Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը հրապարակել է վարչապետի ելույթը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստին:
Ելույթում ասվում է.
«Մեծարգո՛ հյուրեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ ընկերներ,

Բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն ձեր ներկայության համար։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Այս ձևաչափը շատ կարևոր է։ Այն առանցքային դեր ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ 2022-ին Եվրոպական քաղաքական համայնքի՝ Պրահայում անցկացված առաջին գագաթնաժողովի շրջանակում քառակողմ հանդիպում կազմակերպվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես իրավիճակը փոխող որոշում կայացրինք․ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Այդ փոխըմբռնման հիման վրա իրատեսական հնարավորություն ստեղծվեց խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդգծվեց ապագա խաղաղության ճարտարապետությունը և հանգեցինք անցյալ տարվա օգոստոսի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովին։

Այնտեղ՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիրը։ ԱՄՆ նախագահը նույնպես այն ստորագրեց, ստորագրեց որպես վկա։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով։ Դա «Թրամփի ուղին է՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», որը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ՝ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որն էապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունությանը։
Հարգելի՛ ընկերներ,

Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։
Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով։ Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 12-րդ գագաթնաժողովն այնտեղ կանցկացվի։ Իմիջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ հյուրընկալելու այս գագաթնաժողովները։

Պատվարժա՛ն հյուրեր,
Ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում և տեղի է ունենում նաև հիմա։ Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ վերը նշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում։ Եվ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին։ Նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան: Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ: Սա մեկ այլ պատճառ է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։

Հարգելի՛ ընկերներ,
Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար ևս, հատկապես հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող և բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների և խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար նույնպես։ Մեզ մաղթում եմ հաջողություն և հետևողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին, որը պարտադիր չէ, որ Երևանում լինի, բայց հույս ունենք՝ կլինի մոտ ապագայում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեծարգո՛ հյուրեր,
Հարգելի՛ ընկերներ,
Այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված և մեզ մաղթում արգասաբեր, բովանդակալից և ապագային միտված քննարկումներ։
Շնորհակալություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կաշառառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT