Երևան
12 °C
2026 թվականի փետրվարի 18-ին ստեղծվել են 17 ֆեյսբուքյան էջեր, որոնք համակարգված կերպով հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ և ստեղծում աջակցության իմիտացիա գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի օգտին։
Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, նույնականացրել է։
Կեղծ էջերը
Ֆեյսբուքյան 17 այդ էջերն են՝ Week/News Armenia, Lurer Aysor, Time News, Yerevan Times, BreakNews Arm, YerevanTimes, Voice.Yerevan, Liberty News Armenia, Tarm News, Hay News, Top News Arm, YVN Pulse, Arm Urban Voice, Armenia Pulse, Live Updates Armenia, Focus on Armenia, ArmeniaNow։
«Ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք միևնույն անձի կողմից կառավարվող էջերի հետ՝ այն տարբերությամբ, որ անուններն ու գլխավոր նկարները տարբեր են։
Մեկ օրում ստեղծված այս էջերը գրեթե միաժամանակ, րոպեների տարբերությամբ, 12:30–12:45-ն ընկած ժամանակահատվածում, հրապարակել են վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարներով տեսանյութ, որում պնդում է արվում, թե Հակոբյանը նախկինում կրում էր 5000 դրամ արժեքով ականջօղեր, իսկ որպես վարչպետի կին նրա ականջօղերի արժեքը հասել է 2.500.000 դրամի։
Հետաքրքիր է, որ էջերը ոչ թե տարածել (share) են առկա տեսանյութը, այլ գրեթե նույն ժամին վերբեռնել են դրանք Ֆեյսբուք։

Էջերի համակարգված երկրորդ արշավը տեղի է ունեցել փետրվարի 19-20-ին։ Վերջիններս տարածել են տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի նկարով։ Ուղեկցող տեքստում ակնարկ է հնչում, թե վարչապետը «սեռական շեղումներ» ունի։
Հրապարակումների զգալի մասը արվել է ուղիղ ժամը 5:43-ին։

Փետրվարի 23-ին տարածվեց էջերի հաջորդ տեսանյութ-ահազանգը։ Այն կոչ էր անում չքվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ վերջինս տարածքներ է «բաժանում Ադրբեջանին»։
Փետրվարի 23-ին համակարգված արշավ սկսեց Աշոտ Փաշինյանի՝ վարչապետի որդու դեմ․ էջերը հրապարակել էին ենթադրաբար նրա մասնակցությամբ տեսանյութ և պնդում էին, թե վերջինս ծանր թմրանյութերի ազդեցության տակ է՝ չներկայացնելով ասվածն ապացուցող որևէ փաստ։
Հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին, գրեթե միաժամանակ հրապարակված տեսանյութերում պնդում է արվում, որ, ընտրելով Նիկոլ Փաշինյանին, մարդիկ ձայն են տալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Մարտի սկզբից էջերն առավել ակտիվ տարածում են արհեստական բանականության (ԱԲ) կողմից ստեղծված տեսանյութեր՝ թիրախավորելով հիմնականում Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին, ինչպես նաև հակադրելով Փաշինյանին Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ ավելի վաղ տարածվում էր ԱԲ-ով ստեղծված մեկ այլ տեսանյութ, որում ադրբեջանական զորքերն իբր ներխուժում են Երևան։
Քարոզչական էջերին տարածող կեղծ օգտատերերը
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերեցինք նաև Ֆեյսբուքում համակարգված աշխատող կեղծ օգտատերերի, որոնք տարածում են վերոնշյալ էջերի կողմից պատրաստված տեսանյութերն ու լրատվամիջոցների սոցիալական էջերում քննադատում գործող իշխանությանն ու դրական բովանդակությամբ մեկնաբանություններ անում Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի մասին։
Խումբը կազմված է ավելի քան 60 նույնականացված կեղծ օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ լինի։ «Ստուգված է»-ն շարունակում է հետևել «ֆեյքերի» վարքին և բավարար ապացույցների առկայութան դեպքում մենք հանդես կգանք նոր հրապարակմամաբ։
Նշված շուրջ 60 կեղծ օգտահաշիվների և 17 էջերի միջև կապը և համակարգվածությունը ապացուցվում է մի շարք ընդհանրություններով։
Օրինակ, քարոզչական էջերի՝ Փաշինյանի սեռական շեղումների մասին տեսանյութը տարածել են ֆեյքերի այդ խմբի բոլոր անդամները (որոշները հետագայում հեռացրել են)։
Նույնականացված կեղծ օգտահաշիվները
Համացանցում կեղծ օգտահաշիվների լուսանկարների որոնման արդյունքում գտանք դրանց մեծ մասի իրական տերերին։ Արդյունքում պարզվեց, որ դրանք մեծամասամբ գողացված են ռուսական ծանոթությունների կայքերից կամ չափահասների համար նախատեսված (18+) հարթակներից։
Ֆեյքերի մեծ մասը միմյանց ընկերների ցանկում են։ Նրանք ակտիվորեն աջակցում են Սամվել Կարապետյանին և նրա ղեկավարած ուժին լրատվամիջոցների մեկնաբանության բաժնում, ինչպես նաև քննադատում Կառավարությանը»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը
Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը
Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները
Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին
Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել
«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան
Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած
Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը․ ֆեյսբուքյան 17 էջ է ստեղծվել․ որոնք են դրանք
ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ
Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում
Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք
Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան
Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի
Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները
Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո
Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է
TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր
Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ
Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը
Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Զարթոնքի կամրջի ասֆալտի՝ մեկ տարի չդիմանալու մասին լուրն ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է. ՏԿԵՆ
ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը
Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց
Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան
Հիացած եմ, հոյակապ է. վարչապետն այցելել է «Պիոն» ընկերության հիմնած վարդերի ջերմատուն. տեսանյութ
Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որ կանայք չվախենան հասարակական կարծրատիպերից. նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT