Երևան
12 °C
Գյումրիում այսօր բողոքի ակցիա են անցկացրել տաքսու վարորդները: Նրանք հավաքվել են կենտրոնական հրապարակում եւ դժգոհել «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Հիշեցնենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար դրամ տուրք:
ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում վարորդները պետք է վճարեն ամսական՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 դրամ):
Վարորդներն ասել են, որ այդպիսի գումար վճարելը անհնար են համարում, քանի որ իրենց աշխատած գումարը հազիվ վառելիքին է բավարարում եւ ընտանիքի օրվա հացին:
Նոր օրենքով պարտադիր է դառնում նաեւ մեքենաներում հաշվիչների տեղադրումը:
«Թող Գյումրիում չհամարձակվեն մեր կոպեկներն էլ ձեռներիցս առնին, մեր ավտոները տալիս ենք իրանց, թող գան մեկ շաբաթ մեր փոխարեն աշխատին ու հասկանան, թե մենք ինչ պայմաններում կապրինք ու կաշխատինք: Գյումրիում չկա երկրորդական ու երրորդական փողոց: Տանկադռոմներ են, առանց էն էլ աշխատած փողերը կուտանք ավտոյի մասեր առնելու, էլ մենք փող չունինք Սերժին տալու: Թող հեռու խաղան մեզանից»,- Lragir.am-ի փոխանցմամբ ասել է բողոքի ակցիային մասնակից վարորդ 64-ամյա Սերյոժա Ավետիսյանը:
«Ես երեք երեխա կպահեմ, ժամերով կանգնում եմ 500-1000 դրամ է աշխատածս: Ես էդ գումարով տուն հաց տանիմ, թե տամ իրանց: Սաղս բանկերում վարկեր ունենք, սաղիս քցել են վարկերի տակ, առանց էն էլ աշխատածներս իրանց ենք տալիս, էլ մեզանից ի՞նչ են ուզում: Թող չհամարձակվեն որեւէ մեկի, որեւէ վարորդի խաթրին կպնին ու պահանջեն, որ հաշվիչ դնենք: Իրանց բիզնեսը կզարգացնե՞ն: Տեսնիս ո՞ր օլիգարխն է խոշոր խմբաքանակի հաշվիչ բերել ու գուզե մեր վրա ծախե: Չի ստացվի, նախապես ասում ենք»,- հավելել է մեկ այլ վարորդ:
Վարորդների մի մասին այսօր ընդունել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա լսել է մարդկանց դժգոհությունը եւ խոստացել հարցը բարձրաձայնել, զրուցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ, ներկայացնել խնդիրը, միեւնույն ժամանակ հանդիպում կազմակերպել տաքսու վարորդների եւ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչների միջեւ:
Վարորդները համաձայնվել են սպասել մինչեւ երկուշաբթի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT