Երևան
12 °C
Ապրիլի 22-ին Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերանայման ֆորումի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է «Closing the Financing Gap: The Infrastructure Investment and Financing Facility for Landlocked Developing Countries» խորագրով հարակից միջոցառում։
Միջոցառումը վարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Միջոցառումը համախմբել է անդամ պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, բազմակողմ զարգացման բանկերի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ քննարկելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները, այդ թվում՝ Սևիլիայի համաձայնության 33(b) պարբերության իրականացման համատեքստում։
«Քննարկումները կենտրոնացան դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային սահմանափակումների վրա՝ ներառյալ բարձր տրանսպորտային ծախսերը, ենթակառուցվածքային բացերը և ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ընդգծվեց սահմանանց համակարգված համագործակցության, ծրագրերի նախապատրաստման կարողությունների և ռիսկերի համատեղ կիսման մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը։
Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ենթակառուցվածքների ներդրումային և ֆինանսավորման հնարավոր հարթակի (IIFF) ձևավորման և հավելյալ արժեքի վերաբերյալ՝ ներառյալ դրա դերը պետական և մասնավոր ներդրումների մոբիլիզացման, կլիմայական կայունության ապահովման և կայուն ու ներդրումային առումով կենսունակ ծրագրային փաթեթների զարգացման գործում։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆատիման, ինչպես նաև ՄԱԿ առևտրի և զարգացման համաժողովի գործող գլխավոր քարտուղար Պեդրո Մորենոն։ Քննարկմանը մասնակցեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, բազմակողմ զարգացման բանկերի և գործընկեր հաստատությունների բարձր մակարդակի ներկայացուցիչներ՝ նպաստելով ինտերակտիվ և բովանդակային քննարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
Հասարակածային Գվինեայի առաջին տիկինը Հռոմի պապի հետ հանդիպմանը հագել է նրա դիմանկարներով զգեստ. տեսանյութ
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Քաղաքացին շիշ է նետում ավտոբուսի վարորդի ուղղությամբ. տեսանյութ
Ապարանում ավելի քան 9 ժամ ջուր չի լինի
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 3 մարդատար և 2 բեռնատար
ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմի լիազորությունների մասին բանաձևը
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի հափշտակած 8 հողամասը վերադարձվել է համայնքին
Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում «Տեսլա»-ի ոչ սթափ վարորդը մեքենայով անցել է բազալտե եզրաքարն ու կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը
Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել
ԵՄ-ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին
Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերները
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն այսօր 3 մասնակից ունի
Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք
Ֆրանսիայի դատախազությունը տղայի հորը փողերի լվացման դրվագով ներգրավել է որպես մեղադրյալ․ Ղազարյան
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը բանախոսել է«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրենը
Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին․ դեսպան Ալեքսանդրա Քոուլի
«300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը Հայաստանի համար հեղափոխական նշանակության նախագիծ է․ վարչապետ․ տեսանյութ
Լավ կլիներ՝ մինչև Մակրոնին ձեր տուն հրավիրելը պապան Ֆրանսիայի դեմ դատական հայցը հետ վերցրած լիներ․ Հակոբյան
Երեկոյան զբոսանք Թբիլիսիում՝ ընկերոջս՝ Իրակլի Չիկովանիի հետ․ Պապիկյան
Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա–Սիրիա–Հորդանան երկաթուղային նոր նախագծով
Հրազդան գետում դի է նկատվել․ մինչ փրկարարների ժամանումը, սակայն, հունը բարձրացել, այն, հավանաբար քշել, տարել է
Կալուգացի Սամոյի եղբորորդին կեղծիք է տարածում. Հայաստանում հողի սեփականատեր կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին
Շուն-շանգյալ են ասում, շալվարով քվե գնում. 30 տոկոս ձայն են հավաքելու և բաժանեն ռուսական ուժերի միջև. Սարգսյան
Սուրեն Աղաջանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Ավանի բուժական կենտրոնի 230 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա հորանից 46 քաղաքացի է դուրս բերվել
Նարեկ Կարապետյանի՝ ադրբեջանցիներին հող ձեռք բերելու հնարավորություն տալու տեղեկատվությունը մանկամիտ կեղծիք է
Սաշիկի տղերքին տեսնում էին, կիլոմետրով հեռու էին գնում, որ չտային սպանեին. մարդկանց դարձրել էին ճորտ. Թորոսյան
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է տարածել
ՀՀ և Ղրղզստանի նախագահներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ուղիղ ավիաչվերթերի հնարավորություններին
Կամո բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պե՞տք էր կենտրոնը ձեզ, ձեր կյանքում բան փոխվե՞լ է․ Ախուրյանի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է
Չափագրումներ են իրականացվել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 ճանապարհի՝ Բերդի խաչմերուկից դեպի Այգեպար
Պուտինը փչացրեց Կարապետյաններին. ինչ են սպասում Ադրբեջանում ՀՀ ընտրությունների հետ կապված. տեսանյութ
Թևերդ փռել ես Հայաստանի վրա, Փաշինյա՛ն ջան, մեռնիմ ջանիդ․ վարչապետն այցելեց վերանորոգված Գյումրու թիվ 41 դպրոց
Տարածում են, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումները Կառավարությունն արգելել է, գետինը չե՞ք մտնում
Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT