Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Սպորտի կարևորությունը կյանքում» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Միջոցառումն անցկացվել է Մայրության և գեղեցկության տոնի շրջանակում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի աջակցությամբ։
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նազիկ Ավդալյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուա Ժակոբը, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, STREET BALL Аrmenia ՀԿ համահիմնադիր Դավիթ Մանոյանը, սպորտային հոգեբան, դոցենտ, պրոֆեսոր Վարդան Գեղամյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:
Պանելային քննարկման բանախոսներն անդրադարձել են սպորտի դերին հասարակական զարգացման մեջ, ինչպես նաև կանանց ներգրավվածությանը և մարզիկների խրախուսմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Սպորտի միջազգային օրվան նվիրված համատեղ միջոցառումներին:
Որքանո՞վ է կարևոր կանանց ներգրավվածությունը սպորտում, հատկապես այն մարզաձևերում, որոնք ավանդաբար համարվել են «ոչ կանացի»։ Այդ բաժանումները արդյոք հիմնավորվա՞ծ են, թե՞ պարզապես հասարակական ընկալումների արդյունք են։
Անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է․
«Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ աղջիկներն ու կանայք չվախենան հասարակական կարծիքներից և կարծրատիպերից, զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում և որտեղ կարող են հասնել հաջողությունների։ Վերջին երկու տարում Հայաստանի մեդալների ընդհանուր հաշվարկում կին մարզիկների նվաճած մեդալների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է, որ կանանց ներկայությունն ու ակտիվությունը սպորտում գնալով ավելի տեսանելի են դառնում»։
Նախարարը հավելել է, որ «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հետ համատեղ նոր ծրագիր է նախատեսվում, որի շրջանակում Շիրակի մարզի Փանիկ համայնքում կկառուցվի նրա անունը կրող սպորտային համալիր։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Երևանում կայացած Եվրոպայի հրաձգության առաջնությանը՝ առանձնացնելով արծաթե մեդալակիր Էլմիրա Կարապետյանին, որը, բալիկին սպասելով, մասնակցել է առաջնությանը և զբաղեցրել երկրորդ տեղը․ «Սա ցույց է տալիս, որ կանանց համար սպորտով զբաղվելու որևէ խոչընդոտ չկա, եթե առկա են ցանկություն և նպատակասլաց աշխատանք»։

Ինչպե՞ս կարող է սպորտը դառնալ ոչ միայն մրցակցային ոլորտ, այլև զանգվածային առողջ ապրելակերպի հիմք։ Ի՞նչ արժեքներ է ձևավորում այն, և ինչպե՞ս կարելի է դրանք փոխանցել երիտասարդներին։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է ռազմավարական մոտեցումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խոսել ոչ թե առանձին ծրագրերի, այլ ամբողջական քաղաքականության մասին։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին ընդունվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը, որը վերաբերում է ոչ միայն բարձր նվաճումների սպորտին, այլև զանգվածային ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի զարգացմանը։
Ռազմավարության կարևոր թիրախներից է՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի հասանելիությունը նախընտրած մարզաձևին, ինչպես նաև դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետ կազմակերպումը։
Նախարարը նշել է, որ ռազմավարության մյուս կարևոր ուղղությունը ՀՀ բոլոր համայնքներում սպորտային ենթակառուցվածքների հիմնումն է, որի շրջանակում նախարարությունը կարևորում է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև մասսայական սպորտի և զանգվածային միջոցառումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս երեխաներին ինքնադրսևորվելու և հետաքրքրվելու սպորտով։ Նրա խոսքով՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերին նախորդ տարի մասնակցել է ավելի քան 25 հազար երեխա, իսկ Դպրոցականների բասկետբոլի լիգան ավելի քան 8000 մասնակից է ունեցել։

Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ կրթական համակարգի դերակատարությունը կարևոր է երեխաների սպորտում ներգրավման առումով․ «Կրթական համակարգում երկար ժամանակ առկա են եղել լուրջ խնդիրներ, երբ երեխաներին ոչ թե աջակցել են, այլ հակառակը՝ կոտրել։ Եթե ցանկանում ենք, որ երեխաները հաջողեն սպորտում, գիտության մեջ, մշակույթում կամ իրենց ընտրած այլ ոլորտներում, պետք է դադարենք նրանց վախեցնելուց թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցում։ Կարևոր է սովորեցնել, որ սխալվելը բնական է, և յուրաքանչյուր սխալից հետո կարելի է առաջ գնալ ավելի ուժեղ, ավելի փորձառու և ավելի իմաստուն»։
2018թ. համեմատ սպորտի ոլորտի ֆինանսավորումն ավելի քան քառապատկվել է
ԿԳՄՍ նախարարին ուղղվել է նաև հարց սպորտի ոլորտին հատկացվող պետական միջոցների և մարզիկներին տրամադրվող աջակցության վերաբերյալ։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի սպորտին հատկացվել է ավելի քան 15 միլիարդ դրամ։ Ըստ նրա՝ պետական ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելի քան քառապատկվել է, իսկ մասսայական սպորտին ուղղված հատկացումները հասել են 5.5 միլիարդ դրամի՝ աճելով շուրջ 25 անգամ։
Նախարարը ներկայացրել է նաև մարզիկների աջակցության գործող ծրագրերը․

Անվանական թոշակներ - տրամադրվում են այն մարզիկներին և մարզիչներին, որոնք տվյալ տարում ունենում են բարձր արդյունքներ և հաջորդ տարվա ընթացքում ստանում ամսական խրախուսում։
Պատվովճարներ - նախատեսված են բարձրագույն նվաճումներ ունեցող մարզիկների համար և տրամադրվում են ցմահ ամսական վճարների տեսքով։
Օլիմպիական նպաստներ - ուղղված են Օլիմպիական խաղերին պատրաստվող հեռանկարային մարզիկներին, մարզիչներին և մասնագիտական անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ մարզումների վրա։
Միանվագ պարգևատրումներ - տարվա ընթացքում ցուցադրած բարձր արդյունքների համար մարզիկներին տարեվերջին տրամադրվում են խոշոր դրամական պարգևներ։
Նախարարի խոսքով՝ որոշ մարզիկներ տարբեր ծրագրերի համադրությամբ կարող են ամսական ստանալ մինչև 1 միլիոն դրամ և ավելի վարձատրություն, իսկ տարբեր ծրագրերի, նվաճումների համար տրվող տարեվերջյան խրախուսումները և պարգևատրումները կարող են հասնել մինչև 10 միլիոն դրամի։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական հաջողությանը՝ ընդգծելով, որ Կառավարությունը հատուկ որոշմամբ միանվագ պարգևատրել է թիմի մարզիկներին և մարզիչներին՝ գնահատելով նրանց ներդրումը։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ պետությունը կանգնած է մարզիկների կողքին, և նրանք չպետք է կախված լինեն անհատական աջակցություններից․ «Սպորտում խնդիրները հնարավոր է լուծել միայն դրանց մասին բաց խոսելու և համակարգային աջակցություն ապահովելու միջոցով»։
Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նազիկ Ավդալյանը հավելել է, որ որպես մարզիկ շատ լավ հասկանում է ֆինանսական կայունության կարևորությունը։ Նրա խոսքով՝ մարզիկը պետք է չմտածի առօրյա կենցաղային խնդիրների մասին, քանի որ դրանք խլում են մեծ էներգիա։ 2009 թվականի Աշխարհի չեմպիոնն իր օրինակով համեմատություն է արել՝ նշելով, որ ներկայում երիտասարդների Եվրոպայի առաջնությունների չեմպիոնն ու փոխչեմպիոնը տարբեր պարգևատրումների շնորհիվ այսօր ավելի բարձր եկամուտ կարող է ունենալ, քան նախկինում մեծահասակների Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները։ Ավդալյանի գնահատմամբ՝ սա դրական փոփոխություն է, և պետությունն այսօր զգալիորեն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում մարզիկներին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ նշելով, որ ոլորտում իրականացվող աշխատանքները տեսանելի են և կարևոր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, նախալեռնային որոշ գոտիներում սպասվում է 0…-2°C ցուրտ
Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ավիացիայի, նաև քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած թռիչք
Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. վարչապետ
Զոհերի ու զոհողությունների, զրկանքների, տառապանքի գնով, դժոխքով անցնելով ձեռք բերվեց այն, ինչ ունենք. վարչապետ
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է. վարչապետը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան
Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ
Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան
Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը․ վարչապետ
Կալուգայի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի մեջ կա 1 հայտարարված վարչապետի թեկնածու. Ալեքսանյան
Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել
Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք. մանրամասներ
Իրանում պատերազմը գրեթե ավարտվել է. Թրամփ. տեսանյութ
Ինձ համար չկան տարբեր ազգեր, մեծագույն հարգանք ունենք ՀՀ-ում ապրող բոլորի նկատմամբ. վարչապետը՝ եզդի համայնքին
Սա՞ է ձեր ուժը՝ կերակրող կանանց միջոցով ընտրակաշառք բաժանեք ու թաքնվեք նրանց թիկունքում. Չախոյան
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 15-ին ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ
Գորիսի թատրոնի դերասանները տեսան՝ ինչպես «կանսերվի բանկեքով» խրամատները դարձան ամրացված կառույցներ. Խաչատրյան
Վարչական հսկողությունն այս դեպքում փրկություն է, «կերակրող մորը» չեն ստիպի ընտրակաշառք բաժանել. Հովհաննիսյան
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ
ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը
Էսօր ասում են՝ դե լավ, կերակրող մայր է, թող ընտրակաշառք բաժանի, վաղը կասեն՝ դե լավ, ընտրություն էր, կեղծեցինք
Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99 տոկոսը ներառող մոտ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ
Ասում է՝ եկեք հանրահավաք անենք իշխանությունների դեմ, որ բռնում է ընտրակաշառք բաժանելու համար. Հարությունյան
Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը
Եթե նորածնի մայրը հանցանք է անում, ուրեմն անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան
Բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են. Ռուբինյան
Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրում. ԿԳՄՍ նախարար
ՀՀ մի շարք հատվածներ դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար
Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում
Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել. սահմանվել է վարչական հսկողություն
Կանադայում ՀՀ դեսպանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները
500 մարզիկ 30 երկրից․ Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Երևանում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Կանանց ԱԱ-2027․ Հայաստանի հավաքականը տանը խոշոր հաշվով զիջել է Բելառուսի թիմին
Զինծառայող է մահացել․ ընթանում է քննություն․ ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT