ՀՀ իշխանությունները 321 մլն դրամ են հատկացրել քաղավիացիայի կոմիտեի բարեփոխման համար

23/04/2026 schedule12:35

Հայաստանի իշխանությունները ավելի քան 320 մլն դրամ են հատկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար։

Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 23-ի նիստում։

Մասնավորապես նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թվականներին միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, ինչպես նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Այս նպատակով Կառավարությունը կհատկացնի 321 մլն դրամ, որն ուղղվելու է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ՔԱՄԿ) բարձրակարգ մասնագետներ ներգրավելուն։

Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականին ՔԱՄԿ-ի իրականացրած աուդիտի արդյունքներով ցուցանիշը կազմել է 52,18%, իսկ 2025-ին Եվրամիության փորձագետները հայտնաբերել են շուրջ 58 թերություն։

Ներգրավված մասնագետները կօգնեն ներդնել կառավարման նոր համակարգեր և բարձրացնել տեղի կադրերի որակավորումը։ Բացի այդ՝ կարգավիճակի փոփոխությունը թույլ կտա կոմիտեին ինքնուրույն տնօրինել սեփական եկամուտները և ներգրավել բարձր վարձատրվող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրամիությունը հայկական բոլոր ավիաընկերությունները ներառել էր «սև ցուցակում» թռիչքների անվտանգության վերահսկողության հետ կապված խնդիրների պատճառով։ Դրա հետևանքով փոխադրողները զրկվել էին դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու իրավունքից։

Նրանք մինչ օրս շարունակում են մնալ այդ ցուցակում։ 2025 թվականին Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով հանել երկիրը հիշյալ ցուցակից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
235 դիտում

8 տարի առաջ ժողովուրդն իշխանությունից զրկեց կալուգացի օլիգարխի քաղաքական ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին. Ռուբինյան

Ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ պտտվեն. Փաշինյան

Հեղափոխությունից հետո պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջողը. Փաշինյան

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, ժամանել է Կիև. տեսանյութ

Ով ա իրավունք տվել մինչև ամսի 8-ը գաք, Սամվել Կարապետյանի քարոզն անեք. դեռահաս աջակիցները ճողոպրում են

Պապիկյանն ու Կոբախիձեն բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Ես ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան

Երբ այդ ընդդիմությունն իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարի, ըմբռնումով եմ մոտենում. վարչապետ

Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որոշ տեղերում՝ կարկուտ

Գիտենք, որ ոչինչ չգիտենք. պետք է գնալ այս տրամաբանությամբ. ինչո՞ւ է դժվար խոստովանել, որ ինչ-որ բան չգիտենք

Երևանում մեքենան հարվածել է կանգառում կայանված ավտոբուսին. կան տուժածներ

ՀՀ իշխանությունները 321 մլն դրամ են հատկացրել քաղավիացիայի կոմիտեի բարեփոխման համար

Եվ այդ քաղաքացին, որը տեսանյութը տրամադրել է, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը. Սիմոնյան

Երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում սկսեն թողարկվել, պետք է բոլոր սահմանային կետերում լինի անկոնտակտ անցում

Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հասարակածային Գվինեայի առաջին տիկինը Հռոմի պապի հետ հանդիպմանը հագել է նրա դիմանկարներով զգեստ. տեսանյութ

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Քաղաքացին շիշ է նետում ավտոբուսի վարորդի ուղղությամբ. տեսանյութ

Ապարանում ավելի քան 9 ժամ ջուր չի լինի

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 3 մարդատար և 2 բեռնատար

ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմի լիազորությունների մասին բանաձևը

Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի հափշտակած 8 հողամասը վերադարձվել է համայնքին

Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում «Տեսլա»-ի ոչ սթափ վարորդը մեքենայով անցել է բազալտե եզրաքարն ու կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը

Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել

ԵՄ-ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին

Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերները

Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն այսօր 3 մասնակից ունի

Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք

Ֆրանսիայի դատախազությունը տղայի հորը փողերի լվացման դրվագով ներգրավել է որպես մեղադրյալ․ Ղազարյան

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը բանախոսել է«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրենը

Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին․ դեսպան Ալեքսանդրա Քոուլի

«300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը Հայաստանի համար հեղափոխական նշանակության նախագիծ է․ վարչապետ․ տեսանյութ

Լավ կլիներ՝ մինչև Մակրոնին ձեր տուն հրավիրելը պապան Ֆրանսիայի դեմ դատական հայցը հետ վերցրած լիներ․ Հակոբյան

Երեկոյան զբոսանք Թբիլիսիում ընկերոջս՝ Իրակլի Չիկովանիի հետ․ Պապիկյան

Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա-Սիրիա-Հորդանան երկաթուղային նոր նախագծով

Հրազդան գետում դի է նկատվել․ մինչ փրկարարների ժամանումը, սակայն, հունը բարձրացել, այն հավանաբար քշել տարել է

Կալուգացի Սամոյի եղբորորդին կեղծիք է տարածում. Հայաստանում հողի սեփականատեր կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին