվում է՝ մի քանի օր առաջ տարբեր հետազոտությունների է ենթարկվել, տարբեր հիվանդություններ վերագրել իրեն, վերջում էլ հանգել այն մտքին, որ ինքը շատ հիվանդ է, ինքը չի կարող հարմարվել, ընտանիքին վնաս կտա, իրեն վնաս կտա...Այդպիսի մտքեր ուներ:
- Իսկ նա իրականում որեւէ հիվանդություն չունե՞ր՝ բացի հոգեկան շեղումը:
- Չէ, չէ: Իրեն թվում էր, թե մի 4-5 հիվանդություն ունի, թվարկում էր տարբեր հիվանդություններ, վերջում էլ ասում էր, թե ես կխանգարվեմ, ես կամ ինձ, կամ ուրիշին վնաս եմ տալու, ինձ հոգեբուժարան տարեք: Ինքն էլ էր ուզում գնալ հոգեբուժարան:
- Ասում են, որ պարզվել է, որ քաղցկեղով է հիվանդ, դրա համար է նման քայլի դիմել:
- Քաղցկեղի մասին չգիտեմ: Միայն քաղցկե՞ղ էր ասում, տարբեր հիվանդությունների անուններ էր տալիս. ասում էր էխինակոկ ունեմ, չգիտեմ ինչ ունեմ...Էլ չէր մտածում, որ դա մտքի հիվանդություն է, հոգեկան հիվանդություն է...
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT