ԲՀԿ-ի ակցիան տապալել է

29/03/2013 schedule09:01

Տաքսիստների կազմակերպած ցույցին ներկա էին Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը: Սակայն, երբ Գագիկ Բեգլարյանը զրուցում էր «Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի հետ, ԲՀԿ պատգամավորները առանց տաքսու վարորդներին մոտենալու` գնացին: Այս կապակցությամբ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն ու իր գործընկերները եկել են անակնկալի, քանի որ տաքսիստների իսկ հրավերով պետք է կայանար ԲՀԿ պատգամավորական խմբակցության պատգամավորների հանդիպումը տաքսիստների հետ: «Մինչ մեր ժամանումը հանդիպումն արդեն սկսվել էր, բայց ոչ թե մեր, այլ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, եւ մենք նպատակահարմար չգտանք միանալ այդ քննարկումներին, քանի որ ակցիայի կազմակերպիչները բազմաթիվ անգամ դիմել էին մեր խմբակցությանը` նման հանդիպում կազմակերպելու խնդրանքով եւ նախապես պայմանավորվել էին հանդիպել մեր պատգամավորների հետ: Հիշեցնեմ նաեւ, որ տաքսիստների հասարակական նախաձեռնության ղեկավարները օրերս հանդիպել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ու այլ պատգամավորների հետ, եւ ԲՀԿ-ն իր պատրաստակամությունն էր հայտնել աջակցելու` նրանց խնդիրները խորհրդարանում վեր հանելու եւ լուծում տալու հարցում: Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ խոսել է ակցիայի կազմակերպիչ` «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը, ով վստահեցրել է, որ այսօրվա ակցիային հրավիրված են եղել բացառապես ԲՀԿ պատգամավորները»,-գրել է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Երեկ  Գեւորգ Դոստուրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք նամակ են գրել ՀՀ վարչապետին, որի մեջ մասնավորապես ասվում է, որ տաքսու լիցենզավորման օրենքի եւ կարգի նոր նախագիծը անհանգստություն է առաջացրել բազմաթիվ տաքսու վարորդների մոտ: «Թեեւ ներկայացվում է, որ նոր նախագիծը ավելի է պարզեցնում լիցենզավորման պրոցեսը եւ դեղին համարների վերացմամբ էժանացվում է` բանն այն է, որ նախ մեծ մասը արդեն ավել գումարի ծախսը արել է եւ երկրորդ, որը ամենակարեւորն է, այդ դեղին համարի կամ նոր առաջարկվող թղթի կտորի նպատակը դաշտը օրինականացնելն էր, որն էլ նույնիսկ դեղին համարով այս հինգ տարիների ընթացքում չի արվել: Էլ ոնց հավատանք, որ այդ թղթի կտորով կանեք, հետեւաբար խնդրում ենք` մինչ նոր նախագիծ առաջարկելը այս գործող դեղին համարների միջոցով (որը ակնհայտ  ավելի հեշտ է) դաշտը գոնե 95 տոկոս օրինականացրեք,  թող մեկուկես տարի անցնի, տեսնենք, որ կարողանում ենք օրինական դաշտը ապահովել, այդ ժամանակ նոր նախագիծ առաջարկեք»,- Դոստուրյանի փոխանցմամբ նշված է ՀՀ վարչապետին ուղղված նամակում:

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին նախ ասաց, որ կխոսի վարորդների հետ, ապա նոր լրագրողները կմոտենան, սակայն լրագրողները մոտեցան եւ վերջիններիս ներկայությամբ Բեգլարյանը լսեց տաքսիստների մտահոգությունը եւ փորձեց պարզաբանումներ տալ` ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքի պահանջների մասին: Վերջինս` Դոստուրյանի հետ զրույցում ասաց. «Էն ինչ-որ արվում է այսօր կառավարությունում, արվում է բոլորի համար: Հիմա 30 հոգի հավաքված ենք, խոսում ենք 5000-6000 ավել մարդու համար, որոնք այլ բան են պահանջում: Իրականում ՀՀ Կառավարությունը հօգուտ տաքսիստների որոշում է կայացրել ու զարմանալի է, որ դու (նկատի ունի  Դոստուրյանին) շարունակում ես այդ թեման»: Նա նաեւ հայտարարեց, թե Գեւորգ Դոստուրյանն առաջնորդվում է իր շահերով, քանի որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ հկ-ն այլեւս չի կարողանալու տաքսիստներից 5000 դրամ գանձել (խոսքը հարկային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի համար տաքսիստներին աջակցություն ցուցաբերելու դիմաց ստացվող գումարի մասին է- հեղ.), քանի որ նրանք մուծելու են միայն պետական տուրք՝ 12 հազար դրամ՝ նախկին 17 հազարի դիմաց։ Դոստուրյանն էլ ի պատասխան ասաց. «Դուք փորձում եք քողարկել պետության անգործությունը»։ «Անբարո բաներ մի խոսա, ես ոչ մի բան չեմ քողարկում։ Ես չեմ թողնի որեւէ մեկին այս մարդկանց հաշվին գումար աշխատել, դրանցից մեկը դու ես»,- բարկացած նշեց նախարարը։  Ապա դիմելով լրագրողներին` ասաց. «Հիմա իմաստը հասկացաք ինչումն է, իրանց պահանջը այս մարդկանց գումարը՝ ամսական 5000 դրամ գանձելն է,  մենք զրկել ենք էս մարդկանց բիզնեսից»,-նշեց Բեգլարյանը: Նաեւ հավելեց, որ կառավարությունը, հանելով դեղին համարանիշերը, լուծում է հենց հավասարության խնդիրը։ «Ես ընդունում եմ, որ  չորս տարի եղել եք անհավասար դաշտում, բայց մենք արդարությունը վերականգնեցինք»,-ասաց նա: Տաքսիստների գրեթե բոլոր հարցերին պատասխանելուց հետո` Բեգլարյանը հարցրեց ներկաներին. «Ես ուզում եմ լսել, իմ բացատրելուց հետո՝ լավա՞, թե՞ վատ մի հատ բարձր ասեք` լավա, արա, տղա՛ եք»։ Տաքսիստները կրկնեցին` «լավա»: «Հարգելի լրագրողներ, դուք լսեցի՞ք, որ տաքսիստներն ասում են՝ լավա»,- լրագրողներին ասաց Բեգլարյանը:

Գեւորգ Դոստուրյանը եւ մի քանի վարորդներ մեզ հետ զրույցում ասացին, որ նախարարի պարզաբանումից հետո էլ միեւնույն է չեն հավատում, որ դաշտը կկարգավորվի:

Տաթեւ Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
828 դիտում

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին

ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ

Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ

Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն

Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին

Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան

Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա

«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ

Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ