«Արմենիկումը» եւ թուրքերը. հայաստանյան մաֆիան՝ ընդդեմ «Արմենիկումի»

17/12/2016 schedule19:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 18-ի համարում

Պարզվում է, «սպիդի բուժման միակ դեղամիջոցի»՝ «Արմենիկումի» դեմ պայքարում են ոչ միայն դեղամիջոցների համաշխարհային բիզնեսի «խոշոր շնաձկները», ինչի մասին գրել էինք վերջերս:

«Արմենիկումի» դեմ ձեւավորված է նաեւ հայաստանյան մաֆիա, որը, ըստ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանի, թույլ չի տալիս, որպեսզի սպիդով հիվանդ հայերը բուժվեն: Թե ովքեր են հայաստանյան մաֆիայի պարագլուխներն ու ներկայացուցիչները, մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ պարոն Գեւորգյանը չմասնավորեցրեց: Համենայնդեպս, նրա ասածներից կարելի է եզրակացնել, որ մաֆիայի օղակներից մեկն էլ «Նորք» ինֆեկցիոն կլինիկան է: Այս կառույցին Լեւոն Գեւորգյանը մեղադրում է սպիդով հիվանդներին, առանց իրավունք ունենալու, «Նորք» կլինիկա ընդունելու համար: «Նորքի հիվանդանոցն իրավունք չունի հիվանդ վերցնելու: Փող աշխատելու համար վերցնում են, մեզ մոտ չեն ուղարկում, հիվանդները մահանում են:

Դա լրիվ հայաստանյան մաֆիա է»,- այսպիսի հայտարարություն արեց Լեւոն Գեւորգյանը, երբ մենք փորձում էինք նրանից ճշտել, թե ինչպես է պատահում, որ սպիդով հիվանդ հայաստանցիները մահանում են՝ այն դեպքում, երբ կա «Արմենիկումը»: Երեկ, երբ մենք փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանից, նա պատասխանեց. «Մենք մաֆիոզ չենք: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սպիդով հիվանդներին բուժում են սովորական հիվանդանոցներում: Մենք նույնպես նրանց բուժում ենք մեր հիվանդանոցի սովորական բաժիններում»:

Ըստ Արա Ասոյանի, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց եկած բոլոր սպիդով հիվանդները բուժվում են պետպատվերի շրջանակներում: Ընդ որում, նրանց համար բյուջեից տրամադրվում է ճիշտ այնքան գումար, որքան մյուս վարակիչ հիվանդությունների դեպքում, այսինքն՝ 70 հազար դրամ: Այնինչ Լեւոն Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասում էր, թե իրենք պլանավորել են հետագայում սպիդով հիվանդ հայերի բուժումն իրականացնել նույնպես պետպատվերի շրջանակներում, սակայն՝ 200 հազար դրամով: Ինչեւէ, այս պահին «Արմենիկումով» անվճար բուժում են ե՛ւ ՀՀ, ե՛ւ այլ երկրների քաղաքացիների:

Երբ մենք փորձեցինք ճշտել, թե մինչ այժմ որքան գումար է ծախսվել «հրաշք դեղամիջոցի» փորձարկման համար, եւ որտեղից է Լեւոն Գեւորգյանը հայթայթում այդ փողերը, նա պատասխանեց. «Փողերը լրիվ ես եմ տալիս: Կարող եք դրանում համոզված լինել»: Ըստ նրա, իրենք արդեն փորձարկումների համար միլիոնավոր դոլարներ են ծախսել: Թե կոնկրետ քանի միլիոն, ծրագրի ղեկավարը հրաժարվում է ասել: Իսկ թե որտեղից ողջ կյանքում բժշկությամբ զբաղված Գեւորգյանին այդ միլիոնները, անհասկանալի է մնում:

Ինչեւէ, թեեւ «Արմենիկումի» դեմ, ըստ Գեւորգյանի, կանգնած է ողջ աշխարհը, ծրագրի ղեկավարներին, այնուամենայնիվ, հաջողվում է իրենց գործն անել: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ բոլորովին վերջերս «Արմենիկումով», ըստ Լեւոն Գեւորգյանի, իրենք բուժել են մի թուրք հոմոսեքսուալիստի, որը թուրքական հեռուստաընկերություններից մեկում հեռուստամեկնաբան է աշխատելիս եղել: Դեռ 2 շաբաթ առաջ մեզ հետ զրույցի ժամանակ «Արմենիկում» ծրագրի ղեկավարն ասում էր, որ «Արմենիկումով» բուժված ոչ մի հիվանդ չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:

Սակայն թուրք հեռուստամեկնաբանին բուժելուց առաջ պարոն Գեւորգյանը պայման է դրել, որ բուժվելու դեպքում նա իր երկրում պետք է տարածի «Արմենիկումի» մասին եւ պատմի, թե ինչպես է բուժվել: Վերջինս համաձայնել է: Մեր հանդիպման ժամանակ Լեւոն Գեւորգյանը պնդում էր, որ իրենց մոտ բուժված թուրք հիվանդը կատարել է իր խոստումը եւ բացի այն, որ Թուրքիայում «Արմենիկումի» մասին ինֆորմացիա է տարածում, նաեւ հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին: Այդ հարցազրույցը, որ, ըստ Գեւորգյանի, «Sabah»-ը տպագրել է նոյեմբերի 16-ին, թարգմանաբար տպագրվել է նաեւ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում:

Սրտաճմլիկ այդ հարցազրույցում նշված է, թե ինչպես է մահվան շեմին հայտնված 37-ամյա Ալին ինքնասպանության փորձ արել, հետո պատահաբար իմացել է «Արմենիկումի» մասին եւ ինչպես է բուժվել դրանով: Այստեղից բնական հարց է առաջանում՝ եթե Ալին (ի դեպ, ըստ Գեւորգյանի, դա պայմանական անուն է, քանի որ հիվանդը չի ցանկացել հրապարակել իր իսկական անունը) իսկապես ռեալ կերպար է եւ համաձայնել է իր հայրենիքում պատմել, որ ինքը սպիդով հիվանդ է եղել եւ բուժվել է, ինչու «Արմենիկում» ծրագրի ղեկավարը նրան չի ներկայացրել հայ հանրությանը (ենթադրվում է, որ եթե նա իր հայրենիքում հանգիստ խոսում է իր հիվանդության եւ բուժման մասին, Հայաստանում դրա մասին խոսելու պրոբլեմ առավել եւս չէր ունենալու):

Այս հարցի պատասխանը չկա: Լեւոն Գեւորգյանը պարզապես ինչ-որ պատճառաբանություններ էր բերում լրագրողների հարձակումների եւ այլնի մասին: Այս ամենը շատ լավ է, սակայն ամենամեծ խնդիրն այսօր այն է, թե ինչու Հայաստանում սպիդով հիվանդ մարդիկ, այնուամենայնիվ, չեն բուժվում «հրաշք դեղամիջոցով»: Եվ որքան էլ ծրագրի հեղինակը խոսի շնաձկներից ու հայաստանյան մաֆիայից, միեւնույն է, ոչ ոք, թերեւս, չի կարող բռնի կերպով հիվանդներին «Նորքի» ինֆեկցիոն տանել եւ թույլ չտալ օգտվելու «Արմենիկում» կենտրոնի ծառայություններից,  մանավանդ որ «Արմենիկում» կենտրոնի դռները միշտ բաց են բոլորի առաջ, եւ ցանկացած ոք, ցանկացած պահի, կարող է մուտք գործել այնտեղ:

Լուսինե Բարսեղյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4995 դիտում

Սպառնալիքներ, մեղադրանքներ, ձախողված բանակցություններ և վերջնագիր. ուր կհասցնի Իրան-ԱՄՆ լարվածության սրումը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Ողջունում եմ կրկեսում ձևիստների ելույթները, քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էր գտնել. Չախոյան

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ

Խոսակցություններ են տարածվում, թե մարտի 1-ից կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Թունյանը պարզաբանել է

Պատմությունը ցնցել է աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը շարունակում է հուզել բոլորին

Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում

Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը

Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ

Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք

ՀՀ վարչապետը Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Հետախուզվող հանցագործն ուզում է ռուսական թաքստոցից ՀՀ-ում իշխանության հասնել, ընտրության մասնակցել. Ռուբինյան

Հրդեհ՝ Քասախի գազալցակայանում

ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա, սահմանամերձերում հազարավոր տներ են կառուցվում

2 անձի վրաերթ Սևան-Երևան ավտոճանապարհին. դեպքին հաջորդել է ավտովթարը. կան տուժածներ

Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ, հստակ հայտնել, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 վիրավnր

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ՝ gxmcoin անվանումով․ ՆԳՆ

Բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքեր են գնել, պետությունը վճարում է վարկերի տոկոսները. Պապոյան

Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը. լուսանկարներ

Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա զինծառայության. տեսանյութ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Սպանություն Գեղարքունիքի մարզում. դանակահարված 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ողբերգական ավտովթար Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ

Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը

Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան

Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա

Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան

Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում

ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է

ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով

Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը