Երևան
12 °C
Երեկ վաղ առավոտյան, Թումանյան 35 հասցեում գտնվող բնակարանի մուտքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է ՊԵ նախկին նախարար, ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ Պողոսյանը բացել է իր բնակարանի դուռը: Հետագայում պարզվել է, որ Պողոսյանենց բնակարանի դռան բռնակին նռնակ է հարմարեցված եղել: Պողոսյանին հիվանդանոց է տեղափոխել նրա վարորդը՝ կնոջ եւ որդու ուղեկցությամբ: Ստացած վերքերից, սակայն, Գ. Պողոսյանը հիվանդանոցում մահացել է: Բեկորային վնասվածքներ է ստացել նաեւ նրա որդին՝ Խաչատուր Պողոսյանը: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինչեւէ, հայաստանցիները ականատես են լինում եւս մեկ աղմկոտ սպանության: Չնայած, արդեն իսկ վարկածներ են հնչում, թե մահափորձը կարող էր ուղղված լինել ոչ թե Գ. Պողոսյանի, այլ նրա որդու դեմ: Նկատենք միայն, որ մարդասպանը չէր կարող հաշվի չառնել, որ դուռը կարող էր բացել Պողոսյանների ընտանիքի ցանկացած անդամ: Հիշեցնենք նաեւ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո սա առաջին աղմկոտ սպանությունն է Հայաստանում:
Ինչպես միշտ է պատահում նման դեպքերում, իրավապահ մարմինների տարածած տեղեկատվությունը այլ մանրամասներ չի պարունակում, եւ տեղի ունեցածի ընդհանրական պատկերը ստիպված ենք կառուցել ոչ պաշտոնական տեղեկությունների հիման վրա: Ըստ այդ տեղեկությունների, ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, օգտագործել է «ԷՖ-1» տեսակի մարտական նռնակ: Այդ մասին է վկայում դեպքի վայրում մեր գտած բեկորը: Նռնակը օղակը քաշած վիճակում դրված է եղել բռնակի եւ դռան արանքում: Դռան բռնակը ներքեւ իջեցնելուն պես նռնակը ընկել է ներքեւ եւ գլորվելով դեպի դուրս բացվող դռնից մոտ 60 սանտիմետր հեռավորության վրա՝ մի քանի վայրկյան անց պայթել: Այդ ժամանակ տանը եղել են Գ.Պողոսյանը, նրա կինն ու որդին: Պայթյունի պահին Գագիկ Պողոսյանը գտնվել է շեմի վրա, որդին՝ նրանից քիչ ետ, կինը՝ սենյակում: Ուշագրավ է Պողոսյանների ընտանիքի հետ մտերիմ մի կնոջ պատմածը: Վերջինիս ասելով, երբ Գ.Պողոսյանը աշխատանքի գնալու սովորական ժամին մոտեցել է դռանն ու ներքեւ իջեցրել բռնակը, լսվել է պայթյունի նմանվող ուժեղ ձայն: Դա, հավանաբար, եղել է գետնին ընկնող նռնակի ձայնը: Ձայնը լսել է նաեւ հորը աշխատանքի ճանապարհող Խաչատուրը եւ փորձել հորը կանգնեցնել: Գագիկ Պողոսյանը, այդուհանդերձ, բացել է դուռը, եւ այդ պահին էլ տեղի է ունեցել պայթյունը: Բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած Գ.Պողոսյանը գիտակցությունը չի կորցրել եւ «Ինձ տեղ հասցրեք» ասելով՝ փորձել է իջնել աստիճաններով: Գիտակցությունը նա կորցրել է աստիճանների վրա: Գ.Պողոսյանը հիվանդանոց է տեղափոխվել իր ծառայողական մեքենայով, որը այդ պահին կանգնած է եղել շենքի մուտքի մոտ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Գագիկ Պողոսյանի մահվան պատճառը եղել է գլխի խոր վնասվածքը:
Առայժմ անհայտ է, թե երբ է գործել ահաբեկիչը՝ գիշերը, թե առավոտյան: Բնակարանի մուտքի անցուդարձին հետեւող տեսախցիկը, որի մոնիտորը տեղադրված է Պողոսյանների բնակարանում, որեւէ բան չի ֆիքսել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այն անջատված է եղել: Այս փաստը, թերեւս, խոսում է այն մասին, որ Գագիկ Պողոսյանը որեւէ սպառնալիք չի ստացել, կամ եթե սպառնալիքներ եղել են, ապա դրանց լուրջ չի վերաբերվել: Ընտանիքի մտերիմները հերքեցին այն լուրերը, թե Գ.Պողոսյանը դիմել է համապատասխան մարմիններին՝ իրեն թիկնապահ տրամադրելու խնդրանքով: Պետեկամուտների նախարարի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո նա հրաժարվել էր թիկնապահների ծառայությունից:
Նկատենք, որ Գագիկ Պողոսյանի դեմ իրականացրած այս ահաբեկչությունը իր բնույթով նորություն է: Խնդիրն այն է, որ ահաբեկիչը ոչ մի կերպ չէր կարող կանխատեսել, թե ով կբացի դուռը՝ Գ.Պողոսյա՞նը, նրա կի՞նը, թե՞ որդին: Պողոսյանների ընտանիքի մտերիմներից մեկի հավաստմամբ, առաջինը սովորաբար դուռը բացում է երրորդ կուրսի ուսանող Խաչատուր Պողոսյանը, որը 8:30-ին գնում է դասի՝ համալսարան: Ահաբեկիչը չէր կարող կանխագուշակել նաեւ, որ 4 հարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող բնակարանի դռան բռնակին դրած նռնակը չի նկատի շենքի բնակիչներից եւ ոչ ոք: Ավելացնենք, որ Գագիկ Պողոսյանը անցած կիրակի՝ սեպտեմբերի 9-ին նշեց իր 49 ամյակը: Ըսկ ընդամենը 11 օր անց՝ սեպտեմբերի 22-ին տեղի էր ունենալու Խաչատուր Պողոսյանի հարսանիքը: Վերջինս նոյեմբերի 12-ին դառնում է 20 տարեկան:
Հ.Գ. Կառավարությունից առայժմ հրաժարվեցին տեղեկացնել, թե վերջին շրջանում որտեղ էր ստուգումներ իրականացնում Գ. Պողոսյանի ղեկավարած վերահսկողական ծառայությունը: Մեզ հայտնի է միայն երկու գերատեսչություն՝ բնապահպանության եւ ՊԳԿ նախարարությունները: Ասենք նաեւ, որ դեպքի կապակցությամբ հարուցված գործի նախաքննությունը վարում է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿ գործերի բաժինը:
Հայկ Գեվորգյան
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2001 թվականի սեպտեմբերի 12-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT