Երևան
12 °C
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անդամ պետություններին ուղղված իր՝ արդյունավետ, բազմակարծիք և անկախ մարդու իրավունքների ազգային հաստատությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված CM/Rec(2021)1 հանձնարարականում արձանագրել է, որ անդամ պետությունները պետք է նպաստեն պետական մարմինների իրազեկվածությանը ՄԻՊ հաստատությունների մանդատի, անկախության և դերի մասին, այդ թվում՝ վերապատրաստման և իրազեկվածության բարձրացման միջոցառումների միջոցով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից նույնպես պարբերաբար իրականացվում են ինչպես մարդու իրավունքների տարատեսակ հարցերի, այնպես էլ ՄԻՊ մանդատի, լիազորությունների և անկախության երաշխիքների առնչությամբ հանրային իրազեկումներ։
Վերոնշյալի համատեքստում ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ օրենսդրական կարգավորումները ՄԻՊ գործունեությանը միջամտության անթույլատրելիության վերաբերյալ.
«ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդված. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է:
Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս. Պաշտպանն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի՝ իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար:
Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ։
Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մաս. Պաշտպանի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական հաղորդումները և հաղորդակցության այլ ձևերը ենթակա են վերահսկման միայն դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ, եթե դա կապված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարումը կանխելու կամ բացահայտելու անհրաժեշտության հետ:
Սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաս. Պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթերը, ինչպես նաև Պաշտպանի հարցումները կամ նրա կողմից ուղարկվող այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ գրաքննության:
Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս. Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, Պաշտպանի նկատմամբ սպառնալիքը կամ նրա մասին արատավորող կամ նրա իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նրա գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը, ինչպես նաև Պաշտպանին վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։
Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները կարող են բացատրություն տալ կամ հարցաքննվել Պաշտպանին հասցեագրված դիմումների կամ բողոքների էության կամ դրանց ուսումնասիրությունների արդյունքում Պաշտպանի կայացրած որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դրանք այլ անձանց տրամադրել ծանոթացման՝ միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ:
Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մաս. Պաշտպանին դիմելը կամ Պաշտպանի միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացրած անձի համար որևէ անբարենպաստ հետևանքի կամ անհավասար վերաբերմունքի կամ սպառնալիքի: Ցանկացած այդպիսի վերաբերմունք առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս. իր գործունեության ընթացքում դիմողի կամ այլ անձի մասին իրեն հայտնի դարձած տվյալները Պաշտպանը կարող է հրապարակել միայն այդ անձանց գրավոր համաձայնությամբ:
Սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մաս. բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման կապակցությամբ Պաշտպանի կայացրած որոշումները բողոքարկման ենթակա չեն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ. որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել` մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին։
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը սահմանադրական օրենք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկվել է կրթության ոլորտների 2027-29թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը
Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը․ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ, առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր
ՀՀ-ի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքն ավարտվել է․ Թուրքիայի ԱԳՆ
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կիրականացնի լրացուցիչ ընդունելություն
Հրապարակվել է վիզաների ազատականացման ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը
Ներկայացվել են ՀՀ օրենսդրական կարգավորումները ՄԻՊ գործունեությանը միջամտության անթույլատրելիության վերաբերյալ
Արգելված ինչ իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում ապրիլին․ հաշվետվություն
Ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Վաղարշապատին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կա 2 տուժած
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ․ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ուղևորվել է Արագածոտնի մարզ․ տեսանյութ
ՔՊ թիմը քարոզարշավ կանցկացնի Արագածոտնի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան
Հունգարիան նոր ԱԳ նախարար ունի
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ
Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցերը
Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը
Խորհրդարանում հյուրընկալված ԵԽԽՎ պատվիրակությունը ծանոթացել է ընտրությունների քարոզարշավին, զարգացումներին
Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
ՊԵԿ-ի պարզաբանումը Վրաստանի իրավապահների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ
Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին
ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ
Կառավարությունում միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Փալաս են սրանք, վերջին անբարոյականը. Ծառուկյանը սպանությունով հայտնի որդուն թաքցնում է Բելառուսում. տեսանյութ
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
Տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան․ ամսի 7-ից հետո անպայման կգա․ Ծառուկյան
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT