Երևան
12 °C
Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում գնահատվեց անսպասելի-սպասված իրադարձություն: Սպասված, որովհետեւ նշանակումից օրեր առաջ մամուլում գրվեց, որ նման բան է լինելու: Անսպասելի, որովհետեւ Վիգեն Սարգսյանը ռազմական ոլորտից հեռու կադր է եւ պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման նշանակումը ահագին տարօրինակ է: Սերժ Սարգսյանը, սակայն, չափազանց լուրջ է վերաբերվում իր հռչակած բարեփոխումներին եւ այնքան է խորացել, որ որոշել է համատեղել պատերազմական դրությունը քաղաքակիրթ աշխարհում ընդունված կարգի հետ, երբ պաշտպանության նախարար են նշանակում դիվանագետներին:
Նախօրեին ՊՆ-ում ներկայացնելով նոր նախարարին եւ գլխավոր շտաբի պետին, Սարգսյանը հետեւյալ կերպ է բացատրել իր որոշումը. «Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ (...) Պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ»:
Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը բանակին շրջապատող խնդիրներով է միայն զբաղվելու: Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն է իրականացնելու: Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս է ստանում, ինչը ենթադրում է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի եւ Մովսես Հակոբյանի միջեւ չեն լինելու:
Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի սուբորդինացիան թերեւս ամենամեծ խնդիրն է, որ հետապնդել է Սեյրան Օհանյանին իր պաշտոնավարման տարիներին: Նա այդպես էլ չկարողացավ լուծել այդ խնդիրը: ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը գործում էր «պետություն պետության ներսում» տրամաբանությամբ, չենթարկվելով իր անմիջական ղեկավարին` նախարարին: Ընդհանրապես Խաչատուրովը համարվում է մարդ, որը երկար տարիներ կանգնած էր բանակի կոկորդին: Վերոնշյալ դասավորվածությամբ միաժամանակ մի քանի խնդիր է լուծվել`1. նախարարի եւ շտաբի պետի հարաբերությունների խնդիրը ( Խաչատուրովն այնպիսի ժառանգություն է թողել համակարգում, որ ով էլ նշանակվեր ԳՇ պետ, կամ միանգամից, կամ ժամանակի ընթացքում վերածվելու էր նոր Խաչատուրովի), 2. Յուրի Խաչատուրովի «արժանապատիվ» հեռացումը բանակից:
ԱԱԽ քարտուղարի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր եւ կարող էր այդպես էլ մնալ, ու ոչ ոք չէր նկատում այդ բացը: Բայց այդ պաշտոնը փաստորեն ի վերջո ծառայեց իր բուն նպատակին`ազգային անվտանգությանն առնչվող կարեւոր հարց լուծեց: Ապրիլյան պատերազմի օրերին ապացուցվեց, որ բանակում տիրող կոռուպցիայի մասին ընդդիմության համառ հայտարարությունները առավել քան հիմնավոր են: Դժբախտաբար, այդ ապացույցի դիմաց ՀՀ-ն շատ մեծ գին վճարեց: Եվ հիմա Սերժ Սարգսյանի գործողությունների տրամաբանությամբ՝ Վիգեն Սարգսյանը, որպես ազնիվ պաշտոնյա, պետք է ՊՆ խողովակները մաքրի այնպես, որ բանակին հատկացվող վերջին լուման հասնի բանակին: Որքանով կստացվի՝ ժամանակը ցույց կտա:
Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու որոշման վերաբերյալ, սակայն, այս օրերին ավելի շատ գեոքաղաքական հիմնավորումներ եւ վերլուծություններ են հնչել: Նույնը`Էդուարդ Նալբանդյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակելու հետ կապված:
Ենթադրվում է, որ Հայաստանում նման պաշտոններում անձերի նշանակման առումով դեռեւս հաշվի են առնվում դաշնակից մի քանի երկրների հնարավոր արձագանքները: Բայց արդյոք արդարացվա՞ծ են բոլոր այն տեսակետները, թե այս նշանակումները արվում են ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի համար: Առանձին պաշտոնյաների այդպիսի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն տալով, արդյոք մի փոքր չի՞ գերագնահատվում նրանց անձը: Չի բացառվում իհարկե, որ այդ վերլուծությունների հիմքում ամերիկյան եւ ռուսական գաղտնի ծառայություններից ստացված կոնկրետ տեղեկություններ են, որոնց մենք չենք տիրապետում: Անկախ ամեն ինչից, անհարմարավետության զգացում է առաջանում, երբ վերլուծաբանն ասում է, թե այսինչ բլոկի նախարարները նշանակվեցին Ռուսաստանին հաճոյանալու համար, այնինչը` Արեւմուտքին հաճոյանալու համար եւ այսպես շարունակ: Այս տրամաբանությամբ կարող ենք հասնել համատիրությունների ղեկավարներին:
Հ.Գ. Լեւոն Ալթունյանն էլ երեւի առողջապահության նախարար նշանակվեց Շոպենի եւ Շուբերտի լուսավոր հոգիներին հաճոյանալու համար. չէ՞ որ մեր կառավարությունում վերջապես հայտնվեց նախարար, որի որդին Մեծ Բրիտանիայի թագավորական համերգասրահում որպես մենակատար Գրիգի դաշնամուրի կոնցերտն է նվագում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT