Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը վաղը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես վերջակետ կդնի Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրին:
Կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը: Այս ՓԲԸ-ն 100 տոկոսով պետական ընկերություն է, որի հիմնադիրը եւ սեփականատերը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Այս ընկերության պաշտոնական խնդիրներն ընդհանուր բնույթի են` երկաթուղիների նախագծման աշխատանքների կազմակերպում, շինարարության նկատմամբ վերահսկողություն, երկաթուղիների կառուցման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ընտրություն եւ այլն եւ այսպես շարունակ: Սակայն այս ՓԲԸ-ի ստեղծման հիմնական, եթե ոչ միակ նպատակն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կազմակերպումն էր:
Նույնիսկ կառավարության նիստի օրակարգում հայտնված այս որոշման նախագծի հիմնավորման մեջ է նշված, որ ՓԲԸ-ն ստեղծվել է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի շրջանակներում: «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման եւ կառուցման նկատմամբ վերահսկողությունից չունի այլ գործառույթներ»,- նշված է հիմնավորման մեջ:
Եվ ահա այս ընկերությունը լուծարվում է, ինչը ուղղակի ակնարկ է, որ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը այլեւս գոյություն չունի: Իհարկե, լուծարման մասին որոշման նախագծի հիմնավորման մեջ սա ավելի մեղմ է ձեւակերպված: «Ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարել»,- նշված է հիմնավորման մեջ:
Ինչի մասին է խոսքը: «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը 2008 թ. հոկտեմբերին: Դրանից հետո Իրան Հայաստան երկաթուղին, կամ այլ կերպ ասած «Հարավային երկաթուղին» դարձավ Հայաստանի փայլուն ապագայի մասին իշխանությունների քարոզարշավի հիմնական պաստառներից մեկը: Իրոք, տեսականորեն եթե լինի Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, դա շատ լավ է: Սակայն տնտեսական բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ այդ երկաթուղին տնտեսապես խիստ անշահավետ է եւ ահռելի ֆինանսական վնասներ է տալու: Չնայած դրան, իշխանությունը համառորեն փորձում էր ապացուցել, որ երկաթուղին շահավետ է ու ուր որ է ֆինանսավորման աղբյուր կգտնվի:
Սկզբում այն գնահատվում էր մոտ 2 միլիարդ դոլար, հետո 2.5, իսկ ամենավերջում` 3.2 միլիարդ դոլար: Մեր պաշտոնյաները հայտարարում էին, թե ծրագիրը ցանկանում է ֆինանսավորել Ռուսաստանը, հետո ասացին, թե Չինաստանն է պատրաստ ֆինանսավորել: Նույնիսկ հայտարարություններ եղան, թե հնարավոր է, որ Համաշխարհային բանկը ֆինանսավորի...: Ու չնայած ֆինանսավորողը այդպես էլ չէր գտնվում, մեր պաշտոնյաները շարունակում էին իմիտացիա ստեղծել, թե ծրագիրը յոթմղոնանոց քայլերով առաջ է գնում: Նույնիսկ հայտնվեց մի օտարերկրյա ընկերություն` «Ռասիա ՖԶԵ» անունով, որը դարձավ կոնցեսիոներ:
Այս ընկերությունը պետք է հավաքագրեր ամբողջ տեղեկատվությունը ծրագրի վերաբերյալ, գտներ ֆինանսավորող, ու ինքն էլ ֆինանսական օգուտներ ստանար ծրագրի իրականացումից: Եվ «Ռասիա ՖԶԵ»-ն լուծարվող «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի հիմնական գործընկերն էր: Լրագրողները, իհարկե շատ արագ պարզեցին, որ «Ռասիա ՖԶԵ»-ն օֆշորային կազմակերպություն է` ժամանակակից լեզվով ասած՝ «ֆեյք» եւ ընդամենը օգտագործվում է քարոզչական նպատակներով, ծրագրին իրականության զգացողություն հաղորդելու համար: 2014 թ. փետրվարից հետո այս «ֆեյքը» այլեւս կենդանության նշաններ ցույց չէր տալիս:
Առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյաներից Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը հրապարակայնորեն կասկածի տակ դրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 2015 թվականի փետրվարի 26-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը հարց ուղղեց այն ժամանակվա տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Վերջինս նիստի ժամանակ ներկայացնում էր որոշման մի նախագիծ, ըստ որի՝ երկու ամսով հետաձգվելու էր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը ներկայացնելու ժամկետը: Ու այստեղ տեղի ունեցավ վարչապետի ու նախարարի հետեւյալ պատմական երկխոսությունը.
- Բեգլարյան, հույս ունե՞նք էս հարցով մենք ընդհանրապես:
- Հույս միշտ ունենք, պարոն վարչապետ:
- Բայց կոնկրետ, գործնական: Հույսով հո չե՞նք ապրելու 100 տարի:
- Աշխատում ենք, որ իրականացվի:
Վերջին շրջանում Իրան-Հայաստան երկաթուղու թեման ավելի զգուշորեն է շոշափվում, առանց առանձնակի պաթոսների: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` մի քանի շաբաթ առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում երկաթուղու անունն ընդհանրապես չտրվեց: Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի համատեղ հայտարարության մեջ միայն ընդհանուր ձեւակերպումներ կային այդ մասին: «Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Որքան է նստել մեր պետական բյուջեի վրա Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի այս դատարկ քարոզը, դժվար է հաշվել: Հայտնի է միայն, որ 2009 թվականին ստեղծված եւ վաղը լուծարվող «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն ստեղծելու համար 2009 թվականին բյուջեից հատկացվել է 27 միլիոն դրամ: Թե անցած 7-8 տարիների ընթացքում էլ ինչ գումարներ են հատկացվել, դեռ կպարզենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT