Երևան
12 °C
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանի ընկերության նախկին աշխատակիցներից մեկը` Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանը կոնֆլիկտի մեջ է մտել Ալեքսանյանի հետ: Այս մասին պատմեց ինքը` Իսրայելյանը «Armtimes.com»-ի տեսախցիկի առաջ: Կոնֆլիկտի էությունը հետեւյալն էր. Իսրայելյանը ինչ-ինչ պատճառներով 60 հազար դոլարի «շտրաֆի» տակ է ընկել, ու քանի որ այդքան գումար չի ունեցել, Ալեքսանյանը տարբեր մեթոդներով նրան ստիպել է իր բիզնեսները` հացի փուռ, վարսավիրանոց, ավտոմոյկա, հանձնել իրեն:
Իսրայելյանը չի համակերպվել այս իրավիճակի հետ, համարելով, որ ոչ ոք իրավունք չունի իրենից խլել իր սեփականությունը: Ամիսներ տեւած կոնֆլիկտի ընթացքում նա առեւանգվել եւ ապօրինի պահվել է Ալեքսանյանին պատկանող տարածքում, իրավապահների կողմից բերման է ենթարկվել: Նրա մայրը ցանկացել է գնալ նախագահական նստավայր եւ որդու նկատմամբ տեղի ունեցող ապօրինության մասին հասցնել առաջին դեմքին, ինչը չի արել միայն որդու խնդրանքով: Նամակներ է գրել ՀՀ նախագահին, դատախազին եւ կրկին չի ուղարկել որդու խնդրանքով: Ի վերջո որեւէ այլ ելք չտեսնելով, այս ընտանիքը դիմել է լրատվամիջոցների օգնությանը:
Հունիսի 17-ին այս ամբողջը ներկայացնելով, Իսրայելյանը իր եւ Սամվել Ալեքսանյանի հեռախոսազրույցներից այնպիսի դրվագներ է պատմում, որտեղ Ալեքսանյանն անուղղակիորեն սպառնում է նրան` «Արի Հայաստան, արի էդ հարցերը լուծի, որ գնացիր, ի՞նչ, պրծա՞ր», «Որ գնացիր, գիտես դու պրծա՞ր, փրկվա՞ր»: Իսրայելյանը ասում է, որ այն ամենը, ինչ իրենից խլել է Ալեքսանյանը, ինքը ետ է վերցնելու: «Ես սրանով չեմ սահմանափակվելու, կանեմ ավելին, կդիմեմ ավելի վերեւներ: Ու ինքը թող չմոռնա, որ իրա մոտ աշխատել եմ 2002 թվականից մինչեւ 2015 թիվը, առավոտից իրիկուն իրա հետ եմ եղել եւ ամեն ինչ գիտեմ»,- ասում է Իսրայելյանը: Նա խոսում է ընտանիքի անդամներին տված «չիպի» մասին, որտեղ, ենթադրվում է, իր ունեցած ինֆորմացիան է շարադրած եղել: «Իմ հետ մի հատ բան կատարվեց, Ալեքսանյանն ա»,- ասում է Իսրայելյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Իսրայելյանը Ռուսաստանում սպանվել է: Դա տեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի դեմ հրապարակային ցուցմունք տալուց ուղիղ 4 ամիս անց. Իսրայելյանը խոսել է հունիսի 17-ին, եւ ըստ չճշտված տեղեկությունների, սպանվել հոկտեմբերի 17-ին: Հնարավոր մարդասպանը հետախուզվում է, եւ տարօրինակ զուգադիպությամբ նրա անունը Սամվել է:
Բոլոր զուգադիպությունների եւ հարցերի պատասխանը, իհարկե, պետք է տան իրավապահները: Սակայն անկախ այն հանգամանքից, թե ինչ կպարզվի իրավապահների գործողությունների արդյունքում, այս դեպքը կարող է խորը եւ շատ վտանգավոր հետք թողնել ՀՀ քաղաքացիների գիտակցության եւ ենթագիտակցության վրա:
Հավանականությունը, որ քննությունը կհայտնաբերի «չիպը» եւ դրանում առկա տեղեկատվությանն ընթացք տրվի, զրոյական է: Շատ ավելի հավանական է, որ չիպը Իսրայելյանը վաղուց անձամբ հանձնած լինի Ալեքսանյանին, քանի որ հունիսի 17-ի հրապարակումից հետո այն աստիճան ահաբեկված էր, որ տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ինչ ասել է, չի համապատասխանում իրականությանը, սթափ չի եղել եւ այլն:
Այսինքն, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ անկախ գործի քննությունից, հանրության գիտակցության մեջ տեղի ունեցածը ամրապնդվելու է հետեւյալ կերպ. ինչ-որ մեկը փորձեց դեմ գնալ Մալաթիա- Սեբաստիայի տեր ու տիրակալ Սամվել Ալեքսանյանին եւ մահկանացուն կնքեց վարձու մարդասպանի արձակած կրակոցից:
Սա, կարծում ենք, ազգային անվտանգության հարց է, քանի որ հանգեցնելու է ՀՀ քաղաքացիների գիտակցության զանգվածային ստրկացման: Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանալու ապրել մի երկրում, որտեղ Սամվել Ալեքսանյանի դեմ երկու խոսք ասելուց հետո գլխիդ կրակում են, ընտանիքներով լքելու են Հայաստանը:
Այս երկու աղետալի զարգացումները հնարավոր կլիներ կանխել միայն մի պարագայում, եթե Իսրայելյանի հայտարարած փաստերը համոզիչ կերպով հերքվեին կամ հաստատվեին, եւ դրանց եւ սպանության միջեւ հնարավոր կապի կասկածները փարատվեին: Կանխատեսելու համար՝ իրադարձությունները առաջին, թե երկրորդ ուղղությամբ կզարգանան, շատ բան պետք չէ, ընդամենը պետք է մի հարցի պատասխանել. 2017 թվականի ընտրություններից առաջ Սամվել Ալեքսանյանի հովանավոր Սերժ Սարգսյանին ո՞րն է ձեռնտու, որպեսզի Մալաթիայի, Երեւանի մյուս համայնքների, Հայաստանի մարզերի ու քաղաքների ընտրողներն էլ ավելի ստրկացած գիտակցությա՞մբ լինեն, թե՞ հակառակը:
Առաջինի դեպքում ամեն ինչ կարվի, որպեսզի հասարակության լայն շերտերի մեջ հնարավորինս ամրապնդվի համոզմունքը, որ Ալեքսանյանի ու նրա նմանների դեմ դուրս գալը կյանքի համար վտանգավոր է: Երկրորդ տարբերակն անգամ ձեւակերպելն իմաստ չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT