Երևան
12 °C
Նոյեմբերի 19-ի երեկոյան Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում կազմակերպված ծննդյան տոնի արարողությունն ուղեկցվել է փուչիկի պայթյունով:
Երեխաներից մեկը՝ 10-ամյա Արեգը, դեմքի ու պարանոցի շրջանում ստացել է առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներ: Արեգի հորեղբայր Նաիրի Բարսեղյանը երեկ մեր զրույցում պատմեց. «Մեր երեխաները հյուր էին հրավիրված. «Չաո բամբինո» մանկական սրճարանում ծննդյան տարեդարձ էր: Ժամը 20-ի սահմաններում փուչիկները, որոնք իմ կարծիքով պետք է լիցքավորված լինեին հելիում գազով, բայց լցված են եղել սովորական մեքենայի պրոպան-բութան, թե պրոպան-մեթան գազով, այրվել են, ու երեխաները ստացել են վնասվածք: Ավելի շատ եղբորս տղան է վնասվել, առաջին-երկրորդ կարգի այրվածքներ է ստացել: Մնացած երկու երեխաները թեթեւ այրվածքներով են՝ մազերի խանձվածք եւ այլն»: Երեխային տեղափոխել են «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղից էլ շտապ օգնության մեքենայով ուղարկել են այրվածքաբանության հանրապետական կենտրոն: Անհրաժեշտ բուժօգնությունն այստեղ ստանալուց, այրվածքները մշակվելուց հետո փոքրիկին տուն են տարել: Նաիրի Բարսեղյանի փոխանցմամբ, սրահի՝ փուչիկներով ձեւավորումը եղել է սրճարանինը, եւ դրանք բերված չեն եղել դրսից:
«Չաո բամբինո» սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը, իր հերթին, վստահեցրեց, որ իրենք այդ փուչիկները ձեռք են բերել այլ կազմակերպությունից եւ չէին կարող իմանալ՝ դրանք ինչով են լիցքավորված: «Պարզապես եղել է խնդիր, որը պետք է չլիներ, բայց մեր մեղավորությունը, ճիշտն ասած, ես այստեղ չեմ տեսնում»,- ասաց նա: Հարությունյանի փոխանցմամբ, սրճարանին ծառայություն առաջարկած կազմակերպությունն իրեն անվանել է «Փուչիկների աշխարհ» ու նաեւ ցույց է տվել հելիում գազով լիցքավորելու իրավունքը հավաստող փաստաթուղթ: Իրենք համարել են, որ տոնական միջոցառումն իրականացնելու համար ձեռք են բերել հելիումով լիցքավորված փուչիկներ եւ վճարել են համարժեք: Այսինքն՝ թանկ: «Չաո բամբինոյի» տնօրենը նաեւ հայտարարեց, որ այսուհետ սրճարանում գազով փուչիկներ չեն լինի: Ասաց, որ գրություն են փակցնելու սրճարանի պատին այն մասին, որ արգելվում է ներս տանել ցանկացած տիպի գազով փուչիկներ, որովհետեւ, ըստ նրա, հաճախ է պատահում, որ այցելուները դրանք իրենց հետ բերում են դրսից: Գրիշա Հարությունյանը, ի դեպ, տարակուսանք հայտնեց, որ բողոքներ ու դժգոհություններ են եղել, որովհետեւ, ինչպես նշեց, նույնիսկ միջադեպից հետո բոլոր հյուրերը մնացել են մինչեւ շոուի ավարտը, իսկ հեռանալիս շնորհակալություն հայտնել: «Ավելի շատ վախի մթնոլորտ էր ստեղծվել, քան առողջությանը վնաս էր հասցվել»,- ընդգծեց նա:
Մանկական սրճարանի տնօրենից, որը ցույց տվեց «Փուչիկների աշխարհ» կազմակերպության այցեքարտը, որտեղ միայն հեռախոսահամարներ կային, հետաքրքրվեցինք, թե իրենց կասկածելի չի՞ թվացել, որ որեւէ հասցե այնտեղ նշված չէ: «Դա մեր իրավասությունների մեջ չի մտնում, որպեսզի մենք իրավաբանորեն ճշտենք, նոր հետը աշխատենք»,- պատասխանեց նա:
Բայց որքան էլ սրճարանի տնօրինությանը փոխանցված այցեքարտի վրա ոչ մի հասցե չի նշվում, «Չաո բամբինոյում» գիտեն՝ որտեղ է աշխատում իրենց մատակարարը: Խոսքը Լեփսիուսի փողոցի բնակելի շենքերից մեկի մասին է: Այցելելով նշված հասցե՝ մեզ դիմավորեց «Փուչիկների աշխարհի» տնօրեն ներկայացած Արթուրի մայրը՝ վստահեցնելով, թե ինքը գաղափար անգամ չունի, որ որդին փուչիկներ է լիցքավորում: Նա, ըստ կնոջ, աշխատում է որպես տաքսու վարորդ: Տիկինն առաջարկեց մտնել բնակարան ու համոզվել, որ այնտեղ չկա փուչիկներ լիցքավորելու ոչ մի հարմարություն: Բացեց նաեւ ավտոտնակի դուռը, որտեղ, ըստ որդու, ինքը լիցքավորել է փուչիկները: Ավտոտնակում նույնպես կատարվող այդօրինակ աշխատանքի մասին վկայություններ չկային: Ինքը՝ Արթուրը, հեռախոսազանգին պատասխանելով, սկզբում չցանկացավ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, հետո նրա հետ կապ հաստատելը դարձավ անհնար: Իմիջիայլոց, նրա ընտանիքը ապրում էր նկատելիորեն ոչ այնքան բարվոք բնակարանային ու կենցաղային պայմաններում:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին, որ կատարվածի առիթով նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանությունում, սակայն, տրամադրվածություն էր նկատվում, որ կատարվածը մի լուրջ բան չէ՝ առանձնապես ուշադրության արժանի: Իսկ այդ տպավորությունները հաստատվում են նրանով, որ երեկ դեռեւս իրավապահներից եւ ոչ մեկը չէր այցելել դեպքի վայր:
Եւ եթե 2012-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների զանգվածային պայթյունից հետո որոշ լավատեսների կարող էր թվալ, թե խնդրին պատշաճ ուշադրություն է դարձվում ու այլեւս հազիվ թե Հայաստանում այդպիսի դեպքեր գրանցվեն, փորձը ցույց է տալիս, որ այսրոպեական նյութական շահը միշտ խցկվում, հայտնվում է առաջին տեղում: Հելիումը, ինչպես հայտնի է, պայթյունավտանգ չէ եւ շատ ավելի թանկ է, քան գազի մյուս տեսակները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT