Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Մասիս Պողոսյանը, ներկայացնելով Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2363 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2412 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 446 քրեական վարույթ՝ 467 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 371 քրեական վարույթ՝ 398 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 405 քրեական վարույթ՝ 421 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362 քրեական վարույթ՝ 379 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 101 միլիոն դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Մասիս Պողոսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին է վերադարձվել շուրջ 5 հա ընդհանուր մակերեսով 10 անշարժ գույք, 102 միլիոն 665 հազար դրամ:
Մասնավորապես՝
Դատախազության կողմից ներկայացված հայցերի հիման վրա՝ Մեղրի համայնքում գտնվող՝ ընդհանուր 4.91391 հա մակերեսով 8 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները ճանաչվել են անվավեր, կիրառվել են անվավերության հետևանքներ: Վճռի արդյունքում՝ վերոնշյալ 8 հողատարածքները վերադարձվել են Մեղրի համայնքին:
Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության և դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը և Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող՝ 665 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 544 հազար դրամ է:
Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ, 2025 թվականի ընթացքում Դատախազության կողմից ներկայացված՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության 20 հայցադիմումներից բավարարվել է 11-ը: Բավարարված հայցերի հայցագնի ընդհանուր չափը կազմում է 128 միլիոն 283 հազար դրամ: 9 հայցադիմումի քննություն ընթացքի մեջ է, որոնցից 1-ը՝ 1 միլիարդ 329 միլիոն 807 հազար դրամ հայցագնով:
Աննա Վարդապետյանը Սյունիքի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա
Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան
Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում
ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է
ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով
Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ «Jeep Compass»-ը շրջվել է․ տուժածներից մեկն անչափահաս է
ՀՀ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից՝ «դրական»․ մինչ ընդդիմախոսները գուժում են տնտեսության՝ իբր վատ վիճակի մասին
Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել
Օդի ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ բուք
Վերահաստատվել է ՀՀ ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում
Հանդիպում հանուն խաղաղության. Մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը
Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 21-ին
Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Բուլղարիա՝ միջազգային մրցաշարի
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի 3 կողմից ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի
Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին խոտածածկույթ է այրվել
Դիտարկում եմ դա․ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի հնարավորությունը
ՀՀ մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերվել
Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել․ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը
Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և Սահյան ասմունքել․ տեսանյութ
Ազգային լեզուները և մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձը, հիշողությունն են կրում․ նախարար
Կասեցվել է Գյումրու Տերյան 143 հասցեի լցակայանի դիզվառելիքի բաշխիչ աշտարակի գործունեությունը
Լարսը փակ է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև
Ուրախ եմ, որ Աննան կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած վանականներին հարգանքի տուրք մատուցելու
Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրհետապնդում
Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին
Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը
Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյանը հայտնել է՝ ինչ է սպասվում
Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ
Կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ․ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
ՀՅԴ արդյունքի ականջից ձգած՝ կոալիցիա են սարքել. սեփական երկրի դեմ գործ են տալիս, չունեն կարմիր գիծ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT