Սպառնալիքներ, մեղադրանքներ, ձախողված բանակցություններ և վերջնագիր. ուր կհասցնի Իրան-ԱՄՆ լարվածության սրումը

22/02/2026 schedule22:45

Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը կրկին կախված է բարակ թելից։ Միացյալ Նահագներն ու Իրանը թեև չեն հայտարարել պատերազմ, բայց նրանց միջև հեռակա հակամարտությունը օր օրի ավելի մեծ թափ է առնում՝ տարածաշրջանը ներառելով վտանգի օղակի մեջ:

Երկու կողմից միմյանց հասցեին ուղիղ կամ անուղղակի կերպով մեղադրանքներն ու սպառնալիքները չեն դադարում. յուրաքանչյուր հրթիռային փորձարկում, յուրաքանչյուր պատժամիջոց, յուրաքանչյուր դիվանագիտական արտահայտություն իրականում հաղորդագրություն է մյուս կողմին։ Կոնֆլիկտը դադարել է պարզապես միջուկային ծրագրի շուրջ վեճ լինելուց՝ վերածվելով տարածաշրջանային ազդեցության զսպման քաղաքականության և գլոբալ հեղինակության համար մղվող պայքարի:

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները շարունակում են վերլուծել իրավիճակը՝ քննարկելով տարբեր սցենարներ ու հանգուցալուծումներ, հրապարակում են տարբեր պաշտոնական աղբյուրների «բաց թողած» տեղեկատվությունն ու փորձում հասկանալ ընդհանուր պատկերը:

Միակ ստույգ ու անհերքելի ճշմարտությունը մնում է այն, որ իրավիճակը լարվում է օր օրի, փոխադարձ մեղադրանքները չեն դադարում:

Իրավիճակը սրվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո:

Թրամփը և Սպիտակ տան վարչակազմը այժմ կշռադատում են ենթադրյալ հարվածի հետևանքները և շարունակում են կուտակել ռազմածովային և օդային ուժեր Մերձավոր Արևելքում: Միաժամանակ Իրանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ամերիկյան ավիակիրի մոտակայքում։

Հարվածը կարող է լինել ցանկացած օր. այն պետք է լիներ փետրվարի 21-ին՝ ըստ CNN-ի և CBS

Ամերիկյան CNN և CBS լրատվական գործակալությունները, հղում անելով իրենց աղբյուրներին, նախորդ շաբաթ հայտնել էին, թե ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին ցանկացած օր, անգամ՝ փետրվարի 21-ին:

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել. նա իր խորհրդականների հետ քննարկել է հարձակման դրական և բացասական կողմերը և «շատ է մտածում» այդ հնարավորության մասին: Հինգշաբթի՝ փետրվարի 19-ին, Թրամփը հայտարարել էր, որ 10 օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Իրանի հետ համաձայնության կհասնե՞ն, թե՞ ԱՄՆ-ն ստիպված կլինի դիմել ուժի:

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդին սպանելու պլան՝ ըստ Axios

ԱՄՆ ղեկավարության կողմից Իրանի վերաբերյալ քննարկվող սցենարներից մեկը Իսլամական Հանրապետության 86-ամյա գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա 56-ամյա որդու՝ Մոջթաբայի սպանությունն է։ Այս մասին հունվարի 20-ին հայտնել է ամերիկյան Axios լրատվական պորտալը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականին։

«Նրանք ունեն ծրագիր յուրաքանչյուր հնարավորության համար։ Մեկ սցենարը ենթադրում է այաթոլլայի, նրա որդու և մոլլաների սպանություն։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կընտրի ԱՄՆ նախագահը։ Ես չեմ կարծում, որ նա ինքն էլ հստակ գիտի»,- Axios-ին ասել է աղբյուրը։

Մեկ այլ աղբյուր պարզաբանել է, որ Խամենեիի և նրա որդու սպանության ծրագիրը Թրամփին առաջարկվել է մի քանի շաբաթ առաջ։ Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները Axios-ին նաև ասել են, որ ԱՄՆ նախագահը կարող է որոշում կայացնել Իրանին հարվածելու մասին արդեն շաբաթավերջին։

Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել Իրանին ուրանի «փոքր, խորհրդանշական հարստացման» թույլտվության տարբերակը, որը կխանգարի նրան ռումբ ստեղծել։

«Նախագահ Թրամփը պատրաստ կլինի ընդունել էական գործարք, որը նա կարող է քաղաքականապես առաջ մղել երկրի ներսում»,- Axios-ին ասել է աղբյուրներից մեկը։

ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին փետրվարի 23-ին կամ 24-ին՝ ըստ Bild

ԱՄՆ-ի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու որոշումն արդեն կայացված է, և այն կարող է տեղի ունենալ արդեն նոր շաբաթվա սկզբին, հայտարարել է գերմանական Bild հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ջոն Կիրիակուին։

«ԿՀՎ նախկին գործակալ և բացահայտող Ջոն Կիրիակուն պնդում է, որ ԱՄՆ կառավարությունը, ենթադրաբար, որոշում է կայացրել ռազմական հարվածի մասին։ Սպիտակ տան աղբյուրը նրան ասել է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ փետրվարի 23-ին կամ 24-ին»,- նշել է հրատարակությունը։

Կիրիակուի խոսքով՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ԱՄՆ նախագահի վարչակազմում այն անձանց թվում են, որոնք աջակցում են Իրանի վրա հարձակմանը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Հաբարդը դեմ են։

Սահմանափակ նախնական հարված հասցնելու որոշում՝ ըստ Wall Street Journal

«Wall Street Journal»-ը փետրվարի 20-ին հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վրա սահմանափակ նախնական հարված հասցնելու հարցը։

Ըստ հրապարակման՝ ամերիկացի առաջնորդը հաստատել է այս տեղեկատվությունը։ Հոդվածում նշվում է, որ եթե Թեհրանը չհրաժարվի ուրանի հարստացումից, Վաշինգտոնը լայնածավալ արշավ կսկսի երկրի պետական օբյեկտների դեմ։

Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնի նման քայլը պետք է խրախուսի Թեհրանին՝ համաձայնել միջուկային համաձայնագրի ամերիկացիների համար բարենպաստ պայմաններով, սակայն հրապարակման հեղինակները նշել են, որ սա ռիսկային է։

ԱՄՆ-ն կարող է հայտնվել երկարատև պատերազմի մեջ, եթե որոշի հարձակում սկսել՝ ըստ New York Times

The New York Times թերթը գրել է, որ Միացյալ Նահանգները կարող է հայտնվել երկարատև հակամարտության մեջ, եթե որոշի հարձակվել Իրանի վրա։

Հոդվածում ընդգծվում է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային զինանոցը Մերձավոր Արևելքում ամենամեծերից մեկն է։ Ավելին՝ Թեհրանը տիրապետում է հականավային զենքերի և ժամանակակից անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ստորջրյա խոցող սարքերի:

Հրապարակման համաձայն՝ Իրանը հենվում է լիազորված ուժերի ցանցի վրա, այդ թվում՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և եմենցի հուսիթների, որոնք պատրաստ են մարտական գործողությունների։ Հոդվածի հեղինակները նշել են, որ սա Թեհրանի դեմ ռազմական գործողությունը դարձնում է հատկապես ռիսկային։

Ինչու կրկին սրվեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը

ԱՄՆ նախագահը պահանջում է, որ Իրանը ստորագրի համաձայնագիր, որն արգելում է երկրին ունենալ միջուկային զենք։ Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը կբախվի շատ ավելի հզոր հարձակման, քան անցյալ ամռանը։

Հունվարի վերջին ԱՄՆ-ն ռազմանավերի նավատորմ ուղարկեց Օմանի և Պարսից ծոցեր։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ավելի ուշ հայտարարել է այնտեղ լրացուցիչ ուժեր տեղակայելու մասին։

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Օմանում: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ կողմերը կարողացել են մշակել միջուկային էներգիայի՝ բացառապես խաղաղ նպատակներով օգտագործումը երաշխավորող համաձայնագրի շուրջ աշխատելու հիմնական սկզբունքները:

Փետրվարի 17-ին Ժնևում տեղի է ունեցել քննարկումների երկրորդ փուլը: Թեհրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքի վրա, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի:

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը հրաժարվի համաձայնագրից, Վաշինգտոնը կանցնի գործողությունների երկրորդ փուլի, որը «շատ ավելի դժվար» կլինի հանրապետության համար:

Թրամփը Իրանին վերջնագիր է ներկայացրել

Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կբախվի ռազմական գործողությունների, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն:

«Մենք պետք է հասնենք իմաստալից համաձայնության, հակառակ դեպքում վատ բաներ կպատահեն»,- ասել էր Թրամփը՝ հավելելով, որ Թեհրանին տալիս է 10-15 օր:

Իր կազմակերպած Խաղաղության խորհրդի առաջին նիստում ելույթ ունենալով՝ Թրամփը շեշտել էր, որ եթե համաձայնության չհասնեն, Վաշինգտոնը կարող է ստիպված լինել «ձեռնարկել հաջորդ քայլը»: Ավելի ուշ Air Force One-ում լրագրողների հարցերին պատասխանելով՝ նախագահը պարզաբանել էր. «Կարծում եմ՝ այդ ժամանակը բավարար կլինի՝ առավելագույնը 10-15 օր»:

Իրանը պատասխանել է ԱՄՆ բազաներին հարվածելու սպառնալիքով

Ի պատասխան Թրամփի վերջնագրի՝ Իրանը զգուշացրել է, որ հարձակման դեպքում տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները կհամարի օրինական թիրախներ:

Reuters-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

Նամակում նշվում է, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում, բայց «ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը կպատասխանի վճռականորեն և համաչափ՝ իրացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը»: Այն նաև ընդգծում է, որ «տարածաշրջանում թշնամական տերության բոլոր բազաները, օբյեկտները և ակտիվները կհամարվեն օրինական թիրախներ», և որ «Միացյալ Նահանգները կկրի լիակատար և ուղղակի պատասխանատվություն ցանկացած անկանխատեսելի և անվերահսկելի հետևանքների համար»։

Իրանը Թրամփի հռետորաբանությունը անվանել էր «ռազմական ագրեսիայի իրական և ներկա ռիսկի» նշան և զգուշացրել, որ հետևանքները աղետալի կլինեն տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5687 դիտում

Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աբովյան համայնքից ապօրինի օտարվել են խոշոր չափի՝ մոտ 16 մլն դրամ արժեքով հողամասեր. գործն ուղարկվել է դատարան

«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

ԱՄՆ-ի զինված ուժերը կմնան Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ

Ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին. Սուրենյան

Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ բազմաթիվ տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի հերթական առավոտյան ողջույնը

Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը

Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը

Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները

Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը

Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին

Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել

«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան

Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած

Ինչ տեսք ունի Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը

ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ

Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում

Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան

Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք

Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի

Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները

Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո

Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր

Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ