Երևան
12 °C
Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կապ ունի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձանց հետ, վերջիններս աշխատել են Սեդրակյանի մոտ: Ինքը՝ Սեդրակյանը, նախօրեին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ իրեն են մեղադրում Հայրիկյանի մահափորձի մեջ: Երեկ ասուլիսի ժամանակ էպոսագետը այս առնչությամբ ասաց, որ առայժմ պաշտոնապես պետությունը իրեն ոչ մի բանում չի մեղադրում. «Խորապես վստահ եմ, որ կմեղադրի ընտրությունների ավարտից հետո, երբ արդեն գրած կլինեն իրենց ցանկալի թվերը, գործընթացները կավարտվեն, միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից, երբ որ քաղաքական գործընթացները կավարտվեն, իշխանությունները հստակ կներկայացնեն մեղադրանք եւ փետրվարի 22-23 ինձ կձերբակալեն»,- ասաց Սեդրակյանը: Սեդրակյանի խոսքով՝ իրականում ձերբակալվածները շատ խոցելի եւ կառավարելի անձինք են: Նա չգիտի, արդյո՞ք նրանք կրակել են Հայրիկյանի վրա, թե ոչ, բայց վստահ է, որ հստակ օգտագործվում են իր դեմ: «Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք թե թմրանյութի ազդեցության տակ, թե պարտադրանքի տակ վաղը, մյուս օրը այնպիսի հայտարարություններ կանեն, որ այս գործընթացներն ուղղվեն իմ դեմ»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց` Խաչիկի կինը Քանաքեռում, բոլոր հարեւաններին, տաքսու վարորդներին հայտարարել է, թե Վարդան Սեդրակյանն ունի պատժիչ ջոկատներ եւ իր ամուսնուն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար:
Էպոսագետը նաեւ հիմնավորեց, թե ինչու են հենց այս երկու հոգուն «գտել». « Մեկը թմրամոլ է, արդեն դրանով ամեն ինչ ասված է, եւ ազատազրկված է եղել թմրանյութերի վաճառքի համար: Ինչ վերաբերվում է Սամվելին, նրա ավագ եղբայրը գտնվում է բանտում: Դեռ դատավճիռը չի եղել, բայց ըստ մեղադրանքի, հարուստ մարդու տուն է թալանել: Նույնիսկ մտածում եմ, որ մի օր էլ կգրեն, որ այդ խումբն էլ եմ ես կազմակերպել: Ուզում եմ ասել, որ այս մարդիկ սարսափելի խոցելի են եղել ու սարսափելի կառավարելի, նրանց չգիտեմ ինչ-ինչ խոստումների համար, այս ծրագիրն են իրականացրել: Ինչպես ասում են, այս ամեն ինչը շատ ավելի ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»,- նշեց Վարդան Սեդրակյանը: Վերջինս տարօրինակ համարեց նաեւ այն փաստը, որ նախաքննող մարմինը հայտարարել է, թե «Նագան» ատրճանակը գտել են կնոջ պահած տեղից:
«Ստացվում է, ամուսինը գնում է, մարդ է սպանում, գալիս է տուն, ատրճանակը տալիս է կնոջն ու ասում. «Տար պահի»: Նրա կինը Քանաքեռում պատմում է, որ ԱԱԾ-ից իրեն զանգել են, հեռախոսը տվել է ամուսնուն, նա էլ հեռախոսով գոռացել է կնոջ վրա, թե` գնա պարկուճները բեր էս ինչ ծանոթի տնից: Հետո կինը գնում, բերում է: Ամբողջ Քանաքեռը դա է խոսում»,-պատմեց էպոսագետը: Վերջինս կանխատեսեց նաեւ, որ առաջիկայում հեռախոսային զրույցներ էլ ի հայտ կգան. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա տեխնիկան թույլ է տալիս ցանկացած մարդու ձայնի տեմբրին եւ ինտոնացիային տալ համապատասխան ծրագիր, համոզված եմ, որ լինելու է նաեւ այդ տարբերակը»,- ասաց Վարդան Սեդրակյանը՝ ակնարկելով, որ իր եւ երկու ձերբակալվածների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն ի հայտ կգա: Լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կա նաեւ երրորդ ձերբակալվածը` էպոսագետ Վարդան Սեդրակյանի աները: Yerkir.am-ին տված պարզաբանման մեջ Սեդրակյանը հերքել էր այդ տեղեկատվությունը: Երրորդ անձի ձերբակալության մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:
Երեկ զրուցեցինք Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվածներից մեկի` Սամվել Արամայիսի Հարությունյանի մոր` տիկին Ռոզայի հետ, որը ասաց, որ իր տղան աշխատել է Սեդրակյանի տանը. «Մետլախ, կաֆել անող ա, շինարարական գործեր ա արել, ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ: Երկու տարի ա իրա մոտ (Վարդան Սեդրակյանի) ա աշխատում, սկզբից էս տունն էր սարքում (նույն փողոցի վրա գտնվող-հեղ.), հետո, ամառանոց ունի Վարդանը Եղվարդում, էդ էին սարքում: Սամվելը շատ խելոք ա, ես կյանքում չեմ հավատա, որ իմ տղեն էդ բանը արած լինի, աբսուրդ ա ուղղակի, կյանքում մրջյուն չի տրորել, չգիտեմ ինչ եղավ, ոնց ստացվեց»,- նշեց Սամվելի մայրը: Հարցին, թե ի՞նչ կապ կարող էր ունենալ Սամվելը Հայրիկյանի հետ, ասաց. «Աշխատում էր գլուխը կախ, գալիս էր տուն, քաղաքական գործերի եւ Հայրիկյանի հետ ընդհանրապես, որեւէ կապ չի ունեցել, իր շինարարական աշխատանքին ա եղել, ուրիշ ոչինչ»,- պատմեց մայրը: Նա նաեւ նշեց, որ իրենց տանից ոչ մի ապացույց չեն գտել` ոչ ատրճանակ, ոչ գումար, միայն նոթբուքն են տարել եւ մի քանի հեռախոսահամարներ: ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված, 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը գտնվում է Երեւան քաղաքում` ոչ լեգալ կարգավիճակում: Հարցին, թե ինչու՞ է Սամվել Հարությունյանը ապրում ոչ լեգալ կարգավիճակում, մայրը` Ռոզան, շատ զարմացավ եւ ասաց, որ Սամվելն ունի անձը հաստատող փաստաթուղթ. «Ինքը էստեղ ծնվել ա, էստեղ գրանցված ա, ոնց կարող ա անլեգալ լինի: Հայաստանից դուրս մի 16-17 տարի առաջ ա եղել, հետո եկել ա, արդեն էլ ոչ մի անգամ չի գնացել»:
Ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրից տեղեկացանք, որ Սամվելը Հարությունյանը հաշվառված է Զ. Քանաքեռցու փողոց, 57 տանը:
Երեկ ԱԱԾ-ի մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանից փորձեցինք ճշտել, թե ինչու՞ է հաղորդագրության մեջ գրված, թե Սամվել Հարությունյանը գտնվում է ոչ լեգալ կարգավիճակում, այն դեպքում, որ նա գրանցված է Զ. Քանաքեռցու փողոց, 57 տանը: Բաղրամյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:
Տաթեւ Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT