ՀԻՄԱ՝ ՏԱՆԻՔ ՈՒՆԵ՞Ս, ԹԵ՞ ՉՈՒՆԵՍ

03/08/2013 schedule08:15


Տասնհինգ տաքսու վարորդների` ճանապարհային ոստիկանության կողմից տասնյակ հազարավոր դրամների տուգանք է նշանակվել ավտոմեքենան ապօրինի կայանելու համար: Վարորդները պնդում են, որ այդ տարածքում կայանելու թույլտվությունն իրենց բանավոր կերպով տվել է Հենրիկ Նավասարդյանը, այնինչ ստացվում է, որ իրենց հանդեպ խարդախություն է եղել:

Ըստ վարորդների` պատմությունը հետեւյալն է: Ավելի քան երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը մի քանի մետր տեղափոխել է «Այրարատ» տոնավաճառի դիմացի մայթին` «Քուին բուրգերի» մոտ տեղակայված հասարակական տրանսպորտի կանգառը: Դրա հետ կապված, այդ տարածքում աշխատող տաքսիստներին եւս առաջարկել են մի փոքր տեղափոխել մեքենաների կայանատեղին: Հենրիկ Նավասարդյանն իր մի քանի գործընկերների հետ այցելել է տարածք եւ վարորդներին առաջարկել կանգառի երկու կողմերում` «Քուին բուրգերից» քիչ ներքեւ եւ դեպի դատարանի շենք, կայանել: «Մեզ ասացին` ձեզ ոչ մի «ԳԱԻ» նեղություն չի տա: Մի քսան վարորդի դիմաց իրենք խոստացան, որ խնդիր չենք ունենա»,- մեր զրույցում ասաց վարորդներից մեկը: Մեկ-երկու ամիս ոչ մի խնդիր չի եղել: Երրորդ ամսում արդեն վարորդները 5000-ական դրամ տուգանքների մասին ծանուցում են ստացել. ճանապարհային ոստիկանությունն այդ կայանումը համարել է անօրինական, տեսախցիկը օրվա մեջ նույն մեքենային մի քանի անգամ արձանագրել է կանոնների խախտում իրականացնելիս: Ըստ վարորդների, կայանատեղիում առկա է կայանումն արգելող նշան: Սակայն Նավասարդյանը վստահեցրել է, որ շուտով նշանը հանելու են: ՃՈ-ից էլ հայտնել են, որ եթե տրանսպորտի վարչությունը տեղադրած լիներ տաքսու կայանումը թույլատրող նշան, ապա իրենք տուգանքները չեղյալ կհամարեին: Վարորդները կարծում են, որ իրենց խաբել են` կանգառի տարածքը «մաքրելու» համար: «Մենք գտնում ենք, որ էս ամեն ինչի մեջ խարդախություն կա: Իրենք եկան մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, թե` ձեզ չեն նկարի, ձեզ ոչ մի պետավտոտեսուչ բան չի ասի: Գնացինք կանգնեցինք, հոպ-ստոպ` տուգանքն եկավ: Հիմա էդ 5000 դրամները, 1 հատ չի, 2 հատ չի, ո՞վ ա վճարելու: Մարդ կա 6 հատ ունի, մեկը` 7 հատ, 12 հատ տուգանք ունեցող կա: Ու էսպես` 15 մեքենա»,- պատմեց վարորդը, որը խնդրեց չհրապարակել իր անունը: Երբ տաքսիստները փորձել են ՃՈ-ից պարզել, թե ինչու են տուգանվում, այնտեղ պատասխանել են` սա դեռ ինչ է, ծանուցումների կեսը դեռ «ճանապարհին» է:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը մեզ հետ զրույցում իրեն անտեղյակի նման պահեց: «Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը»,-ասաց Նավասարդյանը: Փորձեցինք ներկայացնել խնդիրը: Պաշտոնյան միանգամից ընդհատեց պատմությունը, թե`«էդպես միք ներկայացնի», ակամա ցույց տալով, որ խնդիրն իրեն ծանոթ է: «Ոչ մի բան չենք ակտավորում, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Իրենք կդիմեն մեզ, մենք կպատասխանենք, երբ որ չի բավարարի` հարցազրույց կտանք»,-ասաց Նավասարդյանը, որը պնդեց, թե մոտ երկու ամիս ոչ մեկի չի հանդիպել: Իսկ 2,5 ամիս առա՞ջ` հարցրինք: «Ես խնդրում եմ ինձ հեռախոսով ոչ մի բան մի հարցրեք: Դուք գրեք, ես գրավոր կպատասխանեմ»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:

- Պարոն Նավասարդյան, սա ձեր անձի շուրջ բարձրացած երկրորդ աղմուկն է: Քաղաքացիները պահանջում են ձեր հրաժարականը: Հրաժարական տալու՞ եք:
- Ես չեմ ուզում ձեր հարցերին պատասխանել, որովհետեւ ամեն ինչ մենք պատասխանել ենք, եւ երեկ էլ քաղաքապետը պատասխանել է:

- Ասում են, որ դուք «վերեւում» աջակցություն ունեք, այդ պատճառով հրաժարական չեք տալիս:
- Ոչ մի ավելորդ հարց: Գրեք պաշտոնական, ես ձեզ պաշտոնական կասեմ:

- Դուք «տանիք» ունե՞ք:
- Ես հիմա զբաղված եմ, բայց էնքան երկար եք հարցեր տալիս:

Այս խոսքերից հետո Նավասարդյանն անջատեց հեռախոսն ու անհասանելի դարձավ:

Երեկ տաքսու վարորդները մի պահ միացան քաղաքապետարանի մոտ նստացույց անող քաղաքացիներին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարորդներին խոստացավ միջնորդ հանդիսանալ, որպեսզի կողմերը քննարկեն հարցը: Նա վարորդների հետ պայմանավորվեց, որ այսօր հանդիպեն ՃՈ Երեւան քաղաքի վարչությունում՝ խնդիրը պարզաբանելու։ Տաքսիստները մեր զրույցում հույս հայտնեցին, որ հարցին լուծում կտրվի: Հակառակ դեպքում, եթե այսօր խնդիրը չլուծվի, մտադիր են կանգնել իրենց նախկին կայանատեղիում, որն այժմ ավտոբուսների կանգառ է, խոչընդոտելով հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Գագիկ Աղբալյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1246 դիտում

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին

ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ

Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ

Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն

Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին

Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան

Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա

«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ

Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ