ՃՈ-ում սրբեր են աշխատում

09/01/2013 schedule08:55

Նա նաեւ նշել էր, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի վարորդների պատճառով ուղեւորները չեն տուժի, քանի որ նրանց ապահով տեղ կհասցնի ճանապարհային ոստիկանը` վարորդի փոխարեն վարելով մեքենան: Երեկ մեր հարցման ընթացքում քաղաքացիներից ոչ մի բողոք չլսեցինք, իսկ տաքսու վարորդները վկայում էին, որ թեեւ մինչ Ամանորը ՃՈ-ն ասում էր, որ  տոնական օրերին ավելի ակտիվ պետք է աշխատեն ու կրկնապատկեն ծառայության մեջ գտնվող ոստիկանների քանակը,  ամանորյա տոներին գրեթե ճանապարհային ոստիկանության մեքենաներ չեն եղել:

 Երեկ զրուցեցինք մի քանի ճանապարհային ոստիկանների հետ, որոնցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, հարցին, թե տոնական օրերին ինչ միջադեպեր են եղել, ասաց, որ այս տարի քաղաքում վթարներ եղել են, բայց քիչ եւ ոչ մահացու: Այն հարցին, թե քանի մարդ է տուգանվել Ամանորին ալկոհոլ օգտագործած մեքենա վարելու համար, պատասխանեց. «Լկտի վարորդները, ովքեր իրենց ճիշտ չեն պահել, ալկոհոլ օգտագործած են եղել, միշտ էլ պատժվել են»: Մեր հարցին, թե ինչպես են պատժվել, քանի որ ՀՀ ոստիկանության դեպքում պատժվելը լայն հասկացություն է, սկսվում է բռնությունից, ավարտվում բանտարկությամբ, պատասխանեց. «Պատժվել,  այսինքն տուգանվել են այնքան, ինչքան նախատեսված է վարչական օրենսգրքով»: Ճանապարհային այս ոստիկանը իր պարտքը համարեց մեր թերթի միջոցով շնորհավորել ողջ հայությանը` մաղթելով ամենալավն ու բարին, անխափան երթեւեկություն: 

ՀՀ Ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի խնդրանքը վարորդներին, որ խախտումներ չանեն, կարծես թե, ըստ ճանապարհային ոստիկանների, ընդունվել է:

Պետավտոտեսչության աշխատակից Արմեն Մկրտչյանը մեր հարցերին ի պատասխան ասաց, որ այս տարի անհամեմատ ավելի հանգիստ էր, առանց լուրջ վթարների ու վրաերթերի:

- Վարորդներին ալկոհոլ օգտագործելու համար ինչքա՞ն եք տուգանել, եղե՞լ են դեպքեր, երբ դուք եք վարորդի  ոչ սթափ լինելու հետեւանքով նրա փոխարեն վարել մեքենան:
- 100-ից 150 հազար ենք տուգանում, իմ հերթապահության ժամանակ չի եղել նման դեպք: Ալկոհոլ օգտագործած մարդիկ այս տարի շատ քիչ են եղել կամ էլ քիչ են խմել հատկապես վարորդները:

- Իսկ ավելի շատ երիտասարդնե՞րն են եղել ոչ սթափ վիճակում, թե՞ մեծերը:
- Բնական ա երիտասարդները պիտի լինեն ամենաշատ ալկոհոլ  օգտագործողները:

- Տուգանային հրապարակ քա՞նի ավտոմեքենա եք տարել:
- Ստույգ չեմ հիշում, իսկ մոտավոր մի 20-ից 30 մեքենա:

- Եղե ՞լ է, որ 150 հազար տուգանքի դեպքում դուք վարորդից վերցնեք 10 հազար դրամ եւ խնդիրը համարեք լուծված:
- Չէ, նման բան չկա:

- Ինչքա՞ն եք կաշառք վերցրել Ամանորին:
- Մե՞նք, մենք սուրբ ենք բա տենց բան կանե՞նք: Ոչ մի ճանապարհային ոստիկան կաշառք չի վերցնում:

Մեկ այլ Ճանապարհային ոստիկան էլ մեր հարցերին ի պատասխան նորից ասաց, որ այս տարի վթարներ քաղաքում շատ քիչ են եղել. «Ռայոններում էր մենակ մահացու վթարները, էս տարի նորմալ ա եղել, ալկոհոլ օգտագործողները տուգանվել են, նայած խմածության աստիճանի»:

Մի քանի ճանապարհային ոստիկաններ էլ խուսափում էին պատասխանել հարցերին` ասելով, որ ծառայության պատասխանատուն փոխանցել է, որ ամեն ինչ էլեկտրոնային լրատվական կայքում կա գրված:

Ավագ լեյտենանտ Միքայելյան Ավետիքի ծառայության օրերին` հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել:

- Ինչպես անցավ ձեր ծառայությունը տոնական օրերին:
- Շատ նորմալ, ծառայություն կատարել ենք օրենսգրքով սահմանված կարգով, եղել ենք զգոն, ուշադիր ամեն ինչի նկատմամբ:

- Ալկոհոլ օգտագործած քանի՞ վարորդների եք տուգանել:
- Անձամբ մենք նման վարորդների չենք հանդիպել, ալկոհոլ օգտագործած վարորդները քիչ են եղել:

- Իսկ տուգանային հրապարակ քա՞նի մեքենա եք ձեր ծառայության ընթացքում տարել:
- Մեր ծառայության ընթացքում չի եղել այնպիսի միջադեպ, որ տանենք տուգանային հրապարակ:

Առաջին գումարտակի 3-րդ դասակի տեսուչ Վահագն Մկրտչյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի ավելի զգույշ են եղել վարորդները, քան մյուս տարիներին: «Ես ոչ մի վարորդի չեմ տուգանել եւ տուգանային հրապարակ չեմ տարել իմ ծառայության ընթացքում»,- ասաց նա:

Հավելենք նաեւ, որ այս տարի տոների ընթացքում չեն գրանցվել նաեւ փողոցներում խուլիգանական ծեծկռտուքներ, ռեստորաններում քաշքշուկներ, անվտանգության աշխատակիցների կողմից հաճախորդներին ծեծի ենթարկելու կամ մահվան հասցնելու դեպքեր, երեխաների եւ մեծահասակների շրջանում մեծ տարածում ստացած հրավառություններից եւ ճայթուկների (բոմբեր) պայթյուններից դժբախտ պատահարներ, ինչը արդեն մեծ հաջողություն է մեզ համար:

Տաթեւ Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
959 դիտում

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ

Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը

Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր

Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին

ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը

Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ

Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ

Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ

Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն

Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին

Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան

Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա

«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ

Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ