Նրանք չեն խախտում (մաս 1)

11/05/2015 schedule09:30

Հազիվ թե գտնվի համացանցում ակտիվ մեկը, ով չճանաչի արդեն հայտնի դարձած տաքսու վարորդ Արման Գալստյանին: Այդ մարդը, ըստ էության, իրականություն դարձրեց այն անեկդոտը, որ տաքսիստները իշխանություններից լավ գիտեն, թե ինչպես է պետք երկիր կառավարել:

Արման Գալստյանը բարձրաձայնեց ոչ միայն տաքսիների, այլեւ ամբողջ երթեւեկության կազմակերպման ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրների թվին նա նաեւ դասեց երթեւեկությունը վերահսկող տեսախցիկների հարցը, որոնք հաճախ տուգանում են անգամ ակնհայտ անարդար դեպքերում:

Այդպես, օրինակ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ անգամ առանց որեւէ մեկին խանգարելու, երկրորդ շարքում մի քանի վայրկյանով ուղեւոր վերցնելու կամ իջեցնելու համար կանգառ կատարող վարորդը կարող է տեսախցիկի կողմից նկարվել ու տուգանվել:

Այս բողոքին ի պատասխան՝ հաճախ ասվում է, որ երկրում պետք է լինի բացարձակ օրինականություն եւ որեւէ խախտում անթույլատրելի է: Ու թեեւ  այս պնդման հետ վիճելն ավելորդ է, եկեք արձանագրենք, որ օրինականությունը պետք է լինի բոլորի համար հավասար… Ուստի, եկեք տեսնենք, թե ոնց են ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանում իրավապահները:

Դատախազություն 

Դատելով ՀՀ դատախազության վերահսկողա-տեսչական բաժնի պետ Մ.Ապերյանի գրությունից՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում չկա այնպիսի օրինապաշտ կառույց, ինչպիսին դատախազությունն է: Մասնավորապես, ըստ այդ գրության, 2013-2014 թվականների ընթացքում դատախազության համակարգում աշխատող արդարադատության դասային աստիճան ունեցող որեւէ անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ չեն արձանագրվել:

Այսինքն՝ այդ երկու տարիների ընթացքում որեւէ դատախազ ո՛չ տեսախցիկի, ո՛չ էլ ճանապարհային ոստիկանության կողմից նկատված խախտում չի կատարել… Պատկերացնո՞ւմ եք:

Մի կողմ թողնելով այն, թե որքանով կարող է մարդու մտքում տեղավորվել, որ հայրենի դատախազները երբեք ճանապարհային երթեւեկության կանոններ չեն խախտում՝ պարզապես արձանագրենք, որ ամեն աշխատանքային օր մայրաքաղաքի սրտում՝ Վազգեն Սարգսյանի փողոցում, դատախազության համարանիշներով բազմաթիվ մեքենաներ կայանված են երկրորդ շարքում: Ընդ որում՝ դա որեւէ կերպ չի գրավում այդ փողոցով պարեկություն անող ճանապարհային ոստիկանության տեսուչների ուշադրությունը: Կարծես՝ դատախազական համարները անտեսանելի են դարձնում երկրորդ շարքում կայանված ու խցանումներ ստեղծող մեքենաները:

Սակայն հարկ է նշել, որ ճանապարհային ոստիկանությունը որոշ մասով կատարում է իր՝ դատախազության աշխատակիցների կատարած խախտումների հայտնաբերման եւ դրանց մասին դատախազության աշխատակազմին ծանուցման պարտքը: Այդպես՝ տարեկան ճանապարհային ոստիկանությունից շուրջ 200-300 գրություն է ուղարկվում դատախազություն, սակայն, ինչպես տեսնում ենք, դատախազությունում այդ գրությունները հետեւանք չեն ունենում:

ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության շենքը, ինչպես հայտնի է, գտնվում է Նալբանդյան փողոցում, եւ ի տարբերություն դատախազության՝ դրա մոտ կայանված մեքենաներ ընդհանրապես չկան (այդտեղ կանգառն ու կայանումն արգելված են): Հետեւապես, չկան նաեւ երկրորդ շարքում կայանված ավտոմեքենաներ:

Սակայն դա միայն ավելացնում է անօրինականությունը հարակից տարածքում, քանի որ ազգային անվտանգության աշխատակիցները, զրկվելով շենքի մոտ կայանելու հնարավորությունից, մեքենաները հաճախ թողնում են Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկում: Այո՛, հենց խաչմերուկում՝ ի հեճուկս ճանապարհային երթեւեկության կանոնների եւ վարորդական կուլտուրայի: Ընդ որում՝ այն խաչմերուկում, որի շուրջ են գտնվում ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն եւ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը:

ԱԱԾ-ն, սակայն, մեզ որեւէ տեղեկություն չհայտնեց՝ կապված կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցների քանակի վերաբերյալ՝ նշելով, որ դա ծառայողական գաղտնիք է:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ծառայողական գաղտնիք է այն տեղեկատվությունը, որի տարածումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Այսինքն, ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության՝ եթե մենք իմանայինք ու հանրությանը ներկայացնեինք, թե քանի ԱԱԾ ծառայող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, ապա դա կարող էր վնասել Հայաստանի անվտանգությանը:

Այդուհանդերձ, 2014 թվականին ԱԱԾ պետի տեղակալը գրությամբ հայտնել էր մեզ, որ ի տարբերություն դատախազության՝ ԱԱԾ-ն ճանապարհային ոստիկանությունից ընդհանրապես չի ստացել խախտումների հետ կապված գրություններ:

Բայցեւայնպես, ազնվության համար պետք է նշել, որ շուրջ երկու ամիս առաջ, քաղաքացիական ակտիվիստների պահանջով, Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկ ժամանած ՃՈ տեսուչները տուգանեցին այդտեղ խախտումով կայանված ԱԱԾ եւ ՔԿ աշխատակիցների մի մասին:

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ Քննչական կոմիտեի, ռազմական ոստիկանության եւ ոստիկանության ծառայողների կրած պատասխանատվությանը՝ կապված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի հետ: Սակայն դատախազության եւ Ազգային անվտանգության ծառայության օրինակներն արդեն ցուցադրում են, որ բազմաթիվ իրավապահներ համարում են, որ օրենք խախտելու իրավասություն ունեն, իսկ արդարության ու օրենքի արջեւ հավասարության մասին խոսք չկա:

Դանիել Իոաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3522 դիտում

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին

ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ

Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ

Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն

Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին

Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան

Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա

«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ

Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ