Եթե Ադրբեջանը հանդիպում է ուզում, պետք է Վիեննայի պայմանավորվածության ճանապարհով գնա

Ներկայիս մթնոլորտում անիմաստ է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Համբուրգում կայացած ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը եւ այդպես էլ չկայացած 3+2 ձեւաչափով հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ծրագրվում էր Նալբանդյան-Մամեդյարով-ԵԱՀԿ համանախագահներ հանդիպումը, որին ադրբեջանական կողմն ավելի վաղ տվել էր իր համաձայնությունը: ՀՀ ԱԳՆ-ն մինչ այսօր չէր հայտարարել՝ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ: Մեր կողմից մի քանի անգամ հնչեցված հարցերին ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ որոշում լինելու դեպքում «ըստ պատշաճի կտեղեկացնեն»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիեւի պնդմամբ՝ հանդիպումը չի կայացել հայկական կողմի պատճառով:

«Պարզ չի, թե ով է մերժել հանդիպումը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից ամեն անգամ սուտ լուրեր են տարածվում: Իրականում կարեւոր չէ՝ ով հրաժարվեց՝ Նալբանդյանը, թե՞ Մամեդյարովը: Կարեւորն այն է, որ եթե Ադրբեջանը շարունակում է դիվերսիոն խմբեր ուղարկել, լարված պահել սահմանը, երբ տարածքային ամբողջականության մասին էր խոսում Ադրբեջանի նախագահը՝ ընդ որում, ոչ միայն Ղարաբաղի, այլեւ՝ Հայաստանի, այդ մթնոլորտում անիմաստ են հանդիպումները»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի խոսքով՝ առաջնահերթ պետք է կյանքի կոչվեն Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կյանքի կոչված պայմանավորվածությունները.

«Եթե Ադրբեջանը հանդիպում է ուզում, ուրեմն պետք է պայմանավորվածությունների կյանքի կոչման ճանապարհով գնա, դրանից հետո իմաստ ունի հանդիպել: Հակառակը, հիմա ցանկացած հանդիպում կտանի նրան, որ հարաբերություններն ավելի լարվեն, քանի որ կողմերն իրար կմեղադրեն ու նորից լարվածությունը կաճի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել էր Վիեննայի պայմանավորվածություններից, մասնավորապես՝ սահմանին հետաքննող մեխանիզմների ներդրումից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6630 դիտում

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ