Երևան
12 °C
Վերոգրյալն ասված է հուլիսի 13-ին Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ամփոփագրում: Առաջին հայացքից սա մի անմեղ եւ ինչ-որ տեղ նույնիսկ խրախուսելի հատված է, եւ համենայն դեպս` վերլուծման ու առավել եւս` քննադատության ենթակա չէ: Իրոք, ի՞նչ վատ բան կարող է լինել, եթե ոստիկանություն ընդունվեն պարկեշտ եւ մտածող մարդիկ: Պարզ է, որ ոչ մի վատ բան այստեղ լինել չի կարող: Ինչպես եւ վատ չի լինի, եթե այդպիսի որակներով մարդկանցից բաղկացած լինեն, օրինակ, լրագրողները, գիտնականները, բանվորները, տաքսու վարորդները, կոշկակարները, հոգեւորականները եւ այլն: Եւ առհասարակ վատ չէր լինի, եթե այդպիսի մարդկանցից բաղկացած լիներ երկրագնդի բնակչությունը: Վատ չէր լինի նաեւ, եթե ցանկացած մարդու համար իր կատարելիք գործը լիներ ոչ թե պարզապես աշխատանք (երեւի նկատի ունեն վարձատրվող աշխատանք), այլ պատիվ (վստահ չեմ հպարտության իրավունքի առումով, որի իմաստն այնքան էլ լավ չեմ հասկանում):
Այսինքն՝ կոնկրետ ոստիկանությունն այստեղ այնքան էլ կապ չունի, քանի որ նման պահանջներ կարելի է ձեւակերպել ցանկացած ոլորտի եւ համակարգի նկատմամբ: Մարդկության, կարելի է ասել, դարավոր փորձն, ինչպես նաեւ յուրաքանչյուրիս անձնական կենսափորձը կարող են հեշտությամբ հուշել, որ նման բարի ցանկությունները հազվադեպ են իրականանում, եւ որ, որեւէ համակարգ կառավարելու կամ բարեփոխելու համար, ավելի արդյունավետ միջոց է` խրախուսել անմիջական պարտականությունների եւ աշխատանքի կատարումը, քան թե հավելել քնարական եւ բարձրաոճ զեղումներ: Ոստիկանը տեսակ չէ, այլ մասնագիտություն, նման` բազմաթիվ այլ մասնագիտությունների: Հազիվ թե մեկը կարող է խոսել, ասենք, պատմաբան, լրագրող, նախարար կամ խոհարար տեսակի մասին, եթե, իհարկե, տեսակ բառը շատ լայն ու փոխաբերական կամ նույնիսկ` հեգնախառն իմաստով չօգտագործենք, չնայած այն բանի, որ տեսակն առանց այդ էլ բավականին լայն նշանակությունների դաշտ ունեցող բառ է թե՛ արդի, թե՛ հին հայերենում: Ոստիկանն ունի իր պարտականությունները հասարակության առաջ՝ պահպանել օրենքը եւ կանխել օրինախախտումները: Լինի դա կառավարությունը, թե հասարակությունը, թե ոստիկանության ղեկավարությունը՝ բոլորն էլ իրավունք ունեն պահանջելու ոստիկանից միայն այդքանը՝ պահպանել օրենքը եւ կանխել օրինախախտումները: Ավելին կամ պակասը, մեծ հաշվով, զեղումներ են: Կլինի ոստիկանը պարկեշտ, թե անպարկեշտ, մտածող, թե անմիտ, հպարտ իր աշխատանքով, թե ոչ, վերջին հաշվով` երկրորդական է, եթե նա չի կատարում իր անմիջական պարտականությունները: Մեր հարեւան Վրաստանի հայտնի փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է արագ բարեփոխել ոստիկանական համակարգը՝ սովետական շրջանից ժառանգած եւ հետսովետական շրջանում ավելացած իր բոլոր թերիներով, կարճ ժամանակահատվածում եւ շեշտը դնելով ոչ թե զեղումների վրա, այլ կոնկրետ խնդիրներ դնելով եւ դրանց լուծման կամքն ունենալով: Ընդ որում, վրացական ոստիկանությունն արդյունքում նույնիսկ գուցե ավելի կոշտ դարձավ, քան մերը, բայց ոչ ոք չի էլ կարող ոստիկանությունից պահանջել մեղմ լինել, եթե վերջինս գործում է օրենքի սահմաններում, քանզի ոստիկանությունը բարեգործական կազմակերպություն չէ: Ոչ մեկին ստույգ հայտնի չէ` պարկեշտ են, թե` ոչ վրաց ոստիկանները կամ մտածո՞ղ են նրանք արդյոք, բայց շատերին, նաեւ Վրաստանից դուրս, հասել է այն լուրը, որ նրանք այլեւս գործում են հիմնականում օրենքի դաշտում: Այսինքն՝ խնդիրը շատ ավելի պարզ է եւ լուծելի, քան պատվի եւ հպարտության մասին բարձրագոչ հռետորաբանությունը:
Ընդհանրապես, զույգ Սարգսյանների՝ մեր երկրի ղեկավարի եւ վարչապետի կառավարման օրոք, նման հռետորաբանությունն ու բարի ցանկությունների անզուսպ հավելումը դարձել են մեր կառավարման համակարգի բնորոշ ոճը, եւ ինչպես երեւում է` այսօր դա հասել է նաեւ ոստիկանական համակարգ: Բայց եթե ավելի անկեղծ լինենք, սա ոչ միայն մեր կառավարության, այլեւ մեր հասարակությանը բնորոշ ոճերից է, որը ես պայմանականորեն կոչում եմ «բանասիրական ոճ»: Օրինակ, բարդ չէ մեզանում մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել զուտ «հայրենիքի արեւ» ամեն օր երդվելով կամ ինքդ քեզ հայրենասեր հռչակելու միջոցով: Նույն հեշտությամբ կարելի է ձեռք բերել նաեւ աստվածապաշտի, բարեփոխիչի, արեւմտամետի, առաջադեմի ու էլի չգիտեմ ինչի համբավ: Ամեն բան, կարծես, որոշվում է բառերի մակարդակում: Բայց, մեր մեջ ասած, աշխարհը ոչ միայն բառերով, այլեւ գործերով է կառավարվում: Այդքան արհամարհված «պարզապես աշխատանքի» կոչն այս իրավիճակում շատ ավելի օգտակար կլիներ, քան պատվի, հպարտության, պարկեշտության մասին բազմաթիվ խոսքերը, ինչպես նաեւ Աստծո անունը տեղի-անտեղի հոլովելը (մեր կառավարիչներից շատերն այս առումով, կարծես իտալական մաֆիայի անդամներ լինեն, որոնք, հանցանքից եւ օրինախախտումից առաջ, իրենց պարտքն են համարում Խաչյալի պատկերի առաջ մորից սովորած մի կարճ աղոթք ասել) եւ այլն: Թվում է, թե սա պարզագույն եւ ինքնին պարզ հորդոր է, բայց արի ու տես, որ օրենքով սահմանված պարզ աշխատանքային պարտականությունների կատարումն այնքան հարգի չէ, որքան` ոչ մի տեղ չտանող եւ իրականում ոչինչ չփոխող վսեմ ոճը:
Ուստա Հրանտ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT