ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

26/06/2026 schedule11:55

Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների իրավունքների պաշտպանության ամրապնդման նպատակով մաքսային համակարգում ներդրվել են մի շարք նոր կարգավորումներ։

ՊԵԿ-ից հայտնում են, որ պարզեցվել են մաքսային ստուգումների ընթացակարգերը, սահմանվել ստուգումների ժամկետները, ներդրվել փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման մեխանիզմներ, ինչպես նաև հստակեցվել են վարչարարական գործընթացներն ու վերանայվել իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության նորմերը։

Նշվում է, որ ակնկալվում է ապահովել առավել թափանցիկ, կանխատեսելի և արդյունավետ մաքսային վարչարարություն։

Կամերալ մաքսային ստուգումների հստակ ժամկետներ

Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը։ Միաժամանակ ստուգման ենթակա անձը պարտադիր ծանուցվելու է ստուգման մեկնարկի մասին։ Փոփոխություններով՝ ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել կամ կասեցվել։ Փոփոխության նպատակն է ապահովել առավել կանխատեսելի, հստակ և թափանցիկ մաքսային վարչարարություն՝ նվազեցնելով նախկին կարգավորումների անորոշությունները և ուժեղացնելով տնտեսավարողների իրավունքների պաշտպանությունը։

Մաքսային փաստաթղթերի ծանուցման նոր կարգ

Մաքսային ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվելու են առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախկինում օրենքով սահմանված չէին էլեկտրոնային համակարգերով ծանուցման մեխանիզմներ, առանձին փաստաթղթերի մասով ծանուցման ընթացակարգեր առկա չէին։ Փոփոխության արդյունքում փաստաթղթաշրջանառությունը կդառնա առավել պարզ, արագ և կանխատեսելի։

Ստուգման ակտի նախագիծ և առարկությունների հնարավորություն

Մաքսային ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում ստուգման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, կազմվելու է ստուգման ակտի նախագիծ, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվելու է ստուգվող անձին։ Այն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հնարավոր կլինի ստուգման ակտի նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ, պարզաբանումներ։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել գործընթացի առավել հստակ ընթացք, ինչպես նաև ապահովել տնտեսավարողի իրավունքի իրացումը՝ ներկայացնելու իր դիրքորոշումը մինչև վերջնական որոշման կայացումը։

Ստուգմանն առնչվող բոլոր որոշումները մեկ փաստաթղթում

Մաքսային ստուգումների արդյունքների հիման վրա կայացվող որոշումների տեսակները հստակ սահմանվելու և ներառվելու են ստուգման ակտում։ Նախկինում նման որոշումները կարող էին կազմվել առանձին՝ ստուգման ակտից անկախ, ինչը բարդացնում էր ստուգման գործընթացը։ Փոփոխության նպատակն է պարզեցնել վարչարարությունը և բարձրացնել գործընթացների արդյունավետությունը։

Կրկնվող անվտանգության պահանջների վերացում

Մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող որոշ տնտեսավարողների համար (ժամանակավոր պահպանության, մաքսային, ազատ պահեստներ, անմաքս առևտրի խանութներ) վերացվելու են կրկնվող պահանջները։ Նախկինում միաժամանակ պարտադիր էր ինչպես պահնորդաազդանշանային անվտանգության համակարգերի ապահովումը, այնպես էլ անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը, ինչը գործնականում կրկնում էր նույն պահանջը։ Փոփոխությամբ կարգավորումները պարզեցվելու են, ավելորդ վարչարարական պահանջներն էլ վերացվելու են։

Պատասխանատվության նոր կարգավորումներ

Մաքսային ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում կազմակերպությունների համար սահմանվելու է պատասխանատվություն՝ նախատեսելով տուգանք՝ չհաշվարկված կամ պակաս հաշվարկված պարտավորությունների 20 տոկոսի չափով, իսկ պայմանական բացթողնման պայմանների խախտման դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Միաժամանակ վերանայվելու է տույժերի դրույքաչափը՝ 0.04 տոկոսից բարձրանալով մինչև 0.075 տոկոս՝ ապահովելով համապատասխանեցում ՀՀ հարկային օրենսդրությանը։ Ֆիզիկական անձանց համար նախատեսվում է առանձին կարգավորում՝ հաշվարկման գործընթացը պարզեցնելու նպատակով։ Փոփոխությունները միտված են իրավախախտումների կանխարգելմանը, պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը և մաքսային պարտավորությունների պատշաճ կատարման խթանմանը։

Իրազեկման թերթիկն այստեղ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
268 դիտում

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված