Երևան
12 °C
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 13-ին օրակարգային մեկ հարցով ավագանու արտահերթ նիստ է հրավիրում: Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի քաղաքապետարանի կայքից: Հիշեցնենք, որ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր սպասվող նիստի մասին, որի օրը դեռ հայտնի չէր:
Ասլանյանն այսօր հանդիպել է «Ուկրշին» թաղամասի հրդեհից տուժած ընտանիքներին ու տեղեկացրել սպասվող նիստի մասին, որտեղ նախատեսում է համայնքի բյուջեում փոփոխություն կատարել եւ հրդեհից տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրել: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իրենց բոյկոտը շարունակվում է:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Միքայել Մելքումյանն ասել է, որ իրենց բոյկոտը եւս շարունակվում է. «Այս հարցը պիտի լուծվի հետագայում, մենք բոյկոտելու ենք, մինչեւ ի հայտ չգան այն մարդիկ, ովքեր, մեղմ ասած, չեն պահպանել իրենց սկզբունքայնությունը»,- ասել է նա:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս հայտնել է, որ բոյոկտելու են նիստը. «ՀՎԿ-ի դիրքորոշումն այսօր նույնն է մնում: Ես կարծում եմ, որ աջակցության ցուցաբերման խնդիրը միանշանակ լուծելի է այնպես, ինչպես կա»,- ասել է նա:
Ի դեպ, հայտարարությամբ է հանդես եկել նաեւ իշխող ՀՀԿ-ի գործընկեր ՀՅԴ-ի Վանաձորի գրասենյակը՝ կոչ անելով ավագանու խմբակցություններին մասնակցել նիստերին, գոնե՝ մեկ ոչ պաշտոնական, առանց ԶԼՄ ներկայացուցչի նիստի. «ՀՅ Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն կոչ է անում ավագանու կազմում ներգրավված բոլոր կուսակցություններին՝ կշեռքի նժարին դնել Վանաձորի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման շահերը եւ սեփական կուսակցական նեղ շահերը` Երեւանյան պրիզմայով անդրադարձված՝ որոշելու համար դրանցից հանրորեն օգտակարն ու առավել հրատապը: Բոլորս ապրում ենք Վանաձորում, եւ այս պարագայում անտարբերությունը եւ քայլեր չձեռնարկելը հավասարազոր է թշնամության, մանավանդ, երբ հաշվի ենք առնում նաեւ երկրի առջեւ կանգնած արտաքին եւ ներքին մարտահրավերները: Վանաձորը պետք է օր առաջ կերպարանափոխվի»,- ասված է հայտարարության մեջ:
Վանաձորի ավագանու առաջին եւ մինչ այսօր քվորում ունեցած միակ նիստը եղել է հոկտեմբերի 10-ին, որի ժամանակ փակ քվեարկությամբ քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը. նրա օգտին քվեարկել է ավագանու 19 անդամ: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ավագանիների թիվը 15-ն է, սակայն իշխող ՀՀԿ-ի օգտին, չնայած ԼՀ-ԲՀԿ-ՀՎԿ համագործակցությանը, քվեարկեցին ավագանու 4 ընդդիմադիր անդամ: Մինչեւ այսօր պարզ չէ, թե որ խմբակցության կամ խմբակցությունների ներկայացուցիչներն են քվեարկել Ասլանյանի օգտին: Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ համաձայն ՏԻՄ օրենքի՝ հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը, եթե 3 ամսից ավելի չեն գումարվում, լիազորությունները վաղաժամկետ դադարում են, իսկ այդ ժամկետը լրանում է հունվարին:
Ստացվում է՝ հրդեհից տուժած բնակիչների հարցով ավագանու նիստ հրավիրելը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վերջին հնարավորությունն է, որպեսզի ավագանին վաղաժամկետ չդադարեցնի իր լիազորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT