Երևան
12 °C
Վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տաքսու վարորդին եւ դիմել փախուստի: Այս մասին երեկ ահազանգեցին Սայաթ-Նովա պողոտայում բնակվող բնակիչները, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան իրենց անունները հրապարակել: Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ անծանոթ երիտասարդը միջադեպի նախորդ օրը նստել է տաքսի եւ ուղեվարձը չվճարելով գնացել է` ասելով, թե հեսա կգամ ու չի եկել: «Որ չտեսա Սամվելին (նկատի ունի տաքսու վարորդին) են խփել, ամբողջ գլուխը բացված արյունը հոսում ա, ահավոր էր: Շտապ օգնությունը եկավ տարավ հիվանդանոց, չորս կար տվեցին գլխին, ոստիկաններն էլ էին եկել, տարածքը փակեցին ու սկսեցին փնտրտուքի մեջ ընկնել, բակերով նայում էին, ման եկան, էլի ման եկան, չգտան, գնացին: Եթե ոստիկանները ձեռնամուխ լինեին, կկարողանային հաստատ գտնել, բայց փաստը էն ա, որ էդ տղեն հիմա ազատության մեջ ա»,- մեզ հետ զրույցում ասաց Սայաթ-Նովա պողոտայում բնակվող բնակիչներից մեկը: Զրուցեցինք նաեւ տաքսու վարորդի` Սամվել Աբրահամյանի հետ, ով մեզ ներկայացրեց միջադեպի մանրամասները: «Մայիսի 19-ին, առավոտ ժամը 11:00-ի սահմաններում, ինձ կանգնեցրեց այդ երիտասարդը, թե գնում ենք «Տաշիր» առեւտրի կենտրոն, ասեցի` խնդիր չկա, գնացինք «Տաշիր» հասանք ու ինքը պետք ա իջներ, հետո փոշմանեց, ասեց գնում ենք Լամբադա մոստի կողմ: Ինքը ճանապարհներ ցույց էր տալիս ձեռքով, չէր խոսում, տարօրինակ երիտասարդ էր: Լամբադա մոստից դեպի Զեյթուն գնացող ճանապարհից շրջվեցինք աջ ու ինձ ասեց կանգնի, իջավ մեքենայից, ասեց, թե սպասի կգամ ու փողոցը անցավ գնաց, մի կես ժամ սպասեցի, չեկավ, գնացի դեպի ռայկոմ, տեսա մի տղայի հետ կանգնած զրուցում ա, մեքենայիս պատուհանը իջացրի, ասի ընկեր ջան, գնալու ենք, թե չէ, ինձ ասեց, թե գնա մի 50 մետր վերեւ ու ինձ սպասի: 10-15 րոպե սպասելուց հետո որոշեցի մեքենայից իջնեմ ու գնամ ասեմ` եթե գնալու ենք գնանք, գնացի տեսա էլ չկա, թե ուր գնացին, էլ չիմացա»,- մեզ հետ զրույցում պատմեց Սամվել Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ հաջորդ օրը` մայիսի 20-ին, կեսօրին` ժամը 12:00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայում տեսել է այդ երիտասարդին եւ մոտենալով ասել, որ ուղեվարձի գումարը վճարի. «Մոտեցա ասեցի, քեզ էդքան ֆռացրի, մոտ 2000 դրամ փող կազմեց, փողս չտվեցիր, խոսքերիս ոչ մի կարեւորություն չտվեց, մեքենայիս հետեւից ֆռաց անցավ փողոցի մյուս կողմը, ձախ կողմի պատուհանս իջացրի ասի` ապեր ես քո հետ եմ, մի րոպե արի ու կարծես ես իրան մի անպատիվ խոսք ասեցի, գրպանից մի բան հանելով եկավ վրես, չհասցրեցի պատուհանս փակեմ, դուռը բացեց ու հարվածեց, ես գլուխս կախեցի, որ դեմքիս չկպնի, երբ գլուխս կռացրեցի, ինչ-որ բութ երկաթի կտորով, երեւի դանակ կլիներ, մի քանի անգամ խփեց գլխիս, արյունը որ լցվեց աչքերիս, էլ չտեսա, որ կողմ փախավ: Էդ պահին ոստիկանության մեքենան էր անցնում, ձեռքով կանգնացրի ու եկան օգնեցին»,- ասաց տաքսու վարորդը: Նա պատմեց նաեւ, որ իրեն տարել են Համալսարանական կլինիկական 1-ին հիվանդանոց եւ գլխին վեց կար դնելուց հետո ոստիկանները տարել են Կենտրոնի ոստիկանություն: «Ոստիկանությունում քննեցին, ցուցմունք գրեցի ու ասեցին` դու ազատ ես, թե հետո ինչ պիտի անեն, ոնց պիտի անեն` արդեն 10 օր ա անցել ոչ մի նորություն չկա, թե ոնց պիտի լինի, ոչ մի բան չգիտեմ: Ես մինչեւ չիմանամ, որ էդ տղեն ձերբակալված ա, չեմ կարող հանգիստ լինել, ոնց կարող եմ հանգիստ լինել, դրանից հետո կարող ա գա մեքենաս ջարդի, գա նորից վնաս տա ինձ, ես ինչ իմանամ մենք անապահով երկրում ենք ապրում, հանգիստ չենք, քաղաքում ոստիկաններն էլ որ ման են գալիս, ուղղակի քաղաքին տեսք տալու համար ա»,- նշեց Սամվել Աբրահամյանը: Վերջինիս խոսքով, միջադեպից երկու օր հետո մի քանի անգամ տեսել է իրեն հարվածող երիտասարդին եւ զանգահարելով ոստիկանություն հայտնել է, որ այդ տղան ազատության մեջ է, վերջիններս էլ ի պատասխան ասել են, որ կզբաղվեն, դեռ փնտրում են . «Մի անգամ էդ տղուն տեսել եմ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում, մի անգամ Սայաթ-Նովա- Աբովյան խաչմերուկում, զանգել եմ ոստիկանություն ասել, որ էդ տղեն ազատության մեջ ման ա գալիս, ուզում եք գա էս անգամ ուրիշ ձեւ խփի: Ես վախենում եմ, միամիտ չգա էս անգամ դանակը փորս մտցնի, չէ որ ինձ արդեն ճանաչում ա, ես ինչի պիտի էս երկրում ինձ անապահով զգամ ու փախնեմ գնամ ստեղից: Ինձ ոստիկանությունից ասում են` ման ենք գալիս, ոնց եք ման գալիս, ես գիտեմ ինքը որտեղ ա ապրում, ում տղեն ա, իսկ դուք դեռ չգիտե՞ք»,-զայրացած պատմում էր տաքսու վարորդը: Նա ասաց, որ 15 տարի Ռուսաստանում է ապրել եւ ոչ մի նման խնդիր չի ունեցել, բայց արդեն երկու ամիս է ինչ Հայաստանում է ու արդեն նման միջադեպ է տեղի ունեցել իր հետ:
Երեկ ոստիկանությունից հետաքրքրվեցինք այս դեպքի մասին: Մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակում է գտնվում տաքսու վարորդին մարմնական ծանր վնասվածք հասցնող երիտասարդը եւ արդյո՞ք դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը խոստացավ պատասխանել այսօր:
Տաթեւ Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT