Եվրոպական ֆուտբոլ. Ֆուտբոլային շաբաթը մեկնարկում է

 

Վաղը սկսվում է եվրոպական երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական շաբաթը. նախ կայանալու են մեծ թվով ընկերական հանդիպումներ, ապա մեկնարկում է Աշխարհի 2018 թվականի գավաթի (ԱԳ 2018) խաղարկության ընտրական մրցաշարը: Վերջին տարիների ավանդույթի համաձայն՝ եվրոպական երկրների ազգային հավաքականները խաղեր անցկացնելու համար իրենց տրամադրության տակ ունենում են ընդամենը 1 շաբաթ եւ քանի որ «ԱԳ 2018»-ի ընտրական մրցաշարում կայանալու է միայն 1 տուր, կազմակերպվում են նաեւ մեծ թվով ընկերական խաղեր: Հայաստանի ազգային հավաքականը վաղը ընկերական խաղում մրցելու է Չեխիայի հետ (սկիզբը Երեւանի ժամանակով 21:15-ին), իսկ սեպտեմբերի 4-ին, կրկին դրսում, ընտրական խաղ է անցկացնելու Դանիայի  հետ:

Դանիացիները, իրենց հերթին, վաղը ընկերական խաղ են անցկացնելու Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Սեպտեմբերի 4-ին «ԱԳ 2018»-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված մյուս թիմերից Ղազախստանը հյուրընկալելու է Լեհաստանին, Ռումինիան՝ Մոնտենեգրոյին: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում վաղը կայանալիք Թուրքիա - Ռուսաստան ընկերական խաղը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո առաջին խաղերն է անցկացնելու Պորտուգալիան. սեպտեմբերի 1-ին ընկերական խաղում հյուրընկալելու է Ջիբրալթարին, իսկ 5 օր անց ընտրական մրցաշարում արտագնա խաղում մրցելու է Շվեյցարիայի ընտրանու հետ: Եվրոպական մի շարք առաջատար երկրներում, սակայն, առայժմ քննարկվում են այլ իրադարձություններ:

ազատագրվել են

Աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը կրող Գերմանիան վաղը ընկերական խաղում մրցելու է Ֆինլանդիայի, իսկ սեպտեմբերի 4-ին՝ «ԱԳ 2018»-ի ընտրական մրցաշարում՝ Նորվեգիայի ընտրանիների հետ: Բայց գերմանական մամուլի ուշադրության կենտրոնում դեռ հավաքականը չէ: Երկրի չեմպիոն «Բավարիան» Բունդեսլիգայի 1-ին տուրում նոր գլխավոր մարզիչ, իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորությամբ սեփական հարկի տակ 6-0 հաշվով ջախջախել է Բրեմենի «Վերդերին»: Մեծ հաշվով «Բավարիայի» հաղթանակը «Վերդերի» նկատմամբ (նույնիսկ՝ մեծ հաշվով) սպասելի էր. այս թիմերի վերջին 11 հանդիպումներն ավարտվել են Մյունխենի թիմի հաղթանակով՝ խփած եւ բաց թողած գոլերի 45-6 տարբերությամբ:

Մասնագետները, սակայն, ուշադրություն են հրավիրում «Բավարիայի» նոր խաղային ձեռագրի վրա. Անչելոտիին հաջողվել է որոշակի փոփոխության ենթարկել նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ներդրած խաղաոճը: ««Բավարիայի» ֆուտբոլիստները կարծես մեծ բավականություն են ստանում խաղից: Անչելոտին նրանց ազատություն է տվել, ֆուտբոլիստները ազատագրվել են Գվարդիոլայի «կապանքներից»», - մասնավորապես հայտարարել է գերմանական «ADB» հեռուստաալիքի փորձագետ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Մեհմեդ Շոլը:

105 տարի

Իտալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ջանպիերո Վենտուրան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են նախապատրաստվելու Ֆրանսիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղին եւ սեպտեմբերի 5-ին նախատեսված «ԱԳ 2018»-ի ընտրական մրցաշարի Իսրայելի հետ հանդիպմանը: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Միլանի» դարպասապահ 17-ամյա Ջանլուիջի Դոնարուման: 1911 թվականից հետո Դոնարուման ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որ հրավիրվում է ազգային հավաքական: Հետաքրքիր է, որ Իտալիայի ընտրանու հիմնական դարպասապահ եւ ավագ Ջանլուիջի Բուֆոնը առաջին անգամ ազգային հավաքականում խաղացել է դեռ 1997 թվականին՝ Դոնարումայի ծնվելուց 2 տարի առաջ:

Պատմական

Նոր մարզիչ ունի նաեւ Աշխարհի եւ Եվրոպայի նախկին չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը՝ 49-ամյա Խուլեն Լոպետեգին: Վերջինիս գլխավորությամբ Իսպանիան իր 1-ին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ Բրյուսելում կայանալիք ընկերական խաղում կմրցի Բելգիայի ընտրանու հետ: Իսկ 4 օր անց՝ սեպտեմբերի 5-ին «ԱԳ 2018»-ի ընտրական մրցաշարում Իսպանիան կհյուրընկալի Լիխտենշտեյնին: Բայց նախօրեին Իսպանիայում բոլորովին այլ թեմա էր քննարկվում: Մերձմադրիդյան Լեգանես փոքրիկ քաղաքը ներկայացնող համանուն ակումբը առաջին անգամ հանդես գալով Իսպանիայի բարձրագույն խմբում՝ Պրիմերայում, ռեկորդի հեղինակ է դարձել:

«Լեգանեսը» առաջին 2 տուրերում հաղթել է «Սելտային» (1-0) եւ ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (0-0). իսպանական Պրիմերայի 89 - ամյա պատմության մեջ «Լեգանեսը» դարձել է առաջին թիմը, որը կարողանում է մեկնարկային 2 հանդիպումներում՝ 180 րոպե, իր դարպասը պահել անառիկ: Մինչ այժմ մեկնարկային խաղերում գոլ բաց չթողնելու ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին»՝ 161 րոպե: Իսպանական մամուլը «Լեգանեսի» ցուցանիշը անվանել է «պատմական ռեկորդ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7405 դիտում

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը