Երևան
12 °C
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների փոփոխությունը առնվազն կես տարով կկասեցնի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ այդ ֆորմատով ընթացող բանակցային գործընթացը։ Այս կարծիքին է ռազմական փորձագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարից Ջեյմս Ուորլիքն այլեւս չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: ԱՄՆ-ն որոշել է փոխել իր ներկայացուցչին: Ընդամենը շաբաթներ առաջ փոխվեց նաեւ ֆրանսիացի համանախագահը։ Անփոփոխ է մնում միայն ՌԴ ներկայացուցիչը: Իգոր Պոպովը կշարունակի զբաղվել ԼՂ հարցով: Օրերս այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մելիք-Շահնազարյանը այս թեմայով մեր մի քանի հարցերին է պատասխանել.
- Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ վտանգներ ունի միանգամից երկու համանախագահների փոփոխությունը:
- Դրանք ավելի շատ սպառնալիքներ են, քան վտանգներ: Ադրբեջանի ռազմական ակտիվությունը զսպելու երկու մեխանիզմ գոյություն ունի՝ դիվանագիտական եւ ռազմական: Վերջին տարիներին դիվանագիտական մեխանիզմները բավական թուլացել են: Դա պայմանավորված է շատ հանգամանքերով՝ այդ թվում մեր տարածաշրջանում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ուժեղացմամբ, նաեւ տեխնիկական պատճառներով, որոնք վերաբերում են համանախագահներին, ավելի ճիշտ նրանց կարեւորության ընկալման թուլացմանը Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանի վերջին տարիների գործողությունները միտված էին բանակցային գործընթացը ՄԽ շրջանակից հանելու: Այս ընթացքում մենք տեսանք, որ համանախագահները որքան էլ ակտիվ էին, որքան էլ փորձում էին ջանք ու եռանդ չխնայել հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպումներ կազմակերպելու, նոր առաջարկներ անելու, այնուամենայնիվ պարզ էր, որ նոր մոտեցումների անհրաժեշտություն կա, նոր առաջարկների կարիք կա եւ սայլը տեղից այլեւս չէր շարժվում: Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները որոշեցին փոխել իրենց համանախագահներին եւ դրանով միանգամից լուծել երկու խնդիր.
1. նոր առաջարկներ եւ թարմություն բերել ֆորմատ եւ նպաստել բանակցային պրոցեսի ակտիվացմանը, եւ 2. համանախագահների փոփոխությամբ պատճառաբանել բանակցային գործընթացի փաստացի կասեցված լինելը: Նրանք տեսան, որ չեն կարողանում հանդիպումներ կազմակերպել եւ սա ազդում է իրենց հեղինակության վրա՝ փորձեցին այդպես լուծել հարցը:
Սակայն պարզ է, որ համանախագահների փոփոխությունը ժամանակ է պահանջում՝ մինչեւ նրանք մտնեն թեմայի մեջ, փորձեն հասկանալ ինչ է քննարկվել, ինչ խնդիր ունեն: Հիմա սպառնալիքը հենց այդ մի քանի ամսվա մեջ է, որովհետեւ լավ թե վատ, բայց նրանք աշխատում էին, խնդիրը պահում էին քաղաքական օրակարգում՝ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ միջազգային: Հիմա այդ գործառույթը ոչ ոք չի իրականացնելու՝ հնարավորություն ընձեռելով Ադրբեջանին՝ համանախագահների բացակայությունը որպես ռազմական ակտիվության առիթ օգտագործելու համար: Այսինքն, մի կես տարի Ալիևը իրեն ավելի ազատ կզգա։ Իր քայլերի համար պատասխան տալու անհրաժեշտություն չի ունենա:
- Ըստ ձեզ Ադրբեջանը կօգտվի՞ այս պահից:
- Ես մշտապես ասում եմ, որ Ադրբեջանը հիմա ավելի շատ պատճառներ ունի ակտիվանալու, քան ապրիլյան պատերազմից առաջ էր, բայց նաեւ պետք է ընդունել, որ նրանք տնտեսական խնդիրներ ունեն, որովհետեւ ապրիլին կորցրել են բավական շատ ռեսուրս: Բայց դա չի նշանակում, որ չեն փորձի օգտվել այդ առիթից:
- Ի՞նչ պետք է անի հայկական կողմը՝ այդ սպառնալիքին դիմակայելու համար:
- Պետք է ուշադիր լինել, ակտիվորեն հետեւել թշնամու գործողություններին, հասկանալ հարվածի հնարավոր ուղղությունները՝ սահմանին անվտանգությունը ապահովելու համար: Խաղաղություն ապահովելու բեռը նորից պաշտոնապես ամբողջությամբ դրվում է մեր զինված ուժերի ուսին։
- ԱՄՆ-ն Ուորլիքի փոխարինումը պատճառաբանեց պաշտոնավարման ժամկետի ավարտով, իսկ դուք նշում եք, որ ժամկետներ ձգելու խնդիր է լուծվում: Ինչպե՞ս կհիմնավորեք ձեր մոտեցումը:
- Համանախագահների պաշտոնավարման հստակ ժամկետներ չկան: Կա ոչ պաշտոնական ընդունված մոտեցում, որ դիվանագիտական ծառայությունը 2.5-3 տարի է լինում, բայց դա պարտադիր պայման չէ: Մենք գիտենք, որ եղել են համանախագահներ, որոնք շատ ավելի երկար են աշխատել: Այնպես որ ժամկետի խնդիր չկա:
- Դուք որեւէ փոփոխություն ակնկալո՞ւմ եք նոր համանախագահներից: Դիվանագետների անձը կապ ունի՞:
- Անձը, իհարկե, կապ ունի: Գործընթացը որոշ առումով կապված է նաեւ իրենց ակտիվությունից: Նրանք պետք է կարողանան ճգնաժամային պահերին առաջարկներ անել, լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու: Բայց կրկնում եմ, այս շրջանում համանախագահների փոփոխության պատճառն այն է, որ իրենք տեխնիկական բացատրություն տան բանակցային գործընթացի դադարին: Դա, իհարկե, պատճառաբանություն է, իրական փաստն այն է, որ չեն կարողանում կազմակերպել նախագահների հանդիպում: Ռուսաստանը եւ Ֆրանսիան միանգամայն այլ խնդիրներով են զբաղված, ԱՄՆ-ում էլ նախագահի փոփոխությունից հետո աշխատակազմ են փոխում: Այսինքն՝ հիմա իրենք ժամանակ կշահեն իրենց առաջնային խնդիրները լուծելու համար, հետո կվերադառնան մեր տարածաշրջանի զարգացումներին: Դրա համար ես վստահ եմ, որ սա ընդամենը ժամանակ շահելու տեխնիկական միջոց է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT