Ազգային լեզուները և մշակույթները յուրաքանչյուր ազգի պատմական փորձը, հիշողությունն են կրում․ նախարար

21/02/2026 schedule11:07

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«2000 թվականից փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված և 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 56/262 բանաձևով վավերացված, աշխարհով մեկ սփռված ազգային լեզուների և մշակույթների իրավունքների պաշտպանությանը նվիրված այս օրվա խորհուրդն այն է, որ ոչ միայն ամրագրի լեզվական ու մշակութային բազմազանության փաստն աշխարհում, այլ նաև այն ըմբռնվի որպես կարևորագույն արժեք։

2005 թվականից Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությանը և աշխարհում մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված այս շարժմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատահական չէ։ Մեր կողքին ապրում, կրթություն ստանում, մեզ հետ աշխատում և բարիք են ստեղծում Հայաստանում բնակվող բազմաթիվ այլազգիներ։ Մայրենի լեզվով կրթություն ստանալու, ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը պահելու և զարգացնելու նրանց իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով։

Ամեն տարի բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ու ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։

Սակայն այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթը հավասարապես հարգի որպես համամարդկային արժեք։

Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն, իսկ ազգային լեզուներն ու մշակույթները նաև յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում։ Դրանցով է ձևավորվում մեզանից յուրաքանչյուրի անհատական ու հավաքական ինքնությունը, իսկ դրանց հանդեպ ունեցած հարգանքով է հնարավոր ձևավորել հանդուրժողականության այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

Ուրախ եմ հայտնելու, որ պետության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունվարի մեկից Երևանի պետական համալսարանում գործում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ: Առանձնահատուկ կարևորվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցմանն ու որակավորված մասնագետների պատրաստմանն ուղղված աշխատանքները, որի կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խմբի շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը, ճանաչե՛նք դրանք որպես մեր կյանքը պայմանավորող կարևոր արժեքներ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
838 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ