Երևան
12 °C
Ազնվության օրինակներն այնքան քիչ են մեր շուրջը, որ նման դեպքերը մեծ ոգեւորության առիթ են դառնում: Ծովինարը տաքսու վարորդին` Պետրոսին, հազարի փոխարեն, թյուրիմացաբար, 10 հազար դրամ է վճարել ու հեռացել, իսկ վարորդը, նկատելով դա, գումարը տարել, ուղեւորին է վերադարձրել: «Էդ օրը, որ էդ մարդը իմ հետեւից գիշերվա մեկին ինձ գտավ ու դուռս թակեց, որ փողս վերադարձնի՝ 1000-ի տեղ 10000-անոց էի տվել, մի հատ ստատուս գրեցի, որ այ սենց ազնիվ ու գյոզալ մարդիկ են ապրում մեր միջավայրում, մի հարյուր հատ լայք ստացա: Ու դրանից երեւաց, որ մարդիկ կարիք ունեն էսպիսի պատմությունների, էսպիսի իրականության, էսպիսի մարդկանց»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ծովինարը եւ շարունակում. «Արտասովորն էն էր, որ վճարել եմ, իջել տաքսուց, տուն եկել, մեկ էլ մի քանի րոպե հետո դուռս թակում են: Մտածում եմ՝ ով պիտի լինի գիշերվա 1-ին. -Ո՞վ է: - Դուք նոր տաքսուց իջա՞ք, բացեք: - Չեմ բացի: ՃՃՃ Ու զանգում եմ հարեւաններիս… դուռը բացում են, ես էլ իրենց հետ, փոքրամարմին տղամարդ է (ամաչեցի, որ գոնե հայելու միջով չէի նայել վարորդիս դեմքին) ու ձեռքին 10000-անոց, ասում է՝ 1000-անոցի փոխարեն եք տվել, սպասեցի տեսնեմ` ո՞ր պատուհանում է լույս վառվում ու բարձրացա: Ամոթահար, որ չեմ վստահել, գնում եմ ներս ու հազարանոցի հետ մի հատ էլ դեղձ եմ բերում: Չի վերցնում ու շտապով իջնում է աստիճանները»: Ծովինարի այս պատմությանը «Ֆեյսբուք»-յան օգտատերերը արձագանքել են այսպես. «Եկա (Ֆեյսբուք-հեղ.) ապուշ տրամադրությամբ, կարդացի ու ուզում եմ բոլորիդ պաչեմ, բայց առաջինը` Պետրոսին:)», «…Մենք արտակա՛րգ լավ մարդիկ ունենք մեր միջավայրում, բայց պղտոր ջուրը չի թողնում տեսնել...», «Բոլո՛րի մեջ կա նստած էդ լավ մարդը... պարզապես շատերի մեջ նա վախեցած ու կուչ եկած ա, անկյուն մտած, թաքնված...», «Ձենբուդդիստական մի ասացվածք կա, մոռանում եմ պատիս կպցնեմ, որ ամեն գիշեր ստուգեմ՝ ոնց եմ ապրել: Ասում է. եթե այսօր մի լավ գործ ես արել, տեսել ես մի լավ գործ եւ լսել ես մի լավ գործի մասին, ուրեմն օրդ իզուր չես ապրել: Ես էսօր հիշել եմ մի լավ գործի մասին, տեսնես դա հաշի՞վ է :))»: Մենք որոշեցինք գտնել տաքսիստ Պետրոսին: Երբ իմացավ ինչն ինչոց է, առաջին ռեակցիան այսպիսին էր. «Է՛: Կարո՞ղ է սաղ աշխարհով խայտառակ լինեմ»: Հետաքրքրվեցինք` սպասու՞մ էր այսպիսի արձագանք: «Գիտե՞ս ոնց, ես առանց հետին բաներ մտածելու արել եմ իմ ազնվությունը` իմ հոգու հանգստության համար: Թե հիմա դրանից հետո իրենք ոնց են արձագանքել, դա Ծովինարը գիտի միայն: Ես ինձ չէի ների, որ չվերադարձնեի: Ըտենց բան չի կարա լինի: Եթե նույնիսկ իրեն չգտնեի էլ, էդ 10 հազարը միշտ մնալու էր մեքենայի մեջ, որովհետեւ ես էս քաղաքում ապրում եմ արդեն 48 տարի ու 30 տարի տրանսպորտում եմ աշխատում: Մարդկանց մի անգամ չեմ տեսնում, մի քանի անգամ եմ տեսնում, ոնց ուզում ա լինի, կհանդիպեի»: 48-ամյա տաքսիստը համոզված է, որ իր շրջապատում շատ կան ազնիվ մարդիկ: Վստահ է, որ իրենց տաքսի ծառայության մյուս վարորդները եւս իր պես կվարվեին: «Իմ շրջապատում, իմ աշխատանքային ընկերները, որ կան, որոնց հետ ես աշխատում եմ, կարող եմ ասել` բոլորն էլ ըտենց են: Որոնց հետ ավելի շատ մոտիկ եմ, ես հարյուր տոկոսով իրենց տեղն էլ կարող եմ երաշխավորել, որ նույն բանն էլ նրանք կարող էին անել»,- ասաց Պետրոսը: Նա նաեւ չթաքցրեց իր մտահոգությունները` տաքսիստները երբեմն կարող են նաեւ հանիրավի հայտնվել կասկածվողի վիճակում: «Ա՛յ, տաքսու վարորդի գործը գիտե՞ք ինչով է դժվար: Որ ասենք, մարդ կա` հեռախոս է թողնում մեքենայի մեջ, ես չեմ տեսնում: Թարմ դեպք եմ ասում` երկու օրվա: Մի աղջկա մասիվ բարձրացրեցի, ինքը իջավ գնաց: Ետեւի նստատեղին էր նստած: Իրենց հայաթից դուրս եկավ մի տղա` նստեց, գնացի Նորք-Մարաշ: էդ տղան իջավ գնաց: Նորք-Մարաշից մեկին իջեցրել եմ Շրջանային: Որ իջեցրել էի, իջնելիս, չեմ իմանում ինչ-որ բան հարցրեց, շուռ եկա: Որ շուռ եկա, տեսա նստարանի վրա հեռախոս է դրած: Ես վռազ հասկացա, որ այդ աղջկանը կլինի: Տղաները երկուսն էլ իմ կողքի նստարանին էին նստել: Իհարկե, այդ մարդուն հարցրեցի` էդ հեռախոսը ձե՞րն է, ասաց` չէ»,- մանրամասն նկարագրեց Պետրոսն ու շարունակեց, որ աղջիկը եկել-ետ է ստացել իր բջջայինը: «Դուք պատկերացնու՞մ եք, եթե մյուս ուղեւորները հետեւը նստեին, տանեին: Էդ աղջկան չէի կարող հավատացնել, որ ես անմեղ եմ, չեմ տեսել ուղղակի: Ա՛յ, էս դեպքերն են, որ մարդ կարող է իրոք արդար է, բանից բեխաբար է, բայց իրեն մեղադրեն»,- ասաց վարորդ Պետրոսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT