Օրենքի եւ էթիկայի խախտում

20/03/2013 schedule09:01

Դատական նիստին չէր ներկայացել սպանված Կարեն Եսայանի մոր` Անահիտ Իսկանդարյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Դատական նիստի ընթացքում դատարանը լսեց գործով չորս վկաներ` ավտոլվացման կետի պահակ Մանվել Թորոսյանին, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընկեր Արմեն Խաչատրյանին, ամբաստանյալի հարեւան Վլադիմիր Ղազարյանին եւ տաքսու վարորդ Արտաշես Զաքարյանին: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործով չկա գոնե մեկ ցուցմունք կամ ապացույց, որով կարող է հիմնավորվի Հարություն Սարգսյանի առնչությունը սպանության կատարմանը: «Այսօրվա չորս վկաներից մեկը` Արմեն Խաչատրյանը` Հարություն Սարգսյանի ընկերը, ցուցմունք էր տալիս այն մասին, որ ինքը Հարություն Սարգսյանի միջնորդությամբ ավտոմեքենա է ձեռք բերել, ընդ որում նաեւ հայտնեց, որ նախաքննության ընթացքում նա ապօրինի զրկվել է ազատությունից, իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին անօրինական կարգով, այնուհետեւ պահել են երկու օր շարունակ այնտեղ, այն բանի համար, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Հարություն Սարգսյանի հետ»,-փոխանցեց պաշտպան Լուսինե Սահակյանը: Մեր հարցերին ի պատասխան նա ասաց, որ գործով մյուս երեք վկաների ցուցմունքներով եւս հիմնավորվեց, որ նախաքննությունը կատարվում է օրենքի խախտումներով:

Անդրադառնալով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին` Սահակյանը նշեց, որ իր պաշտպանյալը իր մեղքն ընդունել է մասնակի. «Հարություն Սարգսյանին երկու հոդվածով է մեղադրանք առաջադրված` առաջինը դա սպանություն կատարելու մեջ, որով նա իրեն մեղավոր չի ճանաչում, ի սկզբանե երբեք չի ճանաչել ու հիմա էլ չի ճանաչում, իսկ 188 հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն վարելը) իրեն մեղավոր է ճանաչում»,-ասաց Լուսինեն:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այս դատական նիստերի ընթացքում կրկնվող միջադեպերը, ի պատասխան ասաց, որ այս գործով բոլոր դատական նիստերին էլ միջադեպեր լինում են. «Լարվածությունը գալիս է նրանից, որ Կարեն Եսայանի մայրը վստահ է, որ սպանություն կատարողը Հարություն Սարգսյանն է, եւ այդ վստահությունը գալիս է նրանից, որ ի սկզբանե` նախաքննության ընթացքում մամուլում հրապարակումներ եղան` իբրեւ թե Հարություն Սարգսյանը իրեն մեղավոր է ճանաչել, իբրեւ թե Հարություն Սարգսյանը տարել եւ ինչ-որ զենքի տեղ է ցույց տվել, որովհետեւ հանրապետության ոստիկանապետը հայտարարել է, որ հանցագործությունը բացահայտված է: Այսինքն` ի սկզբանե մայրը տրամադրված է, թե իբր հանցագործություն կատարողներից մեկը ( իր դիրքորոշումն այն էր, որ մի խումբ անձինք են սպանություն կատարել) Հարություն Սարգսյանն է»,-պատասխանեց Լուսինե Սահակյանը: Ինչպես նաեւ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպանն ասաց, որ քանի որ քրեական գործում ընդհանրապես ոչ մի ապացույց չկա, որ Սարգսյանը սպանություն է կատարել, ինչպես մեղադրողները, այնպես էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պարբերաբար աշխատում են ստեղծել այնպիսի տպավորություն, իբրեւ թե իրենք ունեն բազմաթիվ ապացույցներ, բազմաթիվ ցուցմունքներ եւ պարբերաբար երկար հարցեր են տալիս վկաներին` եւ այն վկաներին, որոնք ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն քրեական գործի հետ, որովհետեւ քրեական գործով մեկ ապացույց գոյություն չունի, որով կհիմնավորվի, որ Հարություն Սարգսյանը սպանության հետ առնչություն ունի: «Ըստ այդմ, քանի որ նրանք թույլ են տալիս քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ, բացի դրանից էթիկայի կոպիտ խախտումներ, դատարանում ստեղծվում է լարված իրավիճակ, որովհետեւ պաշտպանական կողմը փորձում է նրանց բերել քրեական դատավարության դաշտ, այսինքն` որպեսզի նրանք գործեն օրենքով սահմանված կարգով»,-հավելեց պաշտպան Սահակյանը: Հարցին, թե այս լարված իրավիճակում ի՞նչպիսին է դատավոր Սարոյանի պահվածքը, պատասխանեց հետեւյալ կերպ. «Դատարանում չի պահպանվում դատական նիստի կարգը, որպեսզի դատավարության մասնակիցները կարողանան օրենքով սահմանված կարգով իրենց լիազորությունները նորմալ իրականացնել»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր` ժամը 12:00-ին:

Տաթեւ Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1014 դիտում

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին

ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ

Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ

Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն

Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին

Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան

Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա

«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ

Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ