Երևան
12 °C
լուսանկարում՝ ոստիկանները քարշակներ են բերել, որ բողոքի անցկացնող վարորդների մեքենաները տեղափոխեն տուգանային հրապարակ
19:00 ՀՀ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի եւ տաքսու վարորդների երկու ժամ տեւած քննարկումն ավարտվել է, սակայն այդպես էլ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Քննարկման ավարտից հետո տաքսու վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընդհանուր հայտարարի փոխնախարարի հետ չեն եկել եւ իրենց պայքարը շարունակելու են. «Մեր հանդիպումը ոչինչ չտվեց, ընթացակարգ պետք է մշակվի, որովհետեւ ԱԺ-ն է տվյալ օրենքը սահմանել եւ Տրանսպորտի ու կապի նախարարությունը ի զորու չէ այդ օրենքը բեկանել, ինքը կարող է խորհրդի նիստի ժամանակ այդ հարցը դնել քննարկման եւ վարորդների բողոք-առաջարկները ներկայացնել: Այն 131 հոգին, որ նստած են ԱԺ-ում՝ պետք է քվեարկեն եւ այդ օրենքը փոխեն: Իրականում մեր խնդիրը չլուծվեց»,-ասել է տաքսու վարորդը:
18:00 Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը մի պահ լարվեց. բողոքի ակցիա անցկացնող վարորդները Հրապարակ էին եկել իրենց վարած մեքենաներով եւ դրանք կայանել կենտրոնում, որի պատճառով երթեւեկությունը խոչընդոտվեց:
Ոստիկանները տարածք բերեցին քարշակներ՝ սպառնալով այդ մեքենաները տեղափոխել տուգանային հրապարակ: Վարորդները խոչընդոտեցին: Հանրապետության հրապարակ եկան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը: Ճանապարհային ոստիկաները սկսեցին բարձրախոսով հնչեցնել վարորդների մեքենաների պետհամարանիշերը: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ վարորդները օրենքի խախտում են կատարում եւ թող չզարմանան, եթե վաղը տուգանման ծանուցագիր ստանան։ «80 լինեք, թե 100 հոգի, բոլորդ էլ տուգանվելու եք»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը։
Վարորդները տեղի տվեցին եւ մեքենաները դուրս բերեցին երթեւեկելի հատվածից:
«Ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ի պատասխան մեր հարցին, ասաց, որ ակցիան ինքնաբուխ է, վարորդներն իրենք իրենցով ոտքի են ելել. «Մարտի 1-ից վարորդներին պետք է տուգանեին, նրանք էլ բորբոքվել են, թե ի՞նչ ես տալիս ինձ, որ ես քեզ գումար տամ. ո՛չ պահեստամաս ես տալիս, վառելիքը թանկ…»,-ասաց Հովհաննիսյանը:
Տաքսու վարորդներից մեկն ասաց, որ եթե օրենքի փոփոխությունները չեղյալ չհայտարարվեն, ապա գումար է աշխատելու եւ հեռանա երկրից: Մանրամասները՝ ստորեւ բերվող տեսանյութում.
16:30 Մեր թղթակիցը Երեւանի Հանրապետության հրապարակից փոխանցում է, որ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը քիչ առաջ զրուցել է վարորդների հետ եւ նրանց հորդորել պատվիրակություն կազմել ու բարձրանալ նախարարություն՝ հանգիստ պայմաններում խնդիրը քննարկելու: 5 քաղաքացիներ փոխնախարարի հետ մտել են նախարարություն:
15:09 Այսօր Գյումրիում եւ Երեւանում զուգահեռաբար բողոքի ակցիաներ են անցկացնում անհատ տաքսու վարորդները:
Վարորդները դժգոհում են «Լիցենզավորման մասին» օրենքում մարտի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից եւ պահանջում, որ Կառավարությունում որեւէ մեկը ընդունի եւ լսի իրենց պահանջները:
Ըստ օրենքում կատարված փոփոխությունների՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար դրամ տուրք:
ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում վարորդները պետք է վճարեն ամսական՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 դրամ):
Վարորդները կարծում են, որ այդպիսի գումար վճարելը անհնար է, քանի որ իրենց աշխատած գումարը հազիվ վառելիքին է բավարարում եւ ընտանիքի օրվա հացին:
Նոր օրենքով պարտադիր է դառնում նաեւ մեքենաներում հաշվիչների տեղադրումը:
Ուրբաթ օրը բողոքի ակցիա էին անցկացրել նաեւ Գյումրու տաքսու վարորդները: Նրանք մինչեւ երկուշաբթի ժամանակ էին տվել իշխանություններին՝ օրենքը վերանայելու որոշում կայացնելու համար:



Լուսանկարները եւ տեսանյութը՝ Տաթեւ Խաչատրյանի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT