Երևան
12 °C
Թեեւ վկաները պնդում էին, որ երիտասարդին ծեծելով սպանողների թիվը մեկ տասնյակ էր, սակայն այժմ կալանավորված է միայն մեկ մարդ: Ըստ որոշ տեղեկությունների, այդ մեկն էլ հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունի, ինչը նշանակում է` հնարավոր է, որ ազատ արձակվի, եւ այս սպանության համար որեւէ մեկը այդպես էլ պատասխանատվության չենթարկվի:
Սպանությունը տեղի էր ունեցել Ավանի ոստիկանությունից մի քանի մետր հեռավորության վրա: Սպանվածը 5 համարի երթուղային տաքսու վարորդ էր, ամուսնացած էր, երկու անչափահաս երեխաների հայր էր:
Այս դեպքը այժմ շատերը համեմատում են հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցածի հետ: Ականատեսների խոսքով, այս դեպքի ժամանակ` ինչպեսեւ «Հարսնաքարում», երիտասարդին ծեծի էր ենթարկել ոչ թե մեկ հոգի, ինչպես հաղորդվում է պաշտոնապես, այլ մի խումբ սափրագլուխների կողմից, սակայն, ի տարբերություն «Հարսնաքարի» դեպքի, որի շուրջը մեծ աղմուկ բարձրացավ, եւ վեց հոգի կալանավորվեց, այստեղ փորձ է արվում սահմանափակվել մեկ հոգու վրա մեղքը բարդելով:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեպքի օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասն ահազանգ էր ստացել ոմն Լիլիթից, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է, եւ փորձում են փրկել նրա կյանքը: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր արդեն մահացած Վրեժ Պողոսյանի մարմինը բազմաթիվ վնասվածքներով` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների եւ աջ բազկի մասերում արյունազեղումներով, աջ եւ ձախ ուսահոդերի շրջաններում` քերծվածքներով: Դեպքի ականատեսները մեզ պատմել էին, որ նրան դաժան ծեծի ենթարկելուց հետո այդ խումբը հեռացել էր, ինչից մի քանի վայրկյան անց Վրեժը վեր էր կացել գետնից, անցել էր փողոցը, անցորդներին խնդրել, որ Շտապ օգնություն կանչեն, ընկել էր ու տեղում մահացել:
Այս դեպքի առնչությամբ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, եւ ըստ ոստիկանության` մեղայականով ոստիկանության բաժին է ներկայացել Երեւան քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Արսեն Հակոբյանը, ինչից հետո նախաքննություն է սկսվել: Նա խոստովանել էր, որ նշված օրը ուղեւոր փոխադրելու շուրջ իր եւ Վրեժ Պողոսյանի միջեւ վեճ է ծագել, եւ պարզաբանման նպատակով նրանք հանդիպել են «Սթար» սուպերմարկետի դիմաց: Այնտեղ ծագած վիճաբանության ընթացքում ինքը բռունցքով հարվածել է Վրեժ Պողոսյանի աջ քունքին, ինչի հետեւանքով նա մահացել է: Նույն օրը Արսեն Հակոբյանը ձերբակալվել է, օրեր անց` կալանավորվել:
Ոստիկանությունից հետաքրքրվեցինք` արդյոք նախաքննական մարմինը չի՞ հետաքրքրվել, թե մեղայականով ներկայացած երիտասարդից բացի, ծեծին այլ մասնակիցներ եղե՞լ են, թե` ոչ:
Այս դաժան սպանության ականատեսներից մեկը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Վրեժ Պողոսյանին ծեծի ենթարկողները մի խումբ անձինք էին, որ նրանք դեպքի վայրից հեռացել են թանկարժեք ջիփերով. «Էս պահին ես չեմ կարող մակնիշը հիշել: Պատկերացրեք, թե ինչ վախեցած էինք` տենց բան տեսնելուց հետո: Տենց դեպքերից հետո մանրամասները դժվար ես հիշում: Բայց որ փորձում եմ վերհիշել տեսածս, հիշում եմ, որ մեծ մեքենաներ կային, որոնք շատ արագ հեռացան, էդ խեղճ տղուն գետնին ընկած թողնելով»:
Մեկ այլ ականատես էլ ասաց. «Այդ կողմերում բազմաթիվ շենքեր կան, խանութներ կան, երեկոյան ժամերին ծնողները փոքր երեխաներին են ման տալիս, ու էդ բոլորի աչքի առաջ նման բան են արել: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց կան մարդիկ, որոնք կարծում են, թե Ավանը իրանց օբյեկտն ա, ու իրանք էլ ստեղի տերն ու տիրակալն են, ինչ ուզեն, ում հետ ուզեն` կանեն»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեզ հայտնեցին, որ այս սպանությունն այլեւս բացահայտված է, թեեւ նախաքննությունը շարունակվում է, իսկ Արսեն Հակոբյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ կալանավորը հոգեկան խնդիրներ ունի, վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց. «Ինչպես բոլոր սպանությունների դեպքերում, այս դեպքում եւս բազմաթիվ փորձաքննությունների շարքում նշանակվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքները դեռեւս հայտնի չեն»: Ըստ Արմեն Մալխասյանի, Արսեն Հակոբյանը առողջ է, թե` ոչ, հայտնի կդառնա միայն փորձաքննության եզրակացությունից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT