Երևան
12 °C
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀԿ-ն ակնհայտորեն ինչ-որ գործընթաց է սկսել՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը համոզելու եւ ավագանու նիստերը բնականոն հուն վերադարձնելու համար:
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին ստացել էին ավագանու 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Վերջին երեք կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին ընտրելու ամսին։ Սակայն գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Պատճառն այն էր, որ հուշագիր ստորագրած երեք կուսակցություններից չորս հոգի քվեարկել էին հօգուտ Ասլանյանի։ Սկսեցին վարկածներ շրջանառվել, որ 4 «դավաճանները» ՀՎԿ-ից են: «Լուսավոր Հայաստանը» ավագանու նիստերի բոյկոտ հայտարարեց՝ փորձելով այդպես պարզել, թե ովքեր են նշված 4 անձինք: ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն միացան բոյկոտին եւ նոյեմբերի 5-ին նախատեսված Վանաձորի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չապահովվելու պատճառով:
Սա ՀՀԿ-ում մեծ խառնաշփոթի պատճառ հանդիսացավ: Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին հարցը կարգավորելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել։
Մենք տեղեկություններ ունենք, որ երեկվանից Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում բանակցությունների մեջ է՝ հարցի լուծումը գտնելու համար: Մեզ չի հաջողվում զրուցել նրա հետ այդ հարցը պարզելու համար:
Վերը նշված տեղեկությունների ֆոնին հատկանշական է, որ երեկ Արթուր Բաղդասարյանը իր 48-ամյակի առիթով հանդես եկավ հայտարարությամբ, որն իր մեջ ակնհայտորեն պարունակում է Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ակնարկներ:
««Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան՝ շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ որում՝ սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն, կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից:
Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտա՞կ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա՝ ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»,- մասնավորապես ասվում է Բաղդասարյանի հայտարարությունում:
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը տեսակետ է, որը «Հայկական վերածնունդ» կուսակցությունում չի քննարկվել ու այս պահին չի քննարկվում:
«Մենք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց չենք քննարկում, դա ընդհանուր ակնարկ է բոլոր կուսակցություններին, որոնք Վանաձորում մասնակցել են ընտրական գործընթացին»,- ընդգծեց ՀՎԿ մամուլի խոսնակը:
Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը տեսել է, բայց քանի որ որեւէ պաշտոնական առաջարկ չի ստացել կոալիցիայի մասին՝ չի կարող խոսել այդ մասին:
Մեր հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ՀՎԿ քննարկում է ընթանում՝ կոալիցիա կազմելու շուրջ՝ Ասլանյանը պատասխանեց. «Ես այս պահին տարեց մի քաղաքացու եմ ընդունել: Ես այս պահին որեւէ քննարկում չեմ անում, որեւէ տեղեկություն չունեմ, որեւէ քննարկման չեմ մասնակցում»:
Զրուցեցինք նաեւ «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորած Քրիստ Մարուքյանի հետ.
- Պարոն Մարուքյան, մեզ ասում են, որ երեկվանից Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում է, ինչ-որ գործընթաց է գնում, փորձում է լուծել ավագանու նիստերի հարցը: Արթուր Բաղդասարյանն էլ երեկ կոալիցիայի մասին ակնարկ է արել: Դուք ունե՞ք տեղեկություններ. հնարավո՞ր է ՀՎԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի:
- Մենք որևէ նման տեղեկություն չունենք, չգիտեմ ինչ գործընթացներ են իրականացվում: Կարող եմ ենթադրել միայն, որ մի նիստ ձախողելուց հետո պետք է միջոցներ ձեռք առնեն հաջորդը կազմակերպելու համար:
- Դուք չե՞ք փորձել կապ հաստատել ՀՎԿ-ի ավագանու անդամների հետ: Նրանք հնարավոր համարո՞ւմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիան:
- Ոչ, չենք փորձել:
- Որո՞նք կլինեն հաջորդիվ ձեր գործողությունները, երբ այդ կոալիցիան կայանա:
- Երբ կկայանա, էն ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը:
- Արթուր Բաղդասարյանն իր հայտարարությունում խոսում է շանտաժի ենթարկվելու մասին: Ո՞վ է շանտաժի ենթարկում նրանց՝ «Լուսավոր Հայաստա՞նը»:
- Ես չգիտեմ ով է ենթարկում, «Լուսավոր Հայաստանը» չի ենթարկում:
- Հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստանն» էլ միանա որեւէ կոալիցիայի:
- Մենք հայտարարել ենք մեր մոտեցումները եւ դրանցից չենք պատրաստվում հրաժարվել: Որեւէ կոալիցիա չենք պատրաստվում կազմել, չկա օրակարգում նման հարց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT