Երևան
12 °C
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը նշանավորվում է նոր ուսումնական տարվա մեկնարկով, ինչպես նաեւ փակվում է եվրոպական ֆուտբոլում գործող ամառային տրանսֆերային պատուհանը: 2 դեպքում էլ խոսակցության թեմաները ոչ միայն դպրոցներն են կամ ֆուտբոլը, այլեւ այն ծախսերը, որոնք կատարվում են այդ ընթացքում: Ֆուտբոլում տարեցտարի մեծանում է ծախսվող գումարների չափերը եւ այն վաղուց անցել է բանականության սահմանը:
Միջազգային մարզական մամուլը դեռ մինչ երեկ, երբ տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ կար մեկ ամբողջ օր եւ որի ընթացքում ավանդաբար տեղի են ունենում մեծ թվով տեղափոխություններ, արդեն իսկ քննարկում էր անգլիական թիմերի սահմանած նոր ֆինանսական ռեկորդը. ֆուտբոլիստների տրանսֆերների վրա Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող 20 թիմերը համատեղ ծախսել են ավելի քան 1 միլիարդ ֆունտ: Ավելի պարզ հասկանալու համար նշեմ, որ սա Հայաստանի 1 տարվա պետական բյուջեի մոտ կեսն է: Անգլիական 20 ֆուտբոլային թիմերը միայն նոր խաղացողներ ձեռք բերելու համար կարող են ընդամենը 1-2 ամսում ծախսել մեր երկրի տարեկան ամբողջ բյուջեի կեսը. թերեւս ավելի բնորոշ բնութագիր դժվար է գտնել թե Հայաստանի, եւ թե Անգլիայի Պրեմիեր լիգայի համար:
Մանչեսթերը ներկայացնող 2 թիմերը՝ «Սիթին» եւ «Յունայթեդը» ամենաակտիվն էին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եւ այս թիմերի նոր գլխավոր մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան եւ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են համապատասխանաբար 212 եւ 185 միլիոն եվրո: «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, Աբու Դաբիի էմիրաթի արքայական ընտանիքի անդամ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը արդեն երկար տարիներ չի խնայում ոչ մի գումար իր թիմի համար, բայց երազանքը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, առայժմ անկատար է մնում: Հանրաճանաչ մարզիչներ իտալացի Ռոբերտո Մանչինին, չիլիացի Մանուել Պելեգրինին, չնայած ահռելի ֆինանսական ներդրումներին, չկարողացան «Սիթիին» հասցնել եվրոպական բարձունքներին, եւ հիմա հերթը իսպանացի Խոսեպ Գվարդիոլային է:
Իսպանացի մասնագետի օրոք «Մանչեսթեր Սիթիի» կազմը համալրել են անգլիացի Ջոն Սթոունզը (տեղափոխվել է «Էվերտոնից», տրանսֆերային արժեքը՝ 56 միլիոն եվրո), գերմանացիներ Լերոյ Սանեն («Շալկե», 50) եւ Իլկայ Գյունդողանը («Բորուսիա» Դ., 27), բրազիլացի Գաբրիել Ժեզուսը («Պալմեյրաս», 32), չիլիացի Կլաուդիո Բրավոն («Բարսելոնա», 18), իսպանացի Նոլիտոն («Սելտա», 18) եւ այլն: Գվարդիոլան իր նախկին թիմերում՝ իսպանական «Բարսելոնայում» եւ գերմանական «Բավարիայում» տրանսֆերների վրա ծախսել էր ուղիղ 391 միլիոն եվրո եւ նվաճել 21 տիտղոս: «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա արդեն իսկ ծախսել է 212 միլիոն եվրո եւ առաջիկայում կերեւա այդ ծախսերի նպատակահարմարությունը:
Ամերիկացի Գլեյզերների ընտանիքին պատկանող «Մանչեսթեր Յունայթեդն» էլ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պահանջով ամառվա ընթացքում ձեռք բերեց 4 ֆուտբոլիստներ, որոնցից Զլատան Իբրահիմովիչը թիմ տեղափոխվեց անվճար՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, ֆրանսիացի Պոլ Պոգբայի համար իտալական «Յուվենտուսին» վճարվեց ռեկորդային՝ 105 միլիոն եվրո, մեր Հենրիխ Մխիթարյանի համար Դորտմունդի «Բորուսիային»՝42 միլիոն եվրո, իսկ կոտդեիվուարցի Էրիկ Բալիի համար իսպանական «Վիլյառեալին» վճարվեց 38 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն ոչ միայն չափազանց հաջողակ եւ տիտղոսակիր մարզիչ է, այլ նաեւ «ամենածախսատարն է» աշխարհում:
Իր աշխատած 4 թիմերում (անգլիական «Չելսի» եւ «Մանչեսթեր Յունայթեդ», իտալական «Ինտեր», իսպանական «Ռեալ Մադրիդ») Մոուրինյոն միայն նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել է ընդհանուր առմամբ 1 միլիարդ 78 միլիոն եվրո: Այս թիմերի հետ պորտուգալացին նվաճել է 17 տիտղոս. ստացվում է, որ 1 տիտղոս նվաճելու համար Մոուրինյոն միայն տրանսֆերների վրա ծախսել է միջինը 63 միլիոն եվրո: Ի դեպ, տրանսֆերների վրա կարիերայի ընթացքում ծախսած գումարի մեծությամբ Մոուրինյոյից հետո իտալացի Կառլո Անչելոտին է՝ գերմանական «Բավարիայի» գլխավոր մարզիչը: 5 թիմեր՝ «Միլան» (Իտալիա), «Չելսի» (Անգլիա), «ՊՍԺ» (Ֆրանսիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) Կարլո Անչելոտիի օրոք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա ծախսել են ընդհանուր առմամբ 951 միլիոն եվրո եւ նվաճել կրկին 17 տիտղոս: Անչելոտիի «ծախսատարությունը» մի փոքր զիջում է Մոուրինյոյին՝ 56 միլիոն 1 տիտղոսի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT