Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի հափշտակած 8 հողամասը վերադարձվել է համայնքին

23/04/2026 schedule10:20

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ. Ա.-ն, օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող, Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․ Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։

Այնուհետև Ա․ Մ․-ն, օգտագործելով կեղծ որոշումները, 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վ. Ա.-ն դեկտեմբերի 15-ին իր և Ա. Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։

Բացի այդ՝ Վ. Ա.-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։ Մասնավորապես տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ. Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն, և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ. Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
227 դիտում

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հասարակածային Գվինեայի առաջին տիկինը Հռոմի պապի հետ հանդիպմանը հագել է նրա դիմանկարներով զգեստ. տեսանյութ

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Քաղաքացին շիշ է նետում ավտոբուսի վարորդի ուղղությամբ. տեսանյութ

Ապարանում ավելի քան 9 ժամ ջուր չի լինի

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են 3 մարդատար և 2 բեռնատար

ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմի լիազորությունների մասին բանաձևը

Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի հափշտակած 8 հողամասը վերադարձվել է համայնքին

Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում «Տեսլա»-ի ոչ սթափ վարորդը մեքենայով անցել է բազալտե եզրաքարն ու կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը

Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել

ԵՄ-ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին

Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերները

Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն այսօր 3 մասնակից ունի

Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք

Ֆրանսիայի դատախազությունը տղայի հորը փողերի լվացման դրվագով ներգրավել է որպես մեղադրյալ․ Ղազարյան

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը բանախոսել է«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրենը

Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին․ դեսպան Ալեքսանդրա Քոուլի

«300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը Հայաստանի համար հեղափոխական նշանակության նախագիծ է․ վարչապետ․ տեսանյութ

Լավ կլիներ՝ մինչև Մակրոնին ձեր տուն հրավիրելը պապան Ֆրանսիայի դեմ դատական հայցը հետ վերցրած լիներ․ Հակոբյան

Երեկոյան զբոսանք Թբիլիսիում՝ ընկերոջս՝ Իրակլի Չիկովանիի հետ․ Պապիկյան

Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա–Սիրիա–Հորդանան երկաթուղային նոր նախագծով

Հրազդան գետում դի է նկատվել․ մինչ փրկարարների ժամանումը, սակայն, հունը բարձրացել, այն, հավանաբար քշել, տարել է

Կալուգացի Սամոյի եղբորորդին կեղծիք է տարածում. Հայաստանում հողի սեփականատեր կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին

Շուն-շանգյալ են ասում, շալվարով քվե գնում. 30 տոկոս ձայն են հավաքելու և բաժանեն ռուսական ուժերի միջև. Սարգսյան

Սուրեն Աղաջանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Ավանի բուժական կենտրոնի 230 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա հորանից 46 քաղաքացի է դուրս բերվել

Նարեկ Կարապետյանի՝ ադրբեջանցիներին հող ձեռք բերելու հնարավորություն տալու տեղեկատվությունը մանկամիտ կեղծիք է

Սաշիկի տղերքին տեսնում էին, կիլոմետրով հեռու էին գնում, որ չտային սպանեին. մարդկանց դարձրել էին ճորտ. Թորոսյան

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է տարածել

ՀՀ և Ղրղզստանի նախագահներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ուղիղ ավիաչվերթերի հնարավորություններին

Կամո բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պե՞տք էր կենտրոնը ձեզ, ձեր կյանքում բան փոխվե՞լ է․ Ախուրյանի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է

Չափագրումներ են իրականացվել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 ճանապարհի՝ Բերդի խաչմերուկից դեպի Այգեպար

Պուտինը փչացրեց Կարապետյաններին. ինչ են սպասում Ադրբեջանում ՀՀ ընտրությունների հետ կապված. տեսանյութ

Թևերդ փռել ես Հայաստանի վրա, Փաշինյա՛ն ջան, մեռնիմ ջանիդ․ վարչապետն այցելեց վերանորոգված Գյումրու թիվ 41 դպրոց

Տարածում են, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումները Կառավարությունն արգելել է, գետինը չե՞ք մտնում

Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն